Արքայազն Էնդրյուի բազմաթիվ սկանդալները

Արքայազն Էնդրյուի բազմաթիվ սկանդալները

Հոդվածի առանցքում

  • Վերջին շրջանի թագաժառանգների բազմաթիվ մերձավորներ, լինելով արքայական ընտանիքի «սև ոչխարը», թվում է՝ իրենց արարքները հանձնել են քամու ընթացքին, ինչպես օրինակ արքայազն Հարրիի մերկանալը խնջույքներից մեկի ժամանակ կամ արքայադուստր Մարգարետի հաճախակի քննարկվող սիրային կյանքը: Այնուամենայնիվ, նրանցից քչերն են ներգրավվել հակասությունների մեջ արքայազնի Էնդրյուի նման:
  • Պետք է նշել, որ արքայազն Էնդրյուի մասնակցությամբ վերջին սկանդալը, ամենևին անակնկալ չէր: Տարիներ ի վեր հայտնի էին ոչ միայն Էնդրյուի կապերը Իփստեյնի հետ, այլ նաև նրա ավելի խորը դիմանկարը, ըստ որի, Էնդրյուն փորձում էր թաքցնել իր թուլությունը հարստության և կանանց նկատմամբ:
  • 2010 թվականին սնդուսափայլ ամսագրերից մեկի լրագրողը նկարահանել էր Ֆերգյուսոնի առաջարկը՝ £500,000 ($800,000) դիմաց արքայազն Էնդրյուի մասնավոր կյանքին վերաբերող մանրամասների բացահայտումը, ինչը պայմանավորված էր Ֆերգյուսոնի ֆինանսական խնդիրներով:
  • Դեռևս պարզ չէ, թե նրան ներկայացված նոր մեղադրանքներն ինչ լուծում կստանան (մեղադրանքները դեռևս չեն ուսումնասիրվել դատարանում և Բուքինգհեմյան Պալատը չի կողմնորոշվել իրավական տարբերակներում), սակայն, հաշվի առնելով նրա վարկաբեկված հեղինակությունը, պետք է սպասել դրամատիկ ավարտի:

Ուշադրությանն արժանի

Թագավորական եղբայր լինելը, իրականում, բավականին բարդ դեր է: Համաշխարհային ուշադրությունը սևեռված է այդ դերի վրա որպես «պահեստային թագաժառանգի», ինչն իրենից ներկայացնում է պարզապես արարողություն առանց որևէ իրական ազդեցության, այնուամենայնիվ, այս պաշտոնը կամ դերը բավականին բաց է բրիտանական մամուլի հարձակումների համար:

Վերջին շրջանի թագաժառանգների բազմաթիվ մերձավորներ, լինելով արքայական ընտանիքի «սև ոչխարը», թվում է՝ իրենց արարքները հանձնել են քամու ընթացքին, ինչպես օրինակ արքայազն Հարրիի մերկանալը խնջույքներից մեկի ժամանակ կամ արքայադուստր Մարգարետի հաճախակի քննարկվող սիրային կյանքը: Այնուամենայնիվ, նրանցից քչերն են ներգրավվել հակասությունների մեջ արքայազնի Էնդրյուի՝ Յորքի դուքս և Չարլզի եղբոր նման, ով հերթական անգամ իր վրա է սևեռել համաշխարհային ուշադրությունը՝ անչափահաս «սեքս ստրուկների» հետ կապված սկանդալից հետո:

Նրան ներկայացված մեղադրանքները, որոնք պնդում էին, որ Յորքի դուքսը սեռական հարաբերություններ է ունեցել անչափահաս աղջկա հետ, ում «ձեռք էր բերել» վարկաբեկված ամերիկյան ներդրումային բանկիր Ջեֆրի Իփստեից: Այս մեղադրանքները ոչ թե մեկ, այլ երկու անգամ մերժվեցին Բուքինգհեմյան պալատի կողմից,. անսովոր պատասխան, որը ցույց է տալիս ներկայացված մեղադրանքների լրջության աստիճանը:

Պետք է նշել, որ արքայազն Էնդրյուի մասնակցությամբ վերջին սկանդալը, ամենևին անակնկալ չէր: Տարիներ ի վեր հայտնի էին ոչ միայն Էնդրյուի կապերը Իփստեյնի հետ, այլ նաև նրա ավելի խորը դիմանկարը, ըստ որի, Էնդրյուն փորձում էր թաքցնել իր թուլությունը հարստության և կանանց նկատմամբ:

Հաշվի առնելով Հարիի և Մարգարեթի անվան շուրջ պտտվող խոսակցությունները՝ այնուամենայնիվ, պետք է նշել Էնդրյուին և նրա սիրային կյանքին բաժին ընկնող մեծ ուշադրությունը: 1986 թվականին Էնդրյուն ամուսնացել է կարմրահեր Սառա Ֆերգյուսոնի հետ, սակայն, զույգը շուտով ամուսնալուծվել է: Ֆերգյուսոնն իր բուռն կյանքը շարունակել է այլ տղամարդկանց հետ: 1992 թվականին նրան լուսանկարել էին լիովին մերկ Ֆրանսիայի հարավում Տեխաս նահանգի ֆինանսական խորհրդատու Ջոն Բրայանի հետ: Զույգը բաժանվեց 4 տարի անց:

Էնդրյուն, ինչպես վկայում է իր անունը, բոլորովին սուրբ չէր: Բրիտանական մամուլը բազմաթիվ հղումներ է տվել նրա սիրային հարաբերություններին նախքան Ֆերգյուսոնի հետ ամուսնությունը, ինչպես նաև ամուսնալուծությունից հետո: Նրա ռոմանտիկ նկրտումների արդյունքում նա ձեռք բերեց մի շարք անհավանական ընկերներ:

2006 թվականին ռոք աստղ Քորթնի Լավը պատմում է. «Արքայազն Էնդրյուն մի առավոտ այցելեց իմ բնակարանը. նա ցանկանում էր խնջույք կազմակերպել: Սակայն մենք օրն անցակցրեցինք միասին թեյ ըմպելով»:

Անկախ նրանց բաժանումից և ապահարզանից՝ Էնդրյուն և Ֆերգյուսոնը զարմանալիորեն շարունակում են ընկերական ջերմ հարաբերությունները (անգամ խոսակցություններ էին պտտվում այն մասին, որ ի վերջո, նրանք կրկին կամուսնանան):  Գուցե այս հարաբերությունները գեղեցիկ թվային այլոց համար, սակայն, այն Էնդրյուի համար մեծ խնդիրներ առաջացրեց: 2010 թվականին սնդուսափայլ ամսագրերից մեկի լրագրողը նկարահանել էր Ֆերգյուսոնի առաջարկը՝ £500,000 ($800,000) դիմաց արքայազն Էնդրյուի մասնավոր կյանքին վերաբերող մանրամասների բացահայտումը, ինչը պայմանավորված էր Ֆերգյուսոնի ֆինանսական խնդիրներով:

Ապացույցներ չկան այն մասին, որ Էնդրյուն տեղյակ չէր Ֆերգյուսոնի առաջարկած գործարքի մասին, սակայն լուրեր էին պտտվում, ըստ որի արքայազնն իր համաձայնությունն էր տվել Ֆերգյուսոնի առաջարկին՝ բիզնեսի և զուտ հաճույքին մասնակից լինելու համար: 2001 թվականից Էնդրյուն Մեծ Բրիտանիայի միջազգային առևտրի և ներդրումային ծրագրերի ներկայացուցիչն է (չվճարվող), սակայն նրա՝ այդ պաշտոնում համապատասխան լինելը բազմիցս կասկածի տակ է դրվել նաև հսկայական ծախսերի անհրաժեշտության պնդման համար (ըստ Daily Telegraph-ի  2010 թվականին նա պահանջել էր £620,000)՝ չհաշված հավելյալ £249,000-ի, որը նա ստանում է իր արքայական պարտականությունների համար: Սերը ինքնաթիռային թռիչքների նկատմամբ նրա համար վաստակեց մեկ այլ մականուն՝  «Airmiles Andy»:

Իր դիրքի (կամ գուցե առանց դրա) համար Էնդին վաստակեց մի շարք անհաջող ընկերներ: Եղել են հաղորդումներ այն մասին, որ Էնդին հանդիպել է Լիբիայի բռնապետ Մուամար Քադդաֆիի հետ 2008 թվականին կամ Բուքինգհեմյան պալատում հյուրընկալել է Թունիսի նախագահ Զեյն ալ-Աբիդին Բել Ալի որդուն: Լուրեր են պտտվում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման վերաբերյալ: Ղազախստանի հետ ջերմ հարաբերությունները մեկ այլ ուսումնասիրության առիթ են հանդիսանում:

Նրանք, ովքեր համակրանքով են վերաբերվում արքայազն Էնդրյուին, պնդում են, որ նա պարզապես իր աշխատանքն է կատարում կամ վատագույն դեպքում պարզապես փորձում է ապահովել իր երկու դուստրերի և նրանց մոր բարեկեցիկ կյանքը:

Դեռևս պարզ չէ, թե նրան ներկայացված նոր մեղադրանքներն ինչ լուծում կստանան (մեղադրանքները դեռևս չեն ուսումնասիրվել դատարանում և Բուքինգհեմյան Պալատը չի կողմնորոշվել իրավական տարբերակներում), սակայն, հաշվի առնելով նրա վարկաբեկված հեղինակությունը, պետք է սպասել դրամատիկ ավարտի: Բրիտանական մամուլը սա ընկալում է ոչ միայն հարված՝ ուղղված Էնդրյուին, այլ ամբողջ արքայական ընտանիքին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment