Մի՞թե Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ը դավադրություն են նյութել նավթի գների անկման նպատակով

Մի՞թե Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ը դավադրություն են նյութել նավթի գների անկման նպատակով

Հոդվածի առանցքում

  • Նավթի գների անկման մեջ ԶԼՄ-ների մեծ մասը մեղադրում է Սաուդյան Արաբիային, որը ՕՊԵԿ-ի միջոցով, իջեցնում է գները, որը լուրջ վնաս է հասցնում առաջին հերթին՝ Ռուսաստանին:
  • Հանդես գալով Սիրիայի դեմ՝ Աբդալլան Իրանին հարված հասցնելու բավականին հնարավորություններ ունի, որին իր միջուկային նկրտումների, «ՀԱՄԱՍ» և «Հեզբոլլահ» խմբավորումներին աջակցելու և Սիրիայի հետ դաշնակցելու և վերջինիս ֆինանսավորելու և զինամթերք մատակարարելու պատճառով նա դիտարկում է որպես տարածաշրջանի գլխավոր ախոյան:
  • Սաուդցիները գիտեն, որ նավթի գների նկատմամբ Իրանը բավականին խոցելի է: Փորձագետներն ասում են, որ Իրանի բյուջեի հավասարակշռվածության համար վերջինիս պետք է, որ նավթի բարելի գինը լինի 140 դոլար, գնային 60 դոլար միջակայքում սաուդցիները հաջողության կհասնեն Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեի նկատմամբ ճնշման մեջ:
  • Այսօր ԱՄՆ-ի կողմից օժանդակվող և Ուկրաինայի և Սիրիայի պատերազմները նույն ռազմավարական պատերազմի երկու ճակատներն են ընդդեմ Ռուսաստանի և Չինաստանի, որոնց նպատակը ԱՄՆ-ի դեմ ուղղված Եվրասիական ցանկացած միության ստեղծման կանխումն է, որը կխախտեր ԱՄՆ-ի կողմից վերահսկվող նոր աշխարհակարգը:
  • Պուտինն արդեն իրեն դրսևորել է որպես էներգետիկ քաղաքականության շախմատի հմուտ խաղացող, այդ իսկ պատճառով պետք է առնվազն հոռետես լինել կանխագուշակելու համար, որ նավթի 60 դոլարով էժանանալը կազդի ռուսական առաջնորդի վրա:

Ուշադրությանն արժանի

Սաուդյան Արաբիան և ՕՊԵԿ-ը շահագրգռված են իրենց բարձր գին ունեցող մրցակիցներին հեռացնելու մեջ, որոնց, բնականաբար, կվնասի նավթի ցածր գինը: Նավթի գների անկման մեջ, ինչը վերջին շաբաթներին բոլոր պարբերականների առաջին էջերում ձևակերպվում էր բացառապես նավթի շուկայական տնտեսության եզրույթներով, ԶԼՄ-ների մեծ մասը մեղադրում է Սաուդյան Արաբիային, որը, հանդես գալով Տրոյական ձի հանդիսացող ՕՊԵԿ-ի միջոցով,  իջեցնում է գները, որը լուրջ վնաս է հասցնում աշխարհի՝ նավթի խոշորագույն արտահանողներին, առաջին հերթին՝ Ռուսաստանին:

Չնայած այն հանգամանքին, որ շուկայական մեկնաբանությունը մասամբ ճիշտ է, սա չափազանց պարզ է և չի լուծում Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական ճնշման կարևոր պահերը:

Oilprice.com-ը ուսումնասիրել է մամուլի առաջին էջերի հրատարակությունները նավթի գների անկման պատճառով, և գտել է դրա բացատրությունը, որը չնայած դժվար է ապացուցել, սակայն այն կարող է պտտվել Մերձավոր Արևելքում նավթի և գազի վերահսկողության շուրջ և նպատակ ունենալ շուկա էժան նավթի հոսքի պատճառով թուլացնել Ռուսաստանին, Իրանին և Սիրիային:

Նավթային զենքը

Կարիք չկա խորությամբ ուսումնասիրել Սաուդյան Արաբիայի՝ աշխարհում նավթի  խոշորագույն արդյունահանողի և արտահանողի, պատմությունը հասկանալու համար, որ ՍԱ-ն նավթի գներն օգտագործում է իր արտաքին քաղաքական նպատակներին հասնելու համար:

1973-ին Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը համոզել էր Սաուդյան արքա Ֆայսալին՝ կրճատել նավթի արդյունահանումը և բարձրացնել գինը, ապա գնալ ավելի հեռու՝ մինչև նավթի արտահանման էմբարգո, որի նպատակը ԱՄՆ-ին պատժելն էր ՝ Արաբական երկրների դեմ Իսրայելին օժանդակելու համար: Ծրագիրը աշխատեց: «Նավթային գների ցնցակաթվածի» արդյունքում գները   քառապատկվեցին:

Նույնը կրկնվեց նաև 1986-ին, երբ Սաուդյան ղեկավարությամբ ՕՊԵԿ-ը թույլ տվեց, որ նավթի գները շեշտակի նվազեն, և 1990-ին, երբ սաուդցիները նավթի գների կտրուկ անկումն օգտագործեցին Ռուսաստանին շուկայից հեռացնելու համար, որին նրանք դիտարկում էին որպես նավթային շուկայում իրենց գերիշխանության սպառնալիք: Դա նրանց հաջողվեց 1998-ին: Երբ նավթի գինը նվազեց մոտ  50 տոկոսով՝ 25 դոլարից հասնելով 12 դոլարի, Ռուսաստանը իր արտաքին պարտքի դեֆոլտ հայտարարեց:

Իհարկե, Սաուդյան Արաբիան ու ՕՊԵԿ-ի մնացած անդամները լրացուցիչ օգտագործում էին նաև նավթի գները, այսինքն կրճատելով արդյունահանումը, գներն արհեստականորեն բարձր մակարդակի վրա էին պահում, և անդամ-պետությունները «լողանում էին նավթային դոլարներով»: 2008-ին նավթի գինը հասավ 147 դոլար բարելի համար:

ՕՊԵԿ-ի նախարարները ժխտում են գնային պատերազմների տեսությունը:

Վերադառնալով գների ընթացիկ անկմանը՝ նշենք, որ Սաուդյան Արաբիան և ՕՊԵԿ-ը շահագրգռված են բարձր գին ունեցող մրցակիցների հեռացմամբ, ինչպիսիք են օրինակ Միացյալ Նահանգների թերթաքարային նավթի արդյունահանողները, որոնք բնականաբար կորուստներ կունենան նավթի ցածր գնից: Նույնիսկ մինչև գների անկումը Սաուդյան Արաբիան Չինաստանին նավթը վաճառում էր մեծ զեղչով: Թվում է, թե նոյեմբերի 27-ին արտադրությունը կրճատելու՝ ՕՊԵԿ-ի հրաժարվելը ակնհայտ ապացուցում է, որ նավթի գների անկումը իրոք Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի միջև գնային պատերազմի արդյունք է: Այնուաենայնիվ, վերլուծությունները վկայում են, որ այս  դատողությունները բավականին բարդ են, և կարող են դուրս գալ գների պարզ նվազեցման սահմաններից՝ շուկայի կորցրած մասնաբաժինը վերադարձնելու համար:

«Ո՞րն է պատճառը, որ ԱՄՆ-ը և նրա որոշ դաշնակիցներ ցանկանում են նվազեցնել նավթի գինը,- հոկտեմբերին հռետորական հարց էր հղել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն,- դա արվում է Ռուսաստանին վնասելու նպատակով»:

Շատերը գտնում են, որ նավթի գների անկումն հանդիսանում է նախապես մտածված և լավ ծրագրված  դավադրություն ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև, որի նպատակը Ռուսաստանին և Իրանին պատժելն էր Սիրիայում Ասադի արյունոտ ռեժիմին օժանդակելու համար:

Ասադին և նրա դաշնակիցներին պատժելը

Այս տեսակետի կողմնակիցները հենվում են սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի և Սաուդյան արքա Աբդալլայի միջև Կարմիր ծովի ափին վերջինիս պալատում հանդիպման վրա: «Wall Street Journal»-ի հոդվածի համաձայն, գործարքը կնքվել է այս հանդիպման ժամանակ:

Դրա համաձայն, սաուդցիները պետք է օժանդակեին սիրիական օդային հարվածներին «Իսլամական պետության» դեմ՝ փոխարենը ստանալով Վաշինգթոնի համաձայնությունը ալ-Ասադին պաշտոնանկ անելու համար: Եթե այդ գործարքն իրոք կնքված լիներ, ապա իմաստ կունենար հաշվի առնել տարածաշրջանում սաուդցիների և նրա գլխավոր ախոյան  Իրանի միջև երկարատև  մրցակցությունը:

Հանդես գալով Սիրիայի դեմ՝ Աբդալլան Իրանին հարված հասցնելու բավականին հնարավորություններ ունի, որին իր միջուկային նկրտումների, «ՀԱՄԱՍ» և «Հեզբոլլահ»  խմբավորումներին աջակցելու և Սիրիայի հետ դաշնակցելու և վերջինիս ֆինանսավորելու և զինամթերք մատակարարելու պատճառով նա դիտարկում է որպես տարածաշրջանի գլխավոր ախոյան: Երկու պետություններին բաժանում է նաև կրոնը, քանի որ Սաուդյանների մեծամասնությունը հետևում է իսլամի Սուննի ուղղությանը, մինչդեռ Իրանի բնակչության հիմնական մասը շիայականության հետևորդներ են: «Հակամարտությունն հիմա իրենից ներկայացնում է Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև պատերազմ, որը ծավալվում է ողջ տարածաշրջանում»,-դեկտեմբերի 15-ին նշում է «Reuters» գործակալությունը:

«Երկու կողմն էլ իրենց թշնամությունը տեսնում են որպես հակամարտություն, որտեղ հաղթողն ստանում է ամեն ինչ. եթե շիական հեզբոլլահականները գերակշռեն Լիբանանում, ապա իշխանություն ձեռք կբերեն նաև Լիբանանի սուննիների նկատմամբ, և Սաուդյան Արաբիան Իրանի նկատմամբ կորուստներ կունենա: Եթե Իրաքում հաստատվի շիաների կառավարությունը, Իրանը հաղթանակ կտանի հերթական ռաունդում»:

Սաուդցիները գիտեն, որ նավթի գների նկատմամբ Իրանը բավականին խոցելի է: Փորձագետներն ասում են, որ Իրանի բյուջեի հավասարակշռվածության համար վերջինիս պետք է, որ նավթի  բարելի գինը լինի 140 դոլար, գնային 60 դոլար միջակայքում սաուդցիները հաջողության կհասնեն Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեի նկատմամբ ճնշման մեջ, որը կարող է զսպել իր միջուկային ամբիցիաները և երկիրը Արևմուտքի նկատմամբ առավել սիրալիր դարձնել, որը Իրանի կողմից համագործակցության դեպքում կարող է կրճատել կամ վերացնել պատժամիջոցները:

Որպես այս տեսության ևս մի ապացույց, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ընթացիկ ամսվա սկզբին կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, որ նավթի գների անկումը «քաղաքական դրդապատճառներ» ունի և «դա դավադրություն է տարածաշրջանի, մուսուլմանների և մուսուլմանական աշխարհի նկատմամբ»:

Խողովակաշարային դավադրություն

Որոշ մեկնաբաններ առաջարկեցին առավել դավադրական մի տեսություն, որի համաձայն Սաուդյան Արաբիան ուզում է ազատվել Բաշար ալ-Ասադից: Նրանք մատնանշում են 2011-ին Իրանի, Սիրիայի և Իրաքի միջև կնքված համաձայնագիրը, որի համաձայն Իրանի Ասսալույեհ նավահանգստից Իրաքի տարածքով մինչև Դամասկոս պետք է գազատար խողովակաշար անցկացվեր:  10 միլիարդ դոլար արժողությամբ ծրագիրը պետք է ավարտվեր երեք տարում և պետք է սնուցվեր Հարավային Պարս գազի հանքավայրից, որը Իրանը կիսում է Կատարի հետ:

Իրանի պաշտոնյաները նշում էին, որ ծրագրում են գազատար անցկացնել Միջերկրական ծովով՝ Եվրոպային գազ մատակարարելու նպատակով, ի հակակշիռ Կատարի, որը հանդիսանում է աշխարհում հեղուկ բնական գազի խոշորագույն արտահանողը: «Իրան-Իրաք-Սիրիա գազատարը, եթե այն երբևէ կառուցվի, կամպրապնդի շիաների գերակշռությունը համաշխարհային տնտեսության մեջ՝ դառնալով պողպատե պորտալար»,-գրում է «Asia Times»-ի թղթակից Պեպե Էսկոբարը:

Կանադայի վերլուծական կենտրոն «Global Research»-ը ավելի հեռուն է գնում, ենթադրելով, որ 2009-ի Իրանի մերժումը, որ Կատարը գազատարն անցկացներ Հյուսիսային հանքավայրից (North Field)  Սիրիայի, Թուրքիայի վրայով դեպի Եվրոպա, զուգակցվելով 2011-ի խողովակաշարային համաձայնագրի հետ, «լիարժեք առիթ է սաուդցիների և Կատարի կողմից ալ-Ասադի իշխանության վրա հարձակվելու համար»:

«Այսօր ԱՄՆ-ի կողմից օժանդակվող և Ուկրաինայի և Սիրիայի պատերազմները նույն ռազմավարական պատերազմի երկու ճակատներն են ընդդեմ Ռուսաստանի և Չինաստանի, որոնց նպատակը ԱՄՆ-ի դեմ ուղղված Եվրասիական ցանկացած միության ստեղծման կանխումն է, որը կխախտեր ԱՄՆ-ի կողմից վերահսկվող նոր աշխարհակարգը: «Ռազմավարական նպատակ է յուրաքանչյուր խողովակաշարի, այս անգամ հիմնականում գազատարների նկատմամբ վերահսկողությունը, որոնք անցնում են Ռուսաստանից Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա և Իրանից և Սիրիայից Սիրիայի տարածքով դեպի Եվրոպա»,- հոկտեմբերի 26-ին գրում է «Global Research»-ը:

Փորձելով սանձել ռուսական արջին

Ինչպե՞ս իրեն կդրսևորի  Ռուսաստանը նավթի գների անկման պայմաններում: Որպես Սիրիայի գլխավոր դաշնակից ալ-Ասադին միլիարդավոր դոլարների զենք մատակարարելով՝ Ռուսաստանը՝ Իրանին զուգահեռ, հանդես է գալիս որպես սաուդցիների թիրախ: Ուկրաինայի նկատմամբ իր տարածքային նկրտումները ևս Պուտինին հակադրության մեջ են դնում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և ԵՄ առաջնորդների հետ, որոնք այս տարվա մայիսին Ռուսատանի նկատմամբ մի շարք պատժամիջոցներ են կիրառել:

Ինչպես նշվել է, Սաուդյան Արաբիայի կողմից նավթի գնի մանիպուլյացիաների մեջ երկու անգամ Ռուսաստանը հանդես է գալիս որպես թիրախ: Այս անգամ ցածր գնի ազդեցությունը ծանր է Մոսկվայի համար, որն արդեն իսկ պատժամիջոցների պատճառով  ռուբլու ցածր գնի հետ կապված դժվարություններ ուներ: Անցյալ շաբաթ իր արժույթը փրկելու համար Ռուսաստանի կենտրոնական բանկը տոկոսադրույքը հասցրել է 17 տոկոսի:

Այս միջոցառումը օգուտ չտվեց, ռուբլին նվազեց ևս 20 տոկոսով, ինչը երկրում հանգեցնում է սպեկուլյացիաների, որ երկիրը կարող է կապիտալի շարժի նկատմամբ վերևահսկողություն սահմանել: Այնուամենայնիվ, Պուտինը, օգտվելով առիթից, իր տարեկան հեռուստատեսային ելույթում նշել է, որ հնարավոր է, որ առաջիկա երկու տարվա ընթացքում տնտեսությունը տուժի, սակայն հետո Ռուսատանը կհաղթահարի տնտեսական ճգնաժամը. «Մեր տնտեսությունը կբազմազանեցվի (կդիվերսիֆիկացվի) և նավթի գները նախկինը կդառնան»:

Նա կարող է ճիշտ լինել, սակայն այդ ժամանակահատվածում ինչպիսի՞ ազդեցություն կունենա Ռուսաստանի վրա նավթի գների երկարատև անկումը: Անցյալ շաբաթ Էրիկ Ռեգալին «The Globe»-ում և «Mail»-ում նշում է, որ 400 միլիարդ դոլար պահուստային ֆոնդով Ռուսաստանը «սնանկանալու վտանգի առաջ չէ» նույնիսկ խորը տնտեսական ճգնաժամի պայմաններում:

Ռեգալին նշում է, որ սպառնալիքը կախվել է ռուսական մասնավոր հատվածի վրա, որը մոտ 700 միլիարդ դոլարի պարտքեր ունի: «Միայն այս ամսվա ընթացքում այդ գումարի 30 միլիոն դոլարը պետք է մարվի, չհաշված եկող տարվա 100 միլիարդը: Խնդիրն ավելի է վատանում տնտեսական պատժամիջոցների հետևանքով, որոնց արդյունքում անհնար է դարձել ռուսական կազմակերպությունների ֆինանսավորումը արևմտյան շուկաներում»,-գրում է նա:

Արդյո՞ք դա կաշխատի

Եթե մի շուկայագետ կամ մի դավադրության տեսության մասնագետ բացատրի նավթի գների անկումը, դա գրեթե ազդեցություն չի ունենա, քանի որ արդյունքն ավելին կարևոր է, քան պատճառը: Պուտինն արդեն իրեն դրսևորել է որպես էներգետիկ քաղաքականության շախմատի հմուտ խաղացող, այդ իսկ պատճառով պետք է առնվազն հոռետես լինել կանխագուշակելու համար, որ նավթի 60 դոլարով էժանանալը կազդի ռուսական առաջնորդի վրա:

Մոսկվայի՝ դեկտեմբերի 1-ին «Հարավային հոսք» գազատարի կառուցման ծրագրից հրաժարվելը հանուն  Թուրքիայի հետ նոր գազատարի համաձայնագրի  վկայում է Պուտինի պատրաստակամությունը եվրոպական երկրների արգելքը շրջանցելու և Եվրոպայի գազամատակարարումը շարունակելու համար, որոնք մեծ կախվածության մեջ են ռուսական գազից: Միաժամանակ այս գործարքը Թուրքիային դարձնում է Ռուսատանի գործընկերը այն դեպքում, երբ Եվրոպան փորձում է նրան օտարել:

Անշուշտ, Չինաստանի հետ Ռուսաստանի «սիրախաղը» Վ. Պուտինի Մեծ Արևելյան առանցքի հիմնական տարրերից է, որը կպահպանի ռուսական գազի նկատմամբ պահանջարկը, նույնիսկ եթե սաուդցիները և ՕՊԵԿ-ը, միգուցե ԱՄՆ-ի հետ դավեր նյութելով, շարունակեն ցածր պահել նավթի գինը:

Նոյեմբերյան համաձայնագիրը, որով Գազպրոմը յուրաքանչյուր տարի 30 միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարում չինական  CNPC պետական կազմակերպությանը, հիմնվում է նախորդ՝ 400 միլիարդ արժողությամբ համաձայնագրի վրա, ըստ որի, Ռուսատանը տարեկան մատակարարելու էր 38 միլիարդ ԽՄ:

Ինչպես կիրակի օրը գրեց Oilprice.com-ը, «կառուցվում են ընթացիկ ծրագրերը, և Ռուսատանի նավթի արտահանումը 2015-ին, ըստ էության, անփոփոխ կմնա»: «Ռուսաստանը ավելի շուտ կխորտակվի նավի հետ, քան կզիջի իր նավթային շուկայաբաժինը հատկապես Ասիայում, որտեղ Ռուսաստանն իրոք առանցքային դեր ունի: Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ը հարկադրված են պահպանել իրենց տեսակետը այս խնդրի շուրջ, որտեղ Պուտինը պլանավորում է վերջակետ դնել՝ վարելով հավասարակշռվածության քաղաքականություն»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment