Սաուդյան Արաբիան չի հարձակվի Իրանի վրա, բայց նրանց անունից դա կարող է անել ուրիշը

Սաուդյան Արաբիան չի հարձակվի Իրանի վրա, բայց նրանց անունից դա կարող է անել ուրիշը

Հոդվածի առանցքում

  • Սաուդյան Արաբիան ներկայումս ներքաշված է Իրանի, Քաթարի և Եմենի հետ կոնֆլիկտներում, Սուդանում և Եգիպտոսում ռազմական ռեժիմներ հաստատելու, Լիբանանում խառնաշփոթ առաջացնելու մեջ: Սաուդցիները չեն գնա պատերազմի Իրանի հետ, բայց ԱՄՆ-ը կարող է դա անել նրանց անունից: Մինչդեռ Սաուդյան Արաբիան, ինչպես միշտ, շարունակում է մնալ Միջին Արևելքի չպատժված սադրիչը:

Ուշադրությանն արժանի

Մերձավոր Արևելքում մի հին կատակ կա այն մասին, որ Սաուդյան Արաբիան չի ցանկանում իր սեփական պատերազմները վարել: «Սաուդյան Արաբիան կպայքարի մինչև վերջին պակիստանցին». սա ասում են և նկատի ունենում, որ պակիստանյան զորքը երկար ժամանակ աջակցում է Սաուդյան Արաբիայի ռազմական գործողություններին:

Կատակը վերջերս ընդլայնվել է՝ ներառելով սուդացիներին, որոնք միացել են սաուդյան բանակի ցամաքային գործողություններին: Սաուդյան Արաբիայում սովոր են այնպիսի աշխատանքների համար, որոնք հարիր չեն իրենց քաղաքացիներին, վարձել աշխատուժ, և այդ փիլիսոփայությունը տարածում է իր բանակի վրա ևս:

Միշտ կա մի աղքատ երկիր, որը պատրաստ է թանկ և ճիշտ գնով թնդանոթի միս մատակարարել: Եմենում ռազմական հարձակման սաուդյան կողմը երբեմն կոչվում է «արաբական կոալիցիա»: Սաուդյան Արաբիայի գլխավորած մարտիկների համար սա ընդունելի տերմին է, քանի որ կոալիցիան բացի Պարսից ծոցի դաշնակիցներից, ներառում է ուժեր Եգիպտոսից, Հորդանանից և Մարոկկոյից, ինչպես նաև երեխա զինվորներ Սուդանից, որոնց մահվան դեպքում նրանց ընտանիքները ստանում են դրամական փոխհատոցում: Հարցին, թե ինչպես  էր սաուդցիների հրամանատարության ներքո Եմենում պատերազմելը, Սուդան վերադարձած որոշ զինվորներ պատասխանել են՝ սաուդյան զորահրամանատարները, իրենց կյանքը չափազանց թանկ համարելով ու այդ պատճառով առաջնագծին շատ մոտ չգալով արբանյակային հեռախոսներով անշնորհք հրահանգներ են տվել իրենց վարձու զորքին: Պատահել է նաև, որ սաուդյան և կոալիցիոն օդանավերը պարզապես ռումբեր են նետել օդանավերից՝  քաղաքացիական բնակչության վրա: Ահա այսպես է պայքարում Սաուդյան Արաբիան՝ որքան հնարավոր է հեռավորության վրա, իսկ մյուսներին վճարում է մեռնելու համար:

Անցյալ շաբաթ Սաուդյան նավթային երկու օբյեկտների վրա հարձակման ֆոնին զարմանալի է, որ Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև պատերազմի մասին այնքան շատ շահարկումներ կան: Սաուդյան Արաբիան չի «գնում պատերազմի»: Վարձում է վստահված անձանց և կախված է ԱՄՆ-ի ճարպկությունից` շարունակելու սուտը, թե տարածաշրջանում խաղաղության պահապանն է, և որ թագավորության դեմ ցանկացած սպառնալիք ապակայունացնում է տարածաշրջանը: ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան բազմիցս մեղադրել են Իրանին այդ հարձակումների համար, որոնց պատասխանատվությունը ստանձնել են Եմենի հութիները: Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ի լրացուցիչ զինուժ, օդային և հակահրթիռային պաշտպանության սարքավորումներ կուղարկի Սաուդյան Արաբիա՝ որպես «պաշտպանական» քայլ:

Ինչո՞ւ երկրիը, որը Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտական ինստիտուտի զեկույցի համաձայն 2014-2018-ի տվյալովաշխարհում ամենամեծ զենք ներկրողն է, այդքան օգնության կարիք ունի:

2018-ին Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ից գնել է իր սպառազինության 88%-ը: 2018-ի վերջին Սաուդյան Արաբիան պատասխանատու էր զենքի համաշխարհային գնումների 12% -ի համար: Թագավորությունն ակնհայտորեն կարիք չունի ԱՄՆ-ի ավելի շատ ռազմական օգնության իր օբյեկտները անօդաչու թռչող սարքերից պաշտպանելու համար:

Ի՞նչ է նշանակում այս ամենը: Մի երկիր, որը ներքաշված է Եմենում ռազմական արշավի մեջ այդքան խոցելի է հարձակումների առաջ և մշտական պաշտպանության կարիք ունի այդքան զենքով: Խնդիրը զենք գնելն է, այլ ոչ թե այն տեղակայելը: Այս բազմամիլիոնանոց գնումները պահպանում են առևտրային կապերը արևմտյան դաշնակիցների հետ, որոնք ի պատասխան, չեն նկատում Սաուդյան Արաբիայի կողմից մարդու իրավունքների ոտնահարումները, մահափորձերն ու առևանգումները, քանի որ այնտեղ շատ փող կա: Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքականության ամբողջ մոդելը հիմնված է իր հարստությունն օգտագործելու համար ընկերներ գնելու և լռեցնելու վրա:

Եվ այսպես, Սաուդյան Արաբիան պետք է շարունակի խաղալ Իրանի վերաբերյալ ԱՄՆ-ի վախերի վրա՝ ապահովելով, որ իր թիկնապահը միշտ լինի «արգելափակված և բեռնված», ինչպես թվիթել է Թրամփը անօդաչուների հարվածներից հետո: Միաժամանակ, Սաուդյան Արաբիան շարունակում է ապակայունացնել տարածաշրջանը՝խառնվելով արաբական այլ երկրների ներքին գործերին, զենք փոխանցելով Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում գտնվող այլ բռնապետություններին և ահաբեկելով լրատվամիջոցների: Եվ այս երկիրը դեռ ընկալվում է որպես խոցելի և անմեղ, Մերձավոր Արևելքում քաոսի դեմ պայքարող:

Ծայրահեղության աստիճանի պատերազմող, բայց միաժամանակ վստահ, որ քիչ հավանական է, որ կտուժի վերջին արկածախնդրությունից, Սաուդյան Արաբիան ներկայումս ներքաշված է Իրանի, Քաթարի և Եմենի հետ կոնֆլիկտներում, Սուդանում և Եգիպտոսում ռազմական ռեժիմներ հաստատելու, Լիբանանում խառնաշփոթ առաջացնելու մեջ: Սաուդցիները չեն գնա պատերազմի Իրանի հետ, բայց ԱՄՆ-ը կարող է դա անել նրանց անունից: Մինչդեռ Սաուդյան Արաբիան, ինչպես միշտ, շարունակում է մնալ Միջին Արևելքի չպատժված սադրիչը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment