Սաուդյան Արաբիան 600 մղոնանոց պարիսպ է կառուցում՝ Իսլամական պետությանը իր տարածք չթողնելու համար

Սաուդյան Արաբիան 600 մղոնանոց պարիսպ է կառուցում՝ Իսլամական պետությանը իր տարածք չթողնելու համար

Հոդվածի առանցքում

  • Սաուդյան Արաբիան իր` Իրաքի հետ հյուսիսային սահմանի երկայնքով, 600 մղոնանոց պարիսպ է կառուցում՝ ԻՊ-ն ներթափանցումը իր տարածք արգելելու համար: Շինարարության ավարտից հետո պարիսպը կազմված կլինի խրամից և եռաշերտ պողպատե ցանկապատից, որի երկայնքով տեղադրված կլինեն 40 դիտակետ-աշտարակներ:
  • Պարսպի կառուցման աշխատանքները սկսվել են 2014 թվականի սեպտեմբերին, սակայն այս կառույցը ծրագրվել էր դեռ 2006-ին՝ Իրաքում քաղաքացիական պատերազմի թեժ պահին: ԻՊ-ն առաջխաղացումը Կենտրոնական և հարավ-արևմտյան Իրաքի տարածքով վախեցրել է ար-Ռիյադին, որ նրանց առաջխաղացումը կարող է շարունակվել դեպի իրենց երկրի տարածք, ուստի և ծրագիրը վերսկսվել է:
  • Առաջին անգամը չէ, որ Սաուդյան Արաբիան ուժեղացնում է իր սահմաններից մեկը: 2013-ին նա Եմենի հետ հարավային սահմանի երկայնքով 1000 մղոնանոց արգելապատնեշ էր կառուցել, երբ Եմենում անջատողական ռազմական գործողությունները սահմանի երկայնքով հանգեցրել էին անվտանգության խախտմանը:
  • Չնայած ներկայումս ԻՊ-ն կենտրոնացած է Սիրիայում և Իրաքում, Սաուդյան Արաբիան վերջինիս համար համարվում է հնարավոր թիրախ մասամբ այն պատճառով, որ այստեղ են գտնվում իսլամական սրբազան քաղաքներ Մեքքան և Մեդինան:

Ուշադրությանն արժանի

Սաուդյան Արաբիան իր` Իրաքի հետ հյուսիսային սահմանի երկայնքով, 600 մղոնանոց պարիսպ է կառուցում՝ ԻՊ-ն ներթափանցումը իր տարածք արգելելու համար:

Շինարարության  ավարտից հետո պարիսպը կազմված կլինի խրամից և եռաշերտ պողպատե ցանկապատից, որի երկայնքով տեղադրված կլինեն 40 դիտակետ-աշտարակներ: Յուրաքանչյուր դիտակետ-աշտարակ հագեցած կլինի բարձր տեխնոլոգիական ռադիոտեղորոշիչներով, որոնք ընդունակ են հայտնաբերել  ցածր թռչող ուղղաթիռներն ու մոտեցող ավտոմեքենաները, ինչպես նաև կարող են  բացահայտել մարդուն մոտ 20 կմ հեռավորության վրա:

Սահմանի վրա միաժամանակ կլինեն կապի առանձին 38 աշտարակներ և 32 ռազմակայաններ, նաև 240 զրահապատ արագ արձագանքման մեքենաներ, որոնք պետք է պարեկային ծառայություն իրականացնեն պարսպի երկայնքով:Պարսպի կառուցման աշխատանքները սկսվել են 2014 թվականի սեպտեմբերին, սակայն այս կառույցը ծրագրվել էր դեռ 2006-ին՝ Իրաքում քաղաքացիական պատերազմի թեժ պահին:

ԻՊ-ն առաջխաղացումը Կենտրոնական և հարավ-արևմտյան Իրաքի տարածքով վախեցրել է ար-Ռիյադին, որ նրանց առաջխաղացումը կարող է շարունակվել դեպի իրենց երկրի տարածք, ուստի և ծրագիրը վերսկսվել է:Պարիսպը պետք է ձգվի Հորդանանի մերձակա հյուսիսային Թուրայիֆ քաղաքից մինչև Քուվեյթի սահմանամերձ հյուսիսարևելյան Հաֆար ալ-Բաթին քաղաքը՝  փաստացի ընդգրկելով Իրաքի հետ Սաուդյան Արաբիայի ամբողջ սահմանը:

Առաջին անգամը չէ, որ Սաուդյան Արաբիան ուժեղացնում է իր սահմաններից մեկը: 2013-ին նա Եմենի հետ հարավային սահմանի երկայնքով 1000 մղոնանոց արգելապատնեշ էր  կառուցել, երբ Եմենում անջատողական ռազմական գործողությունները սահմանի երկայնքով հանգեցրել էին անվտանգության խախտմանը:

Իրաքի կառավարության մամուլի խոսնակը հրաժարվել էր մեկնաբանություններից, երբ «Newsweek»-ի լրագրողը հարցրել էր, թե արդյո՞ք նրանք տեղյակ են եղել այս ծրագրից, և արդյո՞ք հավանություն են տալիս դրան:

Իրաքի զորքերը ԻՊ-ն հետ պայքարում վստահելի կայունություն չեն դրսևորել,  ամառվա ընթացքում Իրաքի մոտ 30000 զինծառայող լքել է երկրի հյուսիսում գտնվող ռազմակայանը՝ թույլ տալով, որ հունիսին Մոսուլ քաղաքը գրավվի ԻՊ-ի կողմից:  «Newsweek»-ի վերջերս կատարված հետաքննության համաձայն, իրանամետ շիական ռազմիկներն ու քրդական փեշմերգա մարտիկները շատ ավելի մեծ կայունություն են դրսևորել ջիհադական խմբավորումների նկատմամբ, քան երկրի զինված ուժերը:

Մերձավորարևելյան Քարնեգի կենտրոնի՝ լիբանանյան վերլուծական կենտրոնի տնօրեն Լինա Խաթիբը նշել է, որ այնպիսի ծրագրերը, ինչպիսին է օրինակ պարսպի կառուցումը, ցույց են տալիս Սաուդյան Արաբիայի սարսափը իր սահմաններին ԻՊ-ն հնարավոր մոտեցումից:

Քննարկելով այս ամսվա սկզբին տեղի ունեցած հարձակումը, երբ Իրաքի կողմից եկած երեք դիմակավորված զինյալներ սպանել էին երեք Սաուդյան սահմանապահների, Խաթիբը նշում է. «Ինչպես վկայում է այս ամսվա սկզբին Սաուդյան Արաբիայի հյուսիսում կատարված հարձակումը, Սաուդյան Արաբիան «ԻՊ»-ի անմիջական վտանգի տակ է, ուստի և ծայրահեղ միջոցների է դիմում՝ իրեն նախապես այդ վտանգից պաշտպանելու համար»:

Նա ավելացնում է. «ԻՊ-ն նկատմամբ մտավախությունները ստիպում են Սաուդյան Արաբիային՝  վերանայել Սիրիայի նկատմամբ իր ռազմավարությունն ու ջիհադական խմբերին օժանդակելու փոխարեն ընդլայնել սիրիական չափավոր ընդդիմության հնարավորությունները և Սաուդյան թագավորությունը ներկայացնել որպես Մերձավոր Արևելքում արմատականացման դեմ պայքարի չեմպիոն»:

Չնայած  ներկայումս ԻՊ-ն կենտրոնացած է Սիրիայում և Իրաքում, Սաուդյան Արաբիան վերջինիս համար համարվում է հնարավոր թիրախ մասամբ այն պատճառով, որ այստեղ են գտնվում իսլամական սրբազան քաղաքներ Մեքքան և Մեդինան:

Սաուդյան Արաբիան ներկայումս մասնակցում է ԻՊ-ի նկատմամբ Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող հարվածներին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment