Սառա Սանդերս. Ռուսաստանի մասին հետաքննությունը ավարտված է, «դեմոկրատների համար ժամանակն է առաջ անցնել»

Սառա Սանդերս. Ռուսաստանի մասին հետաքննությունը ավարտված է, «դեմոկրատների համար ժամանակն է առաջ անցնել»

Հոդվածի առանցքում

  • Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Հաքաբեյ Սանդերսը մեղադրել է դեմոկրատներին Ռուսաստանի հետ համագործակցության և նախագահ Թրամփի կողմից պաշտոնական դիրքի չարաշահման հարցերի շուրջ անառողջ մոտեցման համար ՝ չնայած հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի երկարատև ուսումնասիրությանը և զեկույցի:

Ուշադրությանն արժանի

 

Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Հաքաբեյ Սանդերսը քննադատել է դեմոկրատներին Գլխավոր դատախազ Վիլիամ Բարրի «խայտառակ հարցաքննության» համար դատական հարցերով հանձնաժողովի  ​​նիստի ժամանակ:

Սանդերսը մեղադրել է դեմոկրատներին Ռուսաստանի հետ համագործակցության և նախագահ Թրամփի կողմից պաշտոնական դիրքի չարաշահման հարցերի շուրջ անառողջ մոտեցման համար ՝ չնայած հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի երկարատև ուսումնասիրությանը և զեկույցի:

«Մենք թափանցիկ ենք եղել այս ողջ գործընթացում», – ասել է Սանդերսը: «Մենք տասնյակ մարդկանց հորդորել ենք խոսել հատուկ հետաքննողի հետ, 1.4 միլիոն էջ փաստաթուղթ տրամադրել, մենք լիովին թափանցիկ ենք եղել»:

«Այս ամենը ավարտվեց», – ասաց նա: «Ժամանակն է, որ դեմոկրատները առաջ շարժվեն, նրանք չեն կարող շարունակել այս ամենը և ամերիկյան ժողովրդին դնել հարվածի տակ: Այո, չկա ոչ մի համագործակցություն, ոչ մի պաշտոնի չարաշահում: Հիմա նրանք պետք է միասին աշխատեն նախագահի հետ իրական խնդիրները լուծելու համար:

Բարրը չի ներկայցել Ներկայացուցիչների պալատի դատական հարցերով հանձնաժողովի ​​լսումներին հինգշաբթի օրը Մյուիլլերի զեկույցի վերաբերյալ՝   սրելով դեմոկրատների և արդարադատության քարտուղարության միջև գոյություն ունեցող հակասությունները: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ընդգծել է, որ Բարրն արդեն ստել է Կոնգրեսին և դա անվանել «հանցագործություն»:

Դատական հարցերով Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի լսումներին չներկայանալու Բարրի որոշման հետ մեկտեղ արդարադատության քարտուղարությունը չներկայացրեց վերջնաժամկետում Մյուլլերի հաշվետվության ոչ խմբագրած տարբերակը և դրա հիմքում ընկած ապացույցները:

Դեմոկրատները կարճ լսումներ են անցկացրել, որը ներառում էր Բարի դատարկ աթոռը, որի առջև տեղադրված էր նրա անունը: Նյու Յորքի կոնգրեսական Ջերրալդ Նադլերը հայտարարել է, որ եթե գլխավոր դատախազը հանձնաժողովին «չի տրամադրում պահանջված տեղեկատվությունը և հարգանք չի ցուցաբերում, ապա, պարոն Բարրին պատասխանատվության ենթարկելու պահը մոտենում է»:

Դրանից կարճ ժամանակ անց, Փելոսին սրեց իրավիճակը: Փելոսիի խոսքերով, Բարրը «ճշմարտություն չի ասում ԱՄՆ Կոնգրեսին, և դա հանցագործություն է»:

Սանդերսը ասել է, որ «դեմոկրատները իրենց խայտառակ արեցին »:

«Գլխավոր դատախազը երեկ երեկոյան հինգ ժամ պատասխանեց նրա առջև դրված բոլոր հարցերին», – ասաց Սանդերսը: «Նա պատրաստ էր անել դա կրկին Ներկայացուցիչների պալատում… Դեմոկրատները փոխեցին խաղի կանոնները՝, քվեարկելով հատուկ քվեարկությամբ ի օգուտ նրա, որ անձնակազմը իրավունք ստանա հարցաքննել գլխավոր դատախազին: Նա ԱՄՆ կառավարության կաբինետի անդամ է, և դա ուղղակի լսումներ են, որտեղ Կոնգրեսի անդամները պետք է կարողանան հարցեր տալ »:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment