Պատժամիջոցների տակ գտնվեղ ռուս օլիգարխի ընկերությունը պատրաստվում է միլիոններ ներդնել ԱՄՆ-ում կառուցվող ալյումինի  գործարանում 

Պատժամիջոցների տակ գտնվեղ ռուս օլիգարխի ընկերությունը պատրաստվում է միլիոններ ներդնել ԱՄՆ-ում կառուցվող ալյումինի  գործարանում 

Հոդվածի առանցքում

  • Ալյումինի նոր գործարանը, որը նախատեսվում է կառուցել սենատում մեծամասնություն կազմող հանրապետականների ղեկավար Միչ Մաք Քոնելի հայրենի նահանգում, կլինի ալյումինի ամենամեծ գործարանը, որը վերջին տասնամյակների ընթացքում կառուցվել է նահանգներում: Ռուսալին պատկանելու է գործարանի բաժնետոմսերի 40 տոկոսը:

Ուշադրությանն արժանի

 

Ռուսալ ալյումինի գործարանը, որը մասամբ պատկանում է ռուս օլիգարխ Օլեգ Դերիպասկային, հայտարարել է Կենտուկիում ալյումինի նոր գործարանի շինարարության մեջ մոտ 200 միլիոն դոլար ներդնելու իր ծրագրերի մասին: Այս քայլին գործարանը դիմում է Թրամփի վարչակազմի կողմից հայտարարած պատժամիջոցների ցուցակից դուրս գալուց մի քանի ամիս անց:

Ալյումինի նոր գործարանը, որը նախատեսվում է կառուցել սենատում մեծամասնություն կազմող հանրապետականների ղեկավար Միչ Մաք Քոնելի հայրենի նահանգում, կլինի ալյումինի ամենամեծ գործարանը, որը վերջին տասնամյակների ընթացքում կառուցվել է նահանգներում: Ռուսալին պատկանելու է գործարանի բաժնետոմսերի 40 տոկոսը:

«Rusal- ը, առաջատար ալյումինե արտադրողներից մեկն ու Braidy Industries Inc.- ը, ԱՄՆ-ի բազային հոլդինգային ընկերությունը, որին պատկանում է Veloxint- ը, MIT- ինկուբացիոն թեթև ալյումին արտադրող ընկերությունը և NanoAl- ը՝ ինկուբացիոն նյութերի հետազոտման և տեխնոլոգիաների ընկերությունը հայտարարել են ԱՄՆ-ի Աշլենդ քաղաքում (Կենտուկի, ԱՄՆ) համատեղ նախագիծ ստեղծելու մտադրության մասին, որը կստեղծի հարթ ալլյումինե արտադրանք, թիթեղներ ամերիկյան ավտոարտադրության համար», – նշվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ: ԱՄՆ-ն «Ռուսալին» հունվարին հանել է իր պատժամիջոցների ցանկից: Ֆինանսների նախարարության հայտարարության համաձայն՝ պատժամիջոցների վերացումը հիմնված է այն փաստի վրա, որ ալյումինի հսկա «Ռուսալ»-ը, մայր ընկերություն En+-ն ու «ԵվրոՍիբԷներգո» ընկերությունը «կրճատել են Օլեգ Դերիպասկայի ուղղակի և անուղղակի բաժնետոմսերի քանակը» և դադարեցրել նրա վերահսկողությունը:

Միչ Մաք Քոնելը եղել է Rusal- ի նկատմամբ պատժամիջոցների վերացման կողմնակիցների շարքում՝ պնդելով, որ գանձապետարանի հետ գործարքը կապահովի Դերիպասկայի վրա ճնշում գործադրելու հնարավորությունն՝ առանց ալյումինի գլոբալ մատակարարումները խափանելու վտանգի:

Այդուհանդերձ, վերլուծաբանները մտահոգություն են հայտնում, որ Դերիպասկան, որին 2018թ.-ին ներառել էին պատժամիջոցների ցուցակ՝ ԱՄՆ ընտրություններին միջամտելու համար, դեռ կարող է կուլիսների հետևից ազդեցություն ունենալ ամերիկյան ընկերությունների վրա:

Գանձապետարանի հետ կքած գործարքը շվեյցարական Glencore ֆիրմային վերադարձրեց դերիպասկայի կորցրած բաժնետոմսերի մի մասը: Որոշ փորձագետների պնդմամբ՝ Դերիպասկան կարող է այդ ընկերության հետ իր կապերն օգտագործել Ռուսալի վրա ինչ-որ կերպ ազդելու համար:

Այս ամսվա սկզբին The New York Times-ը հայտնել է, որ ֆինանսների նախարարությունը թույլատրել է փոխանցել 78 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ բաժնետոմսերը նպատակային հիմնադրամ, որը պատկանում է Դերիպասկայի երեխաներին, թեև ավելի վաղ ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինը հայտնել էր, որ օլիգարխի երեխաները պատժամիջոցների չեղարկումից «որևէ օգուտ չունեն»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment