Samsung-ի խելացի հեռուստացույցը կարող է ձեր խոսակցությունները երրորդ անձանց ուղարկել

Samsung-ի  խելացի հեռուստացույցը կարող է ձեր խոսակցությունները երրորդ անձանց ուղարկել

Հոդվածի առանցքում

  • Արդյո՞ք արժե ձեռք բերել խելացի հեռուստացույց, եթե դուք պետք է անհանգստանաք, որ այն ձեր գաղտնիքները ուրիշներին կփոխանցի: Forbes-ը երկուշաբթի հաղորդել էր, որ Samsung-ի խելացի հեռուստացույցը չպետք է լինի այն սենյակում, որտեղ դուք անձնական գաղտնիքներ եք քննարկում: Հեռուստացույցը, որ մշտապես միացված է և ձեր հրահանգները իրականացնելու համար օգտագործում է ձայնի ճանաչման գործառույթը:
  • Ձայնի ճանաչման գործառույթը հեռուստացույցի կարգավորումներից կարելի է անջատել, սակայն երրորդ կողմից ձայների հավաքման գործառույթը կշարունակի գործել: Եթե մի քայլ առաջ գնաք և անջատեք տվյալների հավաքագրումը, այլևս չեք կարող օգտվել ձայնի ճանաչման ծառայությունից, որը ձեզ ուղղակի մենակ է թողնում շատ թանկարժեք հեռուստացույցի հետ:
  • Եթե դա կօգնի ձեզ՝ ավելի լավ զգալու՝ իմանալով, թե ուր է գնում ձեր տեղեկատվությունը, դուք մի փոքր մոլորության մեջ եք: Nuance-ն ևս տեղեկատվությունը հաղորդում է երրորդ կողմի, այնպես որ, դուք երբեք հստակ չեք իմանա, թե իրականում ուր են գնում ձեր տեղեկությունները:

Ուշադրությանն արժանի

Արդյո՞ք արժե ձեռք բերել խելացի հեռուստացույց, եթե դուք պետք է անհանգստանաք, որ այն ձեր գաղտնիքները ուրիշներին կփոխանցի: Forbes-ը երկուշաբթի հաղորդել էր, որ Samsung-ի խելացի հեռուստացույցը չպետք է լինի այն սենյակում, որտեղ դուք անձնական գաղտնիքներ եք քննարկում: Հեռուստացույցը, որ մշտապես միացված է և ձեր հրահանգները իրականացնելու համար օգտագործում է ձայնի ճանաչման գործառույթը, կարող է լսել ձեր անձնական տեղեկությունները, գրանցել այն և ուղարկել երրորդ անձանց:

Ինչո՞ւ պետք է հեռուստացույցը նման բան անի.. Կազմակերպության հետազոտության համար:

«The Daily Beast»-ը հաղորդում է, որ Samsung-ի գաղտնիության քաղաքականությունը վկայում է, որ ձայնային հրամանները պետք է փաստաթղթավորվեն՝ բարելավելու համար հեռուստացույցի առաջարկած ծառայությունները: Մարդիկ, սակայն, մշտապես կապված չեն  հեռուստացույցի՝ ձայները որսալու ծառայությունից: Ձայնի ճանաչման գործառույթը հեռուստացույցի կարգավորումներից կարելի է անջատել, սակայն երրորդ կողմից ձայների հավաքման գործառույթը կշարունակի գործել:

Եթե մի քայլ առաջ գնաք և անջատեք տվյալների հավաքագրումը, այլևս չեք կարող օգտվել ձայնի ճանաչման ծառայությունից, որը ձեզ ուղղակի մենակ  է թողնում  շատ թանկարժեք հեռուստացույցի հետ:

Այսպիսով, Samsung-ն ու՞մ է ուղարկում ձեր շատ կարևոր խոսակցությունները: Forbes-ը նշում է, որ դրանք գովազդատուները չեն, դրանք այն մարդիկ են, ովքեր ուղղակի ցանկանում են բարելավել ծառայությունը: Սա ձեր տեղեկատվության գաղտնիության համար լավ նորություն է, որը, սակայն, հարց է առաջացնում, թե իրականում ովքեր են այդ երրորդ անձինք և արդյո՞ք նրանք մեր տվյալների հետ աշխատելիս այդքան ապահով և վստահելի են:

Որոշակի պայմանագրային պարտավորությունների արդյունքում կազմակերպությունը, որն հավանաբար օգտագործել է Nuance-ը, սովորաբար հաճախորդներին թույլ չի տալիս ասելու, արդյո՞ք նրանք օգտագործում են ընկերության ծառայությունները, թե ոչ: Այս դեպքում  Samsung-ը գրեթե անկասկած, ինչպես նշվել է բարձր տեխնոլոգիաների  բազմաթիվ կայքերում,  իր խելացի հեռուստացույցների համար օգտագործում է ձայնի ճանաչման ծառայությունը:

Եթե դա կօգնի ձեզ՝ ավելի լավ զգալու՝ իմանալով, թե ուր է գնում ձեր տեղեկատվությունը, դուք մի փոքր մոլորության մեջ եք: Nuance-ն ևս տեղեկատվությունը հաղորդում է երրորդ կողմի, այնպես որ, դուք երբեք հստակ չեք իմանա, թե իրականում ուր են գնում ձեր տեղեկությունները:

Նույնիսկ եթե  ձայնային գրանցման հրամանը կարևոր չէ, և եթե ձայնի տվյալները կոդավորված չեն, ցանցահենները կարող են մուտք գործել ձեր հեռուստացույց և լսել հնչած նույնիսկ ամենափոքր բառը: Սրա մասին իրոք պետք է անհանգստանալ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment