Գիշերային ակումբի սեփականատեր Սեմ Նազարյանը հանձնում է Լաս Վեգաս հյուրանոցի կառավարումը

Գիշերային ակումբի սեփականատեր Սեմ Նազարյանը հանձնում է Լաս Վեգաս հյուրանոցի կառավարումը

Հոդվածի առանցքում

  • Սեմ Նազարյանն իր համբավը եւ միլիարդ դոլարի հարստությունը ձեռք է բերել Լոս Անջելեսում՝ ստեղծելով ակումբներ եւ ռեստորաններ, որոնք ներգրավվում են ամենամոդայիկ հայտնի երիտասարդներին:
  • Սեմի անվան հետ են կապված նաեւ Բեւերլի Հիլզի եւ Մայամիի Հարավային լողափի հյուրանոցները: Այս տարի նա հայացքն ուղղեց Լաս Վեգաս ու դիմեց համարձակ քայլի, օգոստոսին բացեց 1600 սենյականոց SLS Las Vegas հյուրանոցը եւ կազինոն: Այնուհետեւ նա բախվեց Նեւադայի Ժամանցային խաղերի վերահսկիչ խորհրդին` լիցենզիա ստանալու համար, սակայն այժմ իր Vegas-ի ծրագրերը հայտնվել են խառնաշփոթության մեջ:
  • Քննիչները բացահայտել են նրա կոկաինի նոր օգտագործման փաստը, ինչպես նաեւ մոտ 3 մլն. դոլարի վճարումները մի ոճրագործի, որը դատվածություն ունի թմրանյութեր պահելու եւ փողերի լվացման համար:
  • Ժամանցային խաղերի խորհուրդը մտահոգված է, որ կազինոյի ապագա սեփականատերերը թմրանյութեր են օգտագործում կամ կապված են հանցագործ աշխարհի հետ:
  • Նազարյանը համարվում է Լոս Անջելեսի գիշերային կյանքի գլխավոր ձեռնարկատերը: Նա ղեկավարում է ավելի քան 51 ռեստորաններ, այդ թվում, Umami եւ Katsuya ցանցը, 17 գիշերային ակումբներ եւ վեց բուտիկ հյուրանոցներ ԱՄՆ-ի ամբողջ տարածքում:
  • 2016 թ.-ին նա նախատեսում է բացել լրացուցիչ 8 SLS հյուրանոցներ, այդ թվում Նյու Յորքում, Բահամներում եւ Պեկինում:

Ուշադրությանն արժանի

Սեմ Նազարյանն իր համբավը եւ միլիարդ դոլարի հարստությունը ձեռք է բերել Լոս Անջելեսում՝ ստեղծելով ակումբներ եւ ռեստորաններ, որոնք ներգրավվում են ամենամոդայիկ հայտնի երիտասարդներին: Նրա անվան հետ են կապված նաեւ Բեւերլի Հիլզի եւ Մայամիի Հարավային լողափի հյուրանոցները: Այս տարի նա հայացքն ուղղեց Լաս Վեգաս ու դիմեց համարձակ քայլի, օգոստոսին բացեց 1600 սենյականոց SLS Las Vegas հյուրանոցը եւ կազինոն:

Այնուհետեւ նա բախվեց Նեւադայի Ժամանցային խաղերի վերահսկիչ խորհրդին: Խորհուրդը Նազարյանի գործերի ընթացիկ ստուգում սկսեց: Նա դիմել էր Ժամանցային խաղերի խորհրդին լիցենզիա ստանալու համար, սակայն այժմ իր Vegas-ի ծրագրերը հայտնվել են խառնաշփոթության մեջ:

Քննիչները բացահայտել են նրա կոկաինի նոր օգտագործման փաստը, ինչպես նաեւ մոտ 3 մլն. դոլարի վճարումները մի ոճրագործի, որը դատվածություն ունի թմրանյութեր պահելու եւ փողերի լվացման համար: Գումարի մի մասն էլ վճարվել է կողոպուտի համար դատապարտված եւ Death Row Records-ի հիմնադիր Suge Knight-ին:

01

Նազարյանը վճարումները բնորոշել է շորթում: Երեքշաբթի նա Las Vegas հյուրանոցի ամբողջ կառավարումը հանձնեց իր հիմնական ներդրող Stockbridge Capital-ին: «Մենք կոլեկտիվ որոշում ենք կայացրել փոխել սեփականության գործող կառուցվածքը»,-գրավոր հայտարարության մեջ ասել է Stockbridge-ի կառավարման գծով գործադիր տնօրեն Թերի Ֆանչերը: Ֆանչերն այժմ իրականացնում է հյուրանոցի բոլոր գործողությունները. Նազարյանն այլեւս գլխավոր գործադիր տնօրեն չէ:

Նազարյանը համարվում է Լոս Անջելեսի գիշերային կյանքի գլխավոր ձեռնարկատերը: Նա ղեկավարում է ավելի քան 51 ռեստորաններ, այդ թվում, Umami եւ Katsuya ցանցը, 17 գիշերային ակումբներ եւ վեց բուտիկ հյուրանոցներ ԱՄՆ-ի ամբողջ տարածքում: 2016 թ.-ին նա նախատեսում է բացել լրացուցիչ 8 SLS հյուրանոցներ, այդ թվում Նյու Յորքում, Բահամներում եւ Պեկինում:

Տղայական կեցվածքով միլիարդատերը երեք տարի առաջ լրիվ տեղափոխվեց Վեգաս, քանի որ ծրագրել էր բացել իր կազինոն: Նա տեղափոխվեց 8.5 միլիոն արժողության, 14000 քառակուսի ֆուտ տարածքով առանձնատուն: «Այստեղ տեղափոխվելու հիմնական պատճառներից մեկն այն է, … որ ցանկանում էի դուրս գալ ինձ շրջապատող ապրելակերպից», – նա ասել է Ժամանցային խաղերի խորհրդին, որի անդամները նրան հարցաքննում էին կոկաինի օգտագործման համար:

02

Նազարյանը մտադիր է պահպանել Վեգաս հյուրանոցի իր 10% բաժնեմասը եւ շարունակել Ժամանցային խաղերի լիցենզիա ստանալու գործընթացը: Այն սկսվել է հինգշաբթի, նախքան Նեւադա Ժամանցային խաղերի հանձնաժողովը կիրականացներ խորհրդի վերահսկողությունը: Նահանգի օրենքը պահանջում է ավելի քան 5 տոկոս բաժնեմաս ունենալ խաղատան լիցենզիա ստանալու համար: Նազարյանը հրաժարվեց հարցազրույց տալ The Times-ին: Գիշերային կյանքի գործարարը 8 տարի պայքարել է, որպեսզի նախկին Sahara Hotel-ը վերածի անապատային թեժ կետի՝ Strip-ի հյուսիսային հատվածի վերակառուցման խարիսխի:

Նազարյանի խնդիրները ներկայացնում են Լաս Վեգասում կազինոյի սեփականատերերի գործունեության վերաբերյալ Ժամանցային խաղերի խորհրդի հետաքննության ամփոփ նկարագիրը: Քաղաքը պայքարում է մաքրել իր իմիջը գանգստերների հիմնադրման պահից ի վեր: Նեւադայի  կարգավորիչները մանրակրկիտ ուսումնասիրում են դիմորդների գործերը, կարծես նրանք բարձր պետական պաշտոնների թեկնածուներ են:

Լիցենզիաները հազվադեպ են տրվում, միայն Ժամանցային խաղերի վերահսկողության գործակալների կողմից կատարված երկարատեւ ու մանրազննին ստուգումներից հետո: Դրանք վերաբերում են դիմորդի ծախսերին, որոնք երբեմն կարող են հասնել միլիոնավոր դոլարների: Անցյալ տարի նահանգում միայն մեկ չսահմանափակված լիցենզիա է տրվել:
«Դա այն վատթարագույն գործընթացներից մեկն է, որի միջով երբեւէ անցնում ես», – ասաց հանձնաժողովի անդամ Ջոզեֆ Վ. Բրաունը: «Ձեր հոգին մերկանում է աշխարհի առաջ»:

04Երկու շաբաթ առաջ Նեւադայի Քարսոն քաղաքում սկսված երեքժամյա լսումների ժամանակ Նազարյանի թմրանյութերի օգտագործման եւ հանցագործների վճարումների մասին գործը բաժանվել էր մասերի: Նազարյանը սկզբում ասել էր քննիչներին, որ թմրանյութ է օգտագործել հեռավոր անցյալում: Բայց սուտը բացահայտվեց խորհրդի կողմից թմրանյութերի հատուկ քննության անցկացումից հետո: Լսումների ժամանակ նա խոստովանել է, որ վերջին ժամանակները կոկային է օգտագործել:

Փաստաբանների ուղեկցությամբ Նազարյանը հայտնել է խորհրդին, որ թմրանյութերի իր վերջին օգտագործումը եղել է «անզգուշություն» եւ «սխալմունք»: Բայց և պնդել է, որ այդ դրվագը մնացել է անցյալում, երբ ինքը սկսել է հաճախել գոլֆի մրցաշարին Մեքսիկայում: Սկզբնական ժխտումը նյարդայնացրել է խորհրդի անդամներին:

«Սկզբում մեկ հարց ունեին. արդյոք եղել է թմրանյութերի օգտագործում, բայց հետո ծագեց լրացուցիչ հարցը, թե որքան անկեղծ եք դրա մասին խոսելիս», -ասել է խորհրդի անդամ Թերի Ջոնսոնը: Հետաքննությունը պարզել է նաեւ երկու անգամ դատված հանցագործ Դերիք «Smokey» Ամսթրոնգի հետ վաղեմի կապերը , մի մարդու, որին Նազարյանը մեղադրում է շանտաժի մեջ: 43-ամյա Ամսթրոգը՝ West Los Angeles էկզոտիկ մեքենայի նախկին վերազինողը, The Times-ին տված հարցազրույցի ժամանակ հերքել է խախտումների մասին մեղադրանքը: Նա իրեն կոչել է Նազարյանի բիզնես-գործընկեր եւ «գործեր հարթող»:

Նազարյանը խոստովանել է, որ վճարել է Արմսթրոնգին, ով 1992 թվականին դատապարտվել էր թմրանյութ պահելու համար, իսկ 2010 թ. մեղավոր է ճանաչվել փողերի լվացման գործով: Նազարյանը, որն այժմ 39 տարեկան է, ասել է, որ Ամսթրոնգի հետ հանդիպել է 1999 թ. եւ սկսել վճարել նրա էկզոտիկ մեքենաները վերազինելու համար: Հարաբերությունները վատացել են այն բանից հետո, երբ Ամսթրոնգը պարտքով գումար է վերցրել մեքենայի խանութ բացելու համար, Նազարյանն ասել է լսումների ժամանակ: Այնուհետեւ Ամսթրոնգը սպառնացել է վնասել Նազարյանին, եթե նա իրեն չվճարի եւս 1 մլն. դոլար:

Նազարյանը, որը 182 սմ հասակ ունի, – ասել է, որ «վախեցել է ու շփոթվել», իսկ 2005 թ.-ից սպառնալիքների մասին հայտնել է Լոս Անջելեսի ոստիկանությանը: Նազարյանը հայտնել է խորհրդին, որ դրանից հետո էլ, նաեւ 2013-ին, շարունակել է վճարումներ կատարել: Նազարյանի իրավաբաններից մեկը Ամսթրոնգին կոչել է «մակաբույծ», որը տարածված երեւույթ է ժամանցի աշխարհում: «Իմ քաղաքը … քաղաք է այն մարդկանց համար, ովքեր մեծ հաջողությունների են հասնում», -հայտարարել է փաստաբան Ջոզեֆ Թեյլորը «Իսկ ստորաքարշներն ու պարազիտներն ամենուրեք են»:

05Նազարյանը հայտնել է խորհրդին, որ Ամսթրոնգը բազմիցս սպառնացել է արգելքներ ստեղծել, խափանել գործարքները, ֆիզիկական վնաս հասցնել իրեն կամ ընտանիքի անդամներին: Սպառնալիքներից մեկը տեղի է ունեցել SLS South Beach հյուրանոցի հանդիսավոր բացման օրը, Նազարյանը նշել է լսումների ժամանակ: «Արմսթրոնգը գիտեր , որ իրեն ճանաչելն ու իր հետ կապ ունենալը բացասական արձագանքներ կառաջացներ մամուլում»:

The Times-ին տված հարցազրույցում Ամսթրոնգն ասել է, որ 800,000 դոլար է ստացել Նազարյանի անունից արած աշխատանքի համար, այդ թվում բանակցություններ է վարել էներգետիկ ըմպելիք արտադրողի հետ: Նա հերքել է, որ սպառնացել է Նազարյանին: «Շորթումների ու վախի մասին այդ պնդումները ստերի փունջ են»,- ասել է Ամսթրոնգը:

Դանա Քոուլը, Լոս Անջելեսի փաստաբանը, ով ներկայացրել է Ամսթրոնգին, ասել է, որ օգնել է նրան Նազարյանի հետ  մեքենայի բիզնեսին վերաբերող վեճը կարգավորելու հարցում: Շորթումի փորձ չի եղել, ասել է նա: Վճարումներում ընդգրկված է Knight-ին 90,000 դոլար եւ Հեյ Վոկնինին 83,000 դոլար տալու փաստը: Վերջինը դատապարտվել է որպես կողոպտիչ: Նազարյանը խորհրդին ասել է, որ երկուսն էլ աշխատում էին Ամսաթրոնգի հետ:

06Վոկնինը հինգ տարի նստել է դաշնային բանտում, երբ ընդունել է իր մեղքը փողերի լվացման գործում՝ կապված Իսրայելի կազմակերպված հանցագործության հետ: Վոկնինի հարցում մեկնաբանությունն ավելորդ է: «Այսպիսով, մոտ 3 մլն դոլարը … վճարվել է պարոն Ամսթրոնգին կամ ուրիշներին: Կարծում եմ ճիշտ չի լինի՞, որ խոստովանեք ձեր կապը Ամսթրոնգի հետ», –   լսումների ժամանակՆազարյանին է հարցրել խորհրդի անդամ Ջոնսոնը: «Արդար կլիներ ասել», – պատասխանել էՆազարյանը: Knight-ը հրաժարվել է մեկնաբանել: Բայց բիզնես գործընկեր, ժամանցային պրոդյուսեր Մարկ Բլանկենշիփը շորթումի մասին մեղադրանքները կոչել է «ռասիզմ»:

07Ժամանցային խաղերի խորհուրդը մտահոգված է, որ կազինոյի ապագա սեփականատերերը թմրանյութեր են օգտագործում կամ կապված են հանցագործ աշխարհի հետ, ասել է Բրաունը, որը 2008 թ.-ին հանձնաժողովի անդամ է և Fennemore Craig Jones Vargas իրավաբանական գրասենյակի տնօրեն: «Դա մեծ. լուրջ խնդիր է», – ասել է նա:  Las Vegas-ի փորձված փաստաբան Դոմինիկ Ջենթիլն ասել է, որ Ժամանցային խաղերի խորհուրդը շատ խիստ հետաքննություն է անցկացնում և պնդել է, որ Նազարյանին «չառանձնացնեն: Անկախ անձից այդ երեւույթը շարունակվում է»:

081963 թ, Ֆրանկ Սինատրան Lake Tahoe –ի Cal Neva խաղաղտան սեփականատերն էր, սակայն կորցրեց իր լիցենզիան հանցագործ Սեմ Ջիանկանոյի հետ ծանոթության պատճառով: Սինատրայի նոր լիցենզիան հաստատվել է 17 տարի անց, այն բանից հետո, երբ ընկերներ Գրեգորի Պեկն ու Քըրք Դուգլաս բարեխոսել են նրա համար: Ջենթիլն ավելացրել է, որ Նեւադայի շատ աչքի ընկնող քաղաքացիներ, այդ թվում եւ ինքը, կարող են դժվարություններ ունենալ Ժամանցային խաղերի հանձնաժողովի ստուգումներն անցնելիս:

09«Եթե դու ապրում ես կյանքի քո ընտրած ձեւով, վայելում ես կյանքը, քեզ լավ հնարավորություն է տրվում, որի իրավունքը չունես», – ասել է նա: «Եկեք պարզապես ասենք, որ, եթե դուք   մեծ գումար ունեք, բայց որոշել եք կապ հաստատել հեղիկանությունների, հնարավոր է նաեւ վատ համբավ ունեցողների հետ, ապա ձեզ համար շատ դժվար կլինի»:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment