Սամանտա Փաուերի՝ Հայոց Ցեղասպանության խնդիրը

Սամանտա Փաուերի՝ Հայոց Ցեղասպանության խնդիրը

Հոդվածի առանցքում

  • Միացյալ Նահանգները չի կարող կանգնեցնել ցեղասպանությունը, քանի դեռ քաղաքական գործիչներն ու մարդու իրավունքների պաշտպանները հավատարիմ են մնում սև ու սպիտակ փաստերի արձանագրությանը: 1915-ի ապրիլի 25-ին, երբ դաշնակիցները ներխուժեցին Թուրքիա, Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթը հրամայեց Կոստանդնուպոլսում հավաքել ու արտաքսել 250 առաջատար հայ մտավորականների:
  • Հայոց Ցեղասպանության նման իրադարձությունների սարսափը կտրուկ արտահայտություններով ներկայացնելու Սամանտա Փաուերի իրավասությունը 2002 թվականին հրատարակված նրա «Խնդիր դժոխքից. Ամերիկան և ցեղասպանության տարիքը» գիրքը դարձրեցին զանգվածային սպանդի նկատմամբ ամերիկյան անտարբերության մեղադրական եզրակացություն և հղման միջոց ցեղասպանության ժամանակակից քննարկումների համար:
  • Փաուերը գրում է, որ «Հոլոքոստից հետո ոչ մի ցեղասպանություն ամբողջովին չի եղել սև ու սպիտակ: Բայց նրա նպատակն է ցույց տալ, թե ինչպես են «քաղաքական գործիչները ընդգծում յուրաքանչյուր ճգնաժամի գորշությունն ու բարոյական երկդիմությունը», որպեսզի արդարացնեն իրենց անգործությունը: Նման վախկոտությանը պատասխանելով, Փաուերը ձգտում է չեզոքացնել երկդիմությունն ու գորշությունը:
  • Երբ ԱՄՆ չինովնիկներն օգտագործում են Բոսնիայի իրադարձությունների երկդիմությունը իրենց անգործությունն արդարացնելու համար, կամ երբ թուրք ժխտողականները օսմանյան վայրագությունները սպիտակեցնելու համար 1915 թվականի իրադարձությունները բարդ են համարում, պարզ հնարավոր հականկարագրությունների առկայությունը բարոյական պարտականություն է թվում:
  • Հայոց Ցեղասպանության բարդ պատմության գիտակցումը չի նվազեցնում նրա սարսափը կամ արդարացնում մեղավորներին: Փոխարենը, այն մեզ տալիս է ավելի ամուր հիմք դիմակայելու ցեղասպանություններին այսօր և վաղը, հասարակությանը պատրաստում այն իրողությանը, որ չարիքն ու երկդիմությունը կարող են գոյակցել:
  • Մինչև վերջերս, Թուրքիայի ճնշումները դժվարություններ էին ստեղծել բոլորի համար, բացի մի քանի պատմաբաններից, որոնք հրապարակայնորեն ճանաչել են Ցեղասպանությունը, միաժամանակ դա ներկայացնելով այն համատեքստում, որ Օսմանյան կայսրությունը համակարգված բռնություն է կիրառել նաև երկրի մահմեդականների նկատմամբ:
  • Թուրքիայի անհամար հայտարարությունները, որտեղ յուրօրինակ զայրույթ կա ցեղասպանություն բառի նկատմամբ, նպաստում են նացիստների հետ համեմատություններին: Հայկական հռետորաբանությունն, իր հերթին, կարող է խորացնել այդ համեմատությունը, առաջարկելով օրինակ, որ իրենց նախնիների դեմ կատարված հանցագործությունների համար թուրքերի զայրույթը նույնն է, թե գերմանացիները սգան Վարշավայի խռովության ժամանակ սպանված իրենց զինվորների մահը:
  • Այսպիսով, օսմանյան ղեկավարների ցեղասպանության քարոզարշավը հասավ համակարգված պետական քաղաքականության մակարդակի, կատարվեցին նույն զանգվածային սպանությունները, որոնք փոքր ծավալով բալկանյան քրիստոնյաներն իրականացրել էին մահմեդականների հանդեպ: Եվ քանի որ իրադրությունը առաջին համաշխարհային պատերազմում փոխվեց և ռուսական զորքերն առաջ շարժվեցին դեպի Օսմանյան տարածք, բռնության շրջանը շարունակվեց և այսօր թուրքերի հիշողության մեջ մահմեդական գյուղացիների նկատմամբ հայ աշխարհազորայինների «վայրագություններն» են:
  • Սա, ըստ Փաուերի, «հիմարացնելու», փաստերը աղավաղելու, մասնակցության հարցում հանրության ոգևորությունը զսպելու փորձ է: Նա պնդում է, որ սրան նպաստում են լրագրողները, որոնք իրենց անտեղյակությունը փորձում են ուղղել չեզոք դիրքորոշմամբ՝ ներկայացնելով պատմություններ բոլոր կողմերի վայրագությունների մասին: Փաուերը, հակառակը, բարձր է գնահատում նրանց, ովքեր քաջություն են ցուցաբերում վախկոտությանը մարտահրավեր նետելով և հայտարարում են, որ «պատերազմող բոլոր կողմերի պատասխանատվության մասին տափակաբանությունները արտաքին ուժերի պատասխանատվությունից փախչելու միջոց են»:
  • Իրադրությունների բարդության գիտակցումը մեզ հնարավորություն է տալիս լավ պատրաստվել այդ հիմնավորումներին դիմակայելու համար և բացատրել քաղաքական գործիչներին, որ բարդ իրականությունը չպետք է արդարացնի անգործությունը: Պատմությունը կարող է ապագա ակտիվիստներին և փաստաբաններին ապահովել ապացույցներով, որ գրեթե բոլոր իրավիճակները, որտեղ ըստ ամերիկացիների, երկիրը պետք է գործի, տվյալ ժամանակաշրջանում բարդ են եղել:
  • Մեղքն ու միամտությունը միասին հազվադեպ են խնամքով համապատասխանեցվում ազգային կամ քաղաքական գծին: Բայց դրա գիտակցումը չի նվազեցնում քաղաքացիական զոհերի անմեղությունը կամ պետական պաշտոնյաների մեղավորությունը, ովքեր ղեկավարում են զանգվածային սպանությունը: Այս տարբերակումը միայն բավական է ընդունել ցեղասպանության սարսափը, իսկ ԱՄՆ-ի կառավարությունն էլ հանդես գա ի պաշտպանություն անմեղ կյանքերի:

Ուշադրությանն արժանի

Միացյալ Նահանգները չի կարող կանգնեցնել ցեղասպանությունը, քանի դեռ քաղաքական գործիչներն ու  մարդու իրավունքների պաշտպանները հավատարիմ են մնում  սև ու սպիտակ փաստերի արձանագրությանը:

1915-ի ապրիլի 25-ին, երբ դաշնակիցները ներխուժեցին Թուրքիա, Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթը հրամայեց  Կոստանդնուպոլսում հավաքել ու արտաքսել 250 առաջատար հայ մտավորականների:

Ամբողջ Անատոլիայում իշխանությունները հետևեցին արտաքսման հրահանգներին՝ հայերից պահանջելով տեղափոխվել Սիրիայի անապատներում պատրաստված Ճամբարներ: Իրականում, թուրքական իշխանությունները գիտեին, որ ոչ մի հարմարություններ պատրաստված չէին և  տեղահանված հայերի կեսից ավելին ճանապարհին մահացավ:

Սամանտա Փաուեր՝ «Խնդիր դժոխքից» 

Հայոց Ցեղասպանության նման իրադարձությունների սարսափը կտրուկ արտահայտություններով ներկայացնելու Սամանտա Փաուերի  իրավասությունը   2002 թվականին հրատարակված նրա «Խնդիր դժոխքից. Ամերիկան և  ցեղասպանության տարիքը» գիրքը դարձրեցին զանգվածային սպանդի նկատմամբ ամերիկյան անտարբերության մեղադրական եզրակացություն և հղման միջոց ցեղասպանության ժամանակակից քննարկումների համար:

Հետևելով Բոսնիայի սպանություններին և  իրենց կառավարության գործողություններին ամերիկացիների չափազանց դանդաղ արձագանքին, Փաուերը փորձել է ներկայացնել իր զայրույթը, որը կկարողանա անտարբեր հասարակությանը մղել գործողությունների:

Փաուերը գրում է, որ «Հոլոքոստից հետո ոչ մի ցեղասպանություն ամբողջովին չի եղել սև ու սպիտակ: Բայց նրա նպատակն է ցույց տալ, թե ինչպես են «քաղաքական գործիչները ընդգծում յուրաքանչյուր ճգնաժամի գորշությունն ու բարոյական երկդիմությունը», որպեսզի արդարացնեն իրենց անգործությունը: Նման վախկոտությանը պատասխանելով, Փաուերը ձգտում է չեզոքացնել երկդիմությունն ու գորշությունը: Ըստ պատմության նրա տարբերակի,  բոլոր նրանք, ովքեր ընդունում են Հոլոքոստից առաջ և հետո կատարված ցեղասպանության բարդությունը, անողնաշար բյուրոկրատներ են, որոնք փորձում են արդարացնել ԱՄՆ անտարբերությունը:

Քանի որ ապրիլի 24-ին պատրաստվում ենք նշել Հայոց Ցեղասպանության տարելիցը, մենք պետք է  մտածենք  նաև անցյալը պարզ բարոյական պատմությունների աստիճանի հասցնելու ռիսկերի մասին: Երբ ԱՄՆ չինովնիկներն օգտագործում են Բոսնիայի իրադարձությունների երկդիմությունը իրենց անգործությունն արդարացնելու համար, կամ երբ թուրք ժխտողականները օսմանյան վայրագությունները սպիտակեցնելու համար 1915 թվականի իրադարձությունները բարդ են համարում, պարզ հնարավոր հականկարագրությունների առկայությունը բարոյական պարտականություն է թվում:

Հայոց Ցեղասպանության բարդ պատմության  գիտակցումը չի նվազեցնում նրա սարսափը կամ արդարացնում մեղավորներին: Փոխարենը, այն մեզ տալիս է ավելի ամուր հիմք դիմակայելու ցեղասպանություններին այսօր և վաղը, հասարակությանը պատրաստում այն իրողությանը, որ չարիքն ու երկդիմությունը կարող են գոյակցել:  1915-ի հարցով որոշ բաներ երկիմաստ չեն: Վերջին տասնամյակում, թուրք և ոչ թուրք պատմաբաններն ավելի հաջող են դիմակայում Թուրքիայի պաշտոնական գրաքննությանը, որպեսզի բացահայտ գրեն Հայոց Ցեղասպանության մասին: Արդյունքում, վերջին ուսումնասիրությունները վերացրին կասկածը, թե օսմանյան կառավարությունը ցեղասպանության մտադրությամբ մահվան է արտաքսել ավելի քան մեկ միլիոն հայ քաղաքացիների:  Բայց դա պատմության վերջը չէ:

Ճակատագրի հեգնանքով, բոլոր այդ տարիներին հրաժարվելով ընդունել իրականությունը, Թուրքիան վտանգել է հենց այն գիտնականներին, ովքեր կարող էին օսմանյան թուրքերի համար ապահովել արդար դատավարություն:

Մինչև վերջերս, Թուրքիայի ճնշումները դժվարություններ էին ստեղծել բոլորի համար, բացի մի քանի պատմաբաններից, որոնք հրապարակայնորեն ճանաչել են Ցեղասպանությունը, միաժամանակ դա ներկայացնելով այն համատեքստում, որ Օսմանյան կայսրությունը համակարգված բռնություն է կիրառել նաև երկրի մահմեդականների նկատմամբ:

Պատմության այս տարբերակը զայրացնում է ոչ միայն թուրք ազգայնականներին, որոնք երկար ժամանակ հերքել են երկրի իրավախախտումների վերաբերյալ ցանկացած ապացույց, այլև շատ հայերի, ովքեր կարծում են, որ թուրքերի դեմ ուղղված քրիստոնյաների կատարած հանցագործությունների մասին վկայությունները ժխտում են իրենց զոհերի անմեղությունն ու նույնիսկ իսկությունը:

Թուրքերը պնդում են, որ այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, պատերազմ է, ոչ թե ցեղասպանություն: Հայերն էլ հասկանալի  զայրույթով պատասխանում են, որ դա ցեղասպանություն է, ոչ թե պատերազմ: Ի դեպ, խնդրի վերաբերյալ գրեթե բոլոր գիտական մոտեցումներից պարզ է դառնում, որ ցեղասպանությունը հաճախ կատարվում է քաղաքացիական պատերազմների կամ ապստամբությունների ժամանակ և հաճախ հակամարտող կողմերը վախենալու աստիճան բանական շարժառիթներ են ներկայացնում: Ռուանդայում, Դարֆուրում և Բոսնիայում պատերազմն ու ցեղասպանությունը միմյանց սերտորեն կապված էին, քանի որ ռազմական թույլ պետությունները, զբաղվում են, ինչպես իրենք են վստահեցնում, ներքին թշնամիների դեմ գոյատևման պայքարով:

Հոլոքոստը տարբերվում է սրանցից:  Ներքին թշնամին գոյություն ուներ միայն նացիստի հակասեմական երևակայության մեջ, որի  պատճառով էլ այն հաճախ գնահատման կամ համեմատության չափանիշ է դառնում Հայոց Ցեղասպանության քննարկումների ժամանակ:

Թուրքիայի անհամար հայտարարությունները, որտեղ յուրօրինակ զայրույթ կա ցեղասպանություն բառի նկատմամբ, նպաստում են նացիստների հետ համեմատություններին: Հայկական հռետորաբանությունն, իր հերթին, կարող է խորացնել այդ համեմատությունը, առաջարկելով օրինակ, որ իրենց նախնիների դեմ կատարված հանցագործությունների համար թուրքերի զայրույթը նույնն է, թե գերմանացիները սգան Վարշավայի խռովության ժամանակ սպանված իրենց զինվորների մահը:

Հայոց Ցեղասպանության իրական պատմությունը շատ ավելի խառն է, քան Հոլոքոստի հետ ակամա համեմատությունների մասին պատմությունները կամ գրքերը, ինչպիսին « Խնդիր դժոխքից»-ն է: 19-րդ դարի ընթացքում Օսմանյան կառավարությունը Բալկաններում   ազգայնական քրիստոնյաների՝ հույների, սերբերի և բուլղարների, սկսված շարժումների պատճառով տարածք կորցրեց: Երբ, հաճախ դաժան պայքարից հետո, այդ ազգերը անկախացան, նրանց նոր ղեկավարները ձգտում էին ստեղծել էթնիկ պետություններ, սպանելով կամ արտաքսելով որքան հնարավոր է շատ Օսմանյան մահմեդականների: Օրինակ, երբ 1878-ին Բուլղարիան անկախացավ, հարյուր հազարավոր մահմեդական խաղաղ բնակիչներ փախան, նրանց կեսը մահացավ ճանապարհին: Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը, Օսմանյան կայսրության արևելյան մասում ապրող հայերի մի փոքր խումբ սկսեց ձևավորել հեղափոխական խմբեր, որոնք անկախության էին ձգտում:

Այս անջատողականները չէին ստանում այնպիսի լայն աջակցություն հայ բնակչության շրջանում, ինչպես ժամանակակից  թուրքական քարոզչությունն է ներկայացում: Օսմանյան առաջնորդների համար, որոնք տեսել էին, թե Բալկաններում փոքր ազգայնական շարժումները ինչպես վերաճեցին անհաղթահարելի ապստամբությունների ու եվրոպական աջակցությամբ քայքայեցին իրենց կայսրությունը,  այստեղ նույն ծանոթ պատկերն էր հայտնվել: Այս համատեքստում ակնհայտ էր կայսրության հայ բնակչության ոչնչացումը և դաժանություն էր պետք նույնի կրկնությունը կանխելու համար: Նրանք պատճառաբանում էին, որ հաշմանդամ դարձած հայ ազգը երբեք չի կարողանա պետություն ձևավորել Օսմանյան կայսրության  տարածքում:

Այսպիսով, օսմանյան ղեկավարների ցեղասպանության քարոզարշավը հասավ  համակարգված պետական քաղաքականության մակարդակի, կատարվեցին նույն զանգվածային սպանությունները, որոնք փոքր ծավալով բալկանյան քրիստոնյաներն իրականացրել էին մահմեդականների հանդեպ: Եվ քանի որ իրադրությունը առաջին համաշխարհային պատերազմում փոխվեց և ռուսական զորքերն առաջ շարժվեցին դեպի Օսմանյան տարածք, բռնության շրջանը շարունակվեց և այսօր թուրքերի հիշողության մեջ  մահմեդական գյուղացիների նկատմամբ հայ աշխարհազորայինների «վայրագություններն» են:

Նույնիսկ իր համառոտ ձևով, այս պատմությունը օգնում է ցույց տալ, թե ինչպես է ներքին հակամարտությունը ծառայում որպես ցեղասպանության շարժառիթ, չունենալով մերժման կամ արդարացման հիմքեր: Ցեղասպանության գաղափարը, որն անհամատեղելի է ներքին հակամարտության մյուս ձևերի հետ, դարձյալ համատարած երևույթ է:

Ցեղասպանությունը կանխելու հարցում այս սխալ տեսակետի  խոչընդոտ լինելու վառ օրինակ է 1990-ականների Բոսնիան: Փաուերը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի  միջամտությունն այդ տարածքում պարբերաբար նվազում էր Վաշինգտոնի պաշտոնյաների հոռետեսության պատճառով: Նրանք պնդում էին, որ Բոսնիայում մոլեգնում է քաղաքացիական պատերազմ (ոչ թե ագրեսիայի պատերազմ) և «բոլոր կողմերը միմյանց դեմ վայրագություններ էին կատարում»:

Սա, ըստ Փաուերի, «հիմարացնելու», փաստերը աղավաղելու, մասնակցության հարցում հանրության ոգևորությունը զսպելու  փորձ է: Նա պնդում է, որ սրան նպաստում են լրագրողները, որոնք իրենց անտեղյակությունը փորձում են ուղղել չեզոք դիրքորոշմամբ՝ ներկայացնելով պատմություններ բոլոր կողմերի վայրագությունների մասին:  Փաուերը, հակառակը, բարձր է գնահատում նրանց, ովքեր քաջություն են ցուցաբերում  վախկոտությանը մարտահրավեր նետելով և հայտարարում են, որ «պատերազմող բոլոր կողմերի պատասխանատվության մասին տափակաբանությունները արտաքին ուժերի պատասխանատվությունից փախչելու միջոց են»:

Անշուշտ, շատ քաղաքական գործիչներ են դրանք օգտագործում խուսափելով վճռական ուժի կիրառումից, մինչև հանրությունը զայրացած ու շփոթված  Ամերիկայի թվացյալ անզորությունից, ստիպում է նրանց միջամտել: Սակայն, այսօր ետ նայելով, տեսնում ենք, որ այդ առօրեականության հարցում շատերը  ճիշտ էին: Նախկին Հարավսլավիայի հարցով Միջազգային քրեական դատարանը , օրինակ, պատերազմական հանցագործությունների համար սերբերի հետ դատել է նաև  մի շարք խորվաթ գեներալների: Բայց արդյոք դա արդարացնում է քաղաքական գործիչներին, ովքեր թույլ են տվել շարունակել սպանությունները:

Հետագա վարչակազմերին նման միջոցը որպես արդարացում օգտագործելուց հետ պահելու համար պետք է ընդունել, որ տարբեր կողմերի վայրագությունների մասին խոսող պաշտոնյաները հաճախ ճիշտ են  իրենց փաստերում, բայց սխալ իրենց եզրակացություններում: Ապագա վայրագություններին դիմակայելիս, քաղաքական գործիչները կարող են պնդել, թե  ի տարբերություն նախորդ, ցեղասպանության հստակ օրինակների, այս անգամ ամեն ինչ, իրոք, բարդ է:

Իրադրությունների բարդության գիտակցումը մեզ հնարավորություն է տալիս լավ պատրաստվել այդ հիմնավորումներին դիմակայելու համար և բացատրել քաղաքական գործիչներին, որ բարդ իրականությունը չպետք է արդարացնի անգործությունը:  Պատմությունը կարող է  ապագա ակտիվիստներին և փաստաբաններին ապահովել ապացույցներով, որ գրեթե բոլոր իրավիճակները, որտեղ ըստ ամերիկացիների, երկիրը պետք է գործի, տվյալ ժամանակաշրջանում բարդ են եղել: Շատ դեպքերում, մարդիկ հասկանալի պատճառներով խուսափում են խոսել բոլոր կողմերի վայրագությունների մասին, վախենալով, որ կարող են տուժողին մեղադրել, հանցագործներին էլ արդարացնել: Բայց ինչքան ուղղակիորեն ենք բախվում այս հարցին, այնքան ավելի արագ է այդ վախը թուլանում:

Խորվաթիայի պատերազմի հանցագործների դատերի ժամանակ ներկայացված մանրամասները չեն կարող նվազեցնել Սլոբոդան Միլոշևիչի կատարած չարագործությունները: Թուրքիայում էլ շատերը, ովքեր պարբերաբար հայ պարտիզանական խմբերի վայրագությունների մասին տվյալներն օգտագործում են որպես մի տեսակ բարոյական հաղթաթուղթ, անհաջողության են մատնվում, երբ խնդրում ես բացատրել, թե  ինչպես են արդարացնում հարյուր հազարավոր կանանց ու երեխաների սպանությունները:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment