Սալման Ռուշդին Charlie Hebdo-ի դեպքերի մասին: Խոսքի ազատությունը բացարձակ է

Սալման Ռուշդին Charlie Hebdo-ի դեպքերի մասին: Խոսքի ազատությունը բացարձակ է

Հոդվածի առանցքում

  • Չորեքշաբթի օրը, ելույթ ունենալով Բերլինգտոնի Վերմունտ համալսարանում, Ռուշդին անդրադարձել է փարիզյան երգիծական Charlie Hebdo ամսագրի հետ կապված անցած շաբաթվա սպանություններին, որին զոհ գնացին 12 հոգի: Նա ասել է, որ շատ զայրացած է նաև այն բանից, որ այդ սպանդից հետո որոշ մարդիկ այս ու այն կողմից սկսել էին վատաբանել զոհերին:
  • «Ֆրանսիայի երգիծական ավանդույթը միշտ եղել է շատ սուր և կոպիտ ու շարունակում է մնալ այդպիսին, ինչպես գիտեք», - ասել է Ռուշդին: «Բանն այն է, որն ինձ իսկապես զայրացրեց, որ մեր զոհված ընկերներին, ովքեր զոհվեցին, օգտագործելով նույն գործիքը, ինչ ես եմ օգտագործում՝ գրիչ կամ մատիտ, գրեթե անմիջապես սկսեցին քարկոծել և կոչել ռասիստներ կամ չգիտեմ ինչ»: 1988-ին Ռուշդիի հրապարակած «Սատանայական բանաստեղծություններ» գիրքը առաջացրել էր իրանական կրոնական առաջնորդների ցասումը, քանի որ անդրադարձել էր Մուհամմեդ մարգարեին: Նրանք 1989-ին հանդես էին եկել կրոնական կարգադրությամբ, որով կոչ էին անում մահվան ենթարկել իրեն:

Ուշադրությանն արժանի

Հեղինակ Սալման Ռուշդին, ով տարիներ ի վեր ապրել է մահվան սպառնալիքի ներքո իր 1988-ին հրապարակած «Սատանայական բանաստեղծություններ» գրքի պատճառով, որը զայրացրել էր իրանական կրոնական առաջնորդներին, հայտարարել է, որ ազատ խոսքի իրավունքը բացարձակ է, հակառակ դեպքում այն ուղղակի չկա:

Չորեքշաբթի օրը, ելույթ ունենալով Բերլինգտոնի Վերմունտ համալսարանում, Ռուշդին անդրադարձել է փարիզյան երգիծական Charlie Hebdo ամսագրի հետ կապված անցած շաբաթվա սպանություններին, որին զոհ գնացին 12 հոգի: Նա ասել է, որ շատ զայրացած է նաև այն բանից, որ այդ սպանդից հետո որոշ մարդիկ այս ու այն կողմից սկսել էին վատաբանել զոհերին:

«Ֆրանսիայի երգիծական ավանդույթը միշտ եղել է շատ սուր և կոպիտ ու շարունակում է մնալ այդպիսին, ինչպես գիտեք», – ասել է Ռուշդին: «Բանն այն է, որն ինձ իսկապես զայրացրեց, որ մեր զոհված ընկերներին, ովքեր զոհվեցին, օգտագործելով նույն գործիքը, ինչ ես եմ օգտագործում՝ գրիչ կամ մատիտ, գրեթե անմիջապես սկսեցին քարկոծել և կոչել ռասիստներ կամ չգիտեմ ինչ»:

Նա ասել է, որ ոմանք կարծում են, որ խոսքը պետք է լինի ազատ, բայց այն չպետք է նեղացնի որևէ մեկին կամ անցնի սահմանը:

«Թե Ջոն Քենեդին և թե Նելսոն Մանդելան օգտագործել են նույն երեք բառանոց արտահայտությունը, որն իմ մտքում է և դրանով ամեն ինչ ասված է՝ «Ազատությունը անբաժանելի է », – ասում է նա: «Դու չես կարող տարանջատել այն, հակառակ դեպքում այն դադարում է լինել ազատություն: Դուք կարող եք չհավանել Charlie Hebdo-ին…: Բայց փաստն այն է, որ ձեր դուր չգալը ոչ մի կապ չունի իրենց ազատ խոսելու իրավունքի հետ»:

Ռուշդիի այցը Վերմոնտի համալսարան <<Haroun and the Sea of Stories>> իր գիրքը քննարկելու համար ծրագրված էր ամիսներ առաջ: Բայց նրա այցը դարձավ ավելի արդիական Ֆրանսիայում երկու իսլամական ծայրահեղականների իրագործած սպանություններից հետո, ում դուր չէր եկել Charlie Hebdo-ի գրվածքները և արվեստը:

1988-ին Ռուշդիի հրապարակած «Սատանայական բանաստեղծություններ» գիրքը առաջացրել էր իրանական կրոնական առաջնորդների ցասումը, քանի որ անդրադարձել էր Մուհամմեդ մարգարեին: Նրանք 1989-ին հանդես էին եկել կրոնական կարգադրությամբ, որով կոչ էին անում մահվան  ենթարկել իրեն: Այդ կարգադրությունը պաշտոնապես չեղյալ հայտարարվեց 1998-ին: Նա այժմ բնակվում է Նյու Յորքում:

Այնուամենայնիվ, անվտանգությունը միջոցառման ընթացքում ուժեղ էր: Անվտանգության աշխատակիցները խուզարկում էին պայուսակները և ստուգում ծանր ձմեռային բաճկոնները:

Ռուշդին ուղղակիորեն չանդրադարձավ մահվան սպառնալիքի տակ իր ապրած տարիներին, բայց նա խոսեց, թե ինչպես հեղինակների գրված գործերը, որոնք վիրավորում են հզոր մարդկանց, հաճախակի ենթարկվում են քննադատության, որը ստեղծագործողների կյանքի համար նույնիսկ վտանգավոր:Նա նշեց, որ արվեստի դերն է քայլել եզրով, հայտնաբերել տիեզերքը և ընդլայնել միտքը: Բայց դա անելը հեշտ չէ, և ստեղծագործողը չի կարող լինել միջակ:

«Եվ այսպես, ստեղծագործողները, ովքեր գնում են դեպի եզր և դուրս գալիս սահմանից հաճախ հանդիպում են շատ հզոր հակադրության: Լռության ուժերը հակադրվում են խոսքի ուժերին: Գրաքննությունն ընդդեմ ազատ խոսքի ուժի», – ասում է նա: «Այն տատանվում է ավելի շատ թե քիչ սահմանին: Եվ այդ տատանումը կարող է շատ վտանգավոր լինել ստեղծագործողի համար: Եվ շատ արվեստագետներ տուժել են դրանից»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment