Աշխարհաքաղաքականության մասին 5 կետ, որոնք յուրաքանչյուր մարդ պետք է իմանա

Աշխարհաքաղաքականության մասին  5 կետ, որոնք յուրաքանչյուր մարդ պետք է իմանա

Հոդվածի առանցքում

  • «Պրոֆեսիոնալ թենիսում միավորների 80 տոկոսը հաղթում են, մինչդեռ սիրողական թենիսում 80 տոկոսը կորցնում: Նույնն է նաև ներդրումների դեպքում. սկսնակները կենտրոնանում են սխալներից խուսափելու վրա, փորձառուները մեծ առաջընթաց քայլեր են անում»:
  • «Ներդրումները խաղ չեն, որտեղ 160 IQ ունեցող տղան հաղթում է 130 IQ ունեցողին»,-ասում է Ուորեն Բաֆֆետը: Հաջողակ ներդրողները գիտեն իրենց սահմանը, պահպանում են սառնասրտությունը և գործում կարգի համաձայն:
  • Սովորական գյուղացին խնայում է և, անկախ ամեն ինչից, յուրաքանչյուր ամիս ներդրումներ անում ոչ թանկ ինդեքսային հիմնադրամում: Նա չի մտածում շուկային պարտության մատնելու մասին: Նա ընդամենը ցանկանում է, որ շուկան լինի իր հավատարիմ գործընկերը: Երկարաժամկետ հեռանկարում ո՞վ հաջողության կհասնի: Գրազ կգամ, որ վերջինը:
  • Չնայած գիտեմ, որ Օբաման շատ խելացի է, իսկ Ջորջ Բուշ Կրտսերը՝ իբրև թե խամաճիկ, այս համեմատության դեպքում գտնում եմ, որ Բուշը գիտնականն է, իսկ Օբաման՝ գյուղացին

Ուշադրությանն արժանի

Գտել էի մի մեծ ցուցակ՝ «122 բան ներդրումների և տնտեսության մասին, որոնք պետք է իմանա յուրաքանչյուրը»: Այդ կետերի մի մասը հիանալի համապատասխանում է միջազգային հարաբերությունների ուսումնասիրմանն ու կիրառմանը, և կարող եմ թվարկվել այս վերնագրի տակ: Ընդամենը  պետք է «ներդրում» բառը փոխարինել «դիվանագիտություն» բառով:

  1. Ինչպես ասում է Էրիկ Ֆալկենշտեյնը. «Պրոֆեսիոնալ թենիսում միավորների 80 տոկոսը հաղթում են, մինչդեռ սիրողական թենիսում 80 տոկոսը կորցնում: Նույնն է ըմբշամարտի, շախմատի, նաև ներդրումների դեպքում. սկսնակները կենտրոնանում են սխալներից խուսափելու վրա, փորձառուները մեծ առաջընթաց քայլեր են անում»:
  2. «Պատմությունը չի սողում, այն թռչում է»,- գրում է Նասսիբ Թալեբը: Աշխարհը փոխող իրադարձությունները՝ նախագահների սպանությունները, ահաբեկչական գործողությունները, բժշկական հայտնագործությունները, սնանկացումները, կարող են անակնկալ տեղի ունենալ:
  3. Որքան ինչ-որ մեկը շատ է երևում հեռուստացույցով, այնքան քիչ է հավանական նրա ասածների ի կատար ածումը: (Այս մասին տվյալներ ունի Կալիֆոռնիայի համալսարանի Բերկլիի հոգեբան Ֆիլ Թեդլոքը):
  4. Այն, ինչ Մարտի Ուիթմանը ասում է տեղեկատվության մասին. «Հազվադեպ է պատահում, երբ երեք կամ չորս փոփոխականներ իրոք հաշվարկվում են, մնացածը լոկ աղմուկ է»:
  5. Վերցնենք երկու ներդրողների: Նրանցից մեկը Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանից է, որն հաջողությամբ հաղթահարել է ԱՄՆ քոլեջների ընդունելության հատուկ թեստը, և կարող է հաշվարկել ամբողջ թվի ստորակետից հետո 50 թվերի պի-ն: Նա շաբաթական մի քանի անգամ առևտուր է անում, փորձում իր ինտելեկտն օգտագործել շուկային խորամանկելու համար, երբ որոշում է, որ դա ճիշտ է: Մյուսը սովորական գյուղացի է, որը նույնիսկ քոլեջ չի  ընդունվել: Նա խնայում է և, անկախ ամեն ինչից,  յուրաքանչյուր ամիս ներդրումներ անում ոչ թանկ ինդեքսային հիմնադրամում: Նա չի մտածում շուկային պարտության մատնելու մասին: Նա ընդամենը ցանկանում է, որ շուկան լինի իր հավատարիմ գործընկերը: Երկարաժամկետ հեռանկարում ո՞վ հաջողության կհասնի: Գրազ կգամ, որ վերջինը: «Ներդրումները խաղ չեն, որտեղ 160 IQ ունեցող տղան հաղթում է 130 IQ ունեցողին»,-ասում է Ուորեն Բաֆֆետը: Հաջողակ ներդրողները գիտեն իրենց սահմանը, պահպանում են սառնասրտությունը և գործում կարգի համաձայն: (Իմիջիայլոց, ինձ համար 122-րդը հիանալի նկարագրում է Օբամայի և Բուշի՝ արտաքին քաղաքականության նկատմամբ մոտեցումները: Չնայած գիտեմ, որ Օբաման շատ խելացի է, իսկ Ջորջ Բուշ Կրտսերը՝ իբրև թե խամաճիկ, այս համեմատության դեպքում գտնում եմ, որ Բուշը գիտնականն է, իսկ Օբաման՝ գյուղացին):

Այս հատվածը առաջին անգամ ներկայացվել էLowy-ի ինստիտուտի հրատարակությունում՝ «Lowy Interpreter»-ում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment