Սաակաշվիլին դիտարկում է Ուկրաինայի քաղաքականություն վերադառնալու հնարավորությունը Զելենսկու առաջին հաղթանակից հետո
Հոդվածի առանցքում
- Մինչ քվեարկությունը, Սաակաշվիլին Facebook- ի միջոցով կոչ արեց իր կողմնակիցներին աջակցել Զելենսկուն ընտրությունների ժամանակ: Իր ելույթում Սաակաշվիլին Զելենսկուն անվանել է «Ուկրաինայի հաջորդ նախագահ» և կոչ արել ժողովրդավարական ուժերին աջակցել նրան «առանց նախապայմանների»: Վրացի քաղաքական գործիչը Պորոշենկոյի հնարավոր պարտությունը գնահատել է «մեծ շանս Ուկրաինայի համար»:Սաակաշվիլին մեկ այլ ֆեյսբուքյան գրառման միջոցով խնդրել է, որ ուկրաինացիները չքվեարկեն «մարադյոր Պորոշենկոյի» օգտին:Զելենսկին, իր հերթին, ասել է, որ Սաակաշվիլիի օգնությունը կարող է անհրաժեշտ լինել նորընտիր նախագահի կողմից, քանի որ նա «պաշտպանում է Ուկրաինայի ժողովրդավարությունը Եվրոպայում և ցույց տալիս դա բոլոր իր գործողություններով»:
Ուշադրությանն արժանի
Ուկրաինայի նախագահական ընտրություններում ընդդիմության թեկնածուի հաջողությունը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տվեց Կիևի քաղաքական դաշտ վերադարձի նոր հույս:
Իր հայրենիքում իշխանությունը կորցնելուց հետո Սաակաշվիլին դարձավ ուկրաինական քաղաքական գործիչ՝ 18 ամիս շարունակ ծառայելով Ուկրաինայի ռազմավարական նշանակություն ունեցող Օդեսայի նահանգապետի պաշտոնում, իսկ հետագայում փորձելով նոր շարժում ստեղծել:
Կիրակի օրը Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում նա աջակցել է Վլադիմիր Զելենսկուն, որը զարմանալիորեն հաղթել է նախագահ Պետրոս Պորոշենկոյին՝ հավաքելով ձայների ավելի քան 30 տոկոսը գործող նախագահի 16 տոկոսի դեմ:
Մինչ քվեարկությունը, Սաակաշվիլին Facebook- ի միջոցով կոչ արեց իր կողմնակիցներին աջակցել Զելենսկուն ընտրությունների ժամանակ: Իր ելույթում Սաակաշվիլին Զելենսկուն անվանել է «Ուկրաինայի հաջորդ նախագահ» և կոչ արել ժողովրդավարական ուժերին աջակցել նրան «առանց նախապայմանների»: Վրացի քաղաքական գործիչը Պորոշենկոյի հնարավոր պարտությունը գնահատել է «մեծ շանս Ուկրաինայի համար»:
Սաակաշվիլին մեկ այլ ֆեյսբուքյան գրառման միջոցով խնդրել է, որ ուկրաինացիները չքվեարկեն «մարադյոր Պորոշենկոյի» օգտին:
Զելենսկին, իր հերթին, ասել է, որ Սաակաշվիլիի օգնությունը կարող է անհրաժեշտ լինել նորընտիր նախագահի կողմից, քանի որ նա «պաշտպանում է Ուկրաինայի ժողովրդավարությունը Եվրոպայում և ցույց տալիս դա բոլոր իր գործողություններով»:
Կիևում որոշ քաղաքական վերլուծաբաններ ենթադրեցին, որ Զելենսկին նույնիսկ կարող է Սաակաշվիլիին դիտել որպես վարչապետի հնարավոր թեկնածու, բայց դա արագորեն մերժվեց իր քարոզչական շտաբի կողմից:
Միխայիլ Սաակաշվիլին այժմ բնակվում է Լեհաստանում, բայց հաճախ գնում է այլ երկրներ, բացի Ուկրաինայից և Վրաստանից: Նա 2018 թ. փետրվարին ստիպված էր հեռանալ Ուկրաինայից, ուր իր մուտքը արգելված է այժմ:
Միևնույն ժամանակ, Վրաստանում նա դատապարտված է ազատազրկման տարբեր հանցագործությունների համար: Վերջին անգամ դա եղել է 2018 թ.հունիսին, երբ Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշեց, որ նախկին նախագահը մեղավոր է 2005 թ. պատգամավորի ծեծ պատվիրելու համար և նրան վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտեց, ինչպես նաև արգելեց նրան զբաղեցնել որևէ պետական պաշտոն երկու տարի երեք ամիս ժամկետով:
Սաակաշվիլին հերքում է բոլոր մեղադրանքները և մեղադրում Ուկրաինայի և Վրաստանի կառավարություններին քաղաքական դրդապատճառներով նրան հալածելու մեջ:
Իր հայրենիքում իշխանությունը կորցնելուց հետո Սաակաշվիլին տեղափոխվեց Ուկրաինա և մասնակցեց 2013 թվականի և 2014 թ. Կիևում տեղի ունեցած բողոքի ակցիաներին Եվրոմայդանի ժամանակ, երբ նախագահ էր Վիկտոր Յանուկովիչը: Վերջինիս հեռացվելուց հետո նոր նախագահ Պորոշենկոն նշանակեց Սահակաշվիլուն Օդեսայի նահանգապետ:
Այնուամենայնիվ, Սաակաշվիլին շուտով բախվեց իր ընկերոջ հետ կոռուպցիայի խնդրի շուրջ, և երբ երկուսի հարաբերությունները ծայրաստիճան լարվեցին, ստիպված եղավ հրաժարական տալ, որից հետո ձեռնամուխ եղավ ընդդիմադիր շարժման ձևավորմանը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ