Ռուզան Բադալյան.Ինչու ես չեմ հրաժարվել ուղեղի կաթվածով իմ երեխայից. Կարդացեք մոր սրտաճմլիկ հայտարարությունն ամբողջությամբ

Ռուզան Բադալյան.Ինչու ես չեմ հրաժարվել ուղեղի կաթվածով իմ երեխայից. Կարդացեք մոր սրտաճմլիկ հայտարարությունն ամբողջությամբ

Հոդվածի առանցքում

  • Հունվարի 21-ը կյանքիս ամենաերջանիկ օրն էր, որովհետև վերջապես ծնվեց այդքան երկար սպասված բալիկս։ Տղաս ծնվեց 06.30-ին, այդ պահից սկսած հիշում եմ միայն բժիշկների տագնապած դեմքերը։ Արթնացել եմ մի քանի ժամ տևած անզգայացումից հետո։ Առաջին հարցս, բնականաբար, եղել է` որտեղ է երեխան։ Ու հիշում եմ իմ կողքին հավաքված հարազատներիս ու բժիշկների տխուր դեմքերն ու դատավճռի պես հնչած խոսքերը. «Երեխան ուղեղի կաթված ունի»։
  • Լեոի ծնունդից հետո մի քանի ժամ փորձում էի հավաքել իմ կամքը ու կայացնել երեխայի համար լավագույն որոշումը ։ Մեր ընտանիքում բոլորն այդ պահին հասկանում էին, որ իրավիճակի լուծումը կարող է լինել երեխային այլ երկիր տեղափոխելը, ինչի հետ համամիտ է եղել նաև Սեմը։
  • Կյանքիս ամենադժվար պահին իմ ամուսինը պետք է լիներ իմ կողքին, աջակցեր և օգներ ճիշտ որոշում կայացնել, բայց ես չտեսա նրա աջակցությունը: Հիվանդանոցը լքելուց հետո մի քանի ժամ անց նա տեղեկացրել է, որ երեխային տարել է իր հետ, որ պատրաստվում է հեռանալ Նոր Զելանդիա, և ես ոչինչ չեմ կարող անել ստեղծված իրավիճակում:
  • Ես կանգնել եմ 2 խնդրի առջև. Երեխայի մասին հոգ տանել Հայաստանում, թե հրաժարվել մայրական բնազդից և երեխային տալ իր հոր հետ Նոր Զելանդիայում արժանի կյանք ունենալու հնարավորություն: Ես ընտրեցի 2-րդը:

Ուշադրությանն արժանի

Մայրը հրաժարվել է լքել ուղեղի կաթվածով ծնված երեխային` հայտարարելով, որ նա ավելի լավ կյանք կունենա հոր հայրենի Նոր Զելանդիայում

Հունվարի 21-ը կյանքիս ամենաերջանիկ օրն էր, որովհետև վերջապես ծնվեց այդքան երկար սպասված բալիկս։ Տղաս ծնվեց 06.30-ին, այդ պահից սկսած հիշում եմ միայն բժիշկների տագնապած դեմքերը։

Արթնացել եմ մի քանի ժամ տևած անզգայացումից հետո։ Առաջին հարցս, բնականաբար, եղել է` որտեղ է երեխան։ Ու հիշում եմ իմ կողքին հավաքված հարազատներիս ու բժիշկների տխուր դեմքերն ու դատավճռի պես հնչած խոսքերը. «Երեխան ուղեղի կաթված ունի»։ Ոչ ոք չի կարող պատկերացնել, թե այդ րոպեին ինչ եմ ապրել։

Դեռ շոկից ուշքի չեկած, եկավ բժիշկն ու խնդրեց որոշում կայացնել` պահելու եմ Լեոին, թե ոչ։ Կյանքիս ամենադաժան որոշումը պետք է կայացնեի առավելագույնը մի քանի ժամվա ընթացքում։

Առաջինը, որ մտածեցի երեխայի հիվանդության մասին լսելուց հետո, այն էր, որ չեմ ցանկանում տեսնել իմ երեխային կարծրատիպերով լեցուն մեր երկրում, որտեղ չկան նման երեխաների համար որևէ հնարավորություններ: Ես ցանկանում էի, որ նա լիներ հասարակության մեջ ներգրավված ու ընդունված, բայց դա մեր երկրում հնարավոր կլինի միայն շատ տարիներ հետո:

Ես տեսա բժիշկների խուսափող հայացքները, հարազատներիս լացակումած դեմքերը, որոնք ցավակցություններ էին ստանում, և հասկացա, որ միայն Նոր Զելանդիայի նման չափանիշներ ունեցող երկիր մեկնելը կապահովի իմ որդու բարեկեցիկ կյանքը: Այս փաստը չի վիճարկել նաև իմ ամուսինը, որն իր գրառումներում պնդում է, որ երեխան Հայաստանում չի կարողանա ունենալ արժանի կյանք:

Լեոի ծնունդից հետո մի քանի ժամ  փորձում էի հավաքել իմ կամքը  ու կայացնել երեխայի համար լավագույն որոշումը ։ Մեր ընտանիքում բոլորն այդ պահին հասկանում էին, որ իրավիճակի լուծումը կարող է լինել երեխային այլ երկիր տեղափոխելը, ինչի հետ համամիտ է եղել նաև Սեմը։

Ես հասկանում էի, որ Հայաստանում չկան սոցիալական զարգացած ենթակառուցվածքներ, որոնք օգնում են խնդիրներ ունեցող երեխաներին, չկա կառավարական աջակցություն, տնտեսական դժվար կացություն է, կա թշնամի հարևանի հետ պատերազմի վերսկսման հավանականություն, քանի որ փխրուն հրադադարը վատթարանում է ժամանակի ընթացքում և վտանգը միշտ առկա է:

Բացի այդ, իմ 180  դոլար աշխատավարձով և քրոջ մասնակի օժանդակությամբ, ապրելով հայրական տանը, ունենալով չաշխատող ամուսին և չունենալով որևէ այլ եկամուտ` ես չէի կարող մեծացնել հատուկ կարիքներ ունեցող իմ երեխային: Հայաստանում ցանկացած երեխա սիրված և հարգված է, ընտանիքը մեծ արժեք է, բայց այս երկրում երեխաները, որոնք ունեն հատուկ ուշադրության կարիք, զգում են ֆինանսական ռեսուրսների և հատուկ վերաբերմունքի անհրաժեշտություն:

Կյանքիս ամենադժվար պահին իմ ամուսինը պետք է լիներ իմ կողքին, աջակցեր և օգներ ճիշտ որոշում կայացնել, բայց ես չտեսա նրա աջակցությունը: Հիվանդանոցը լքելուց հետո մի քանի ժամ անց նա տեղեկացրել է, որ երեխային տարել է իր հետ, որ պատրաստվում է հեռանալ Նոր Զելանդիա, և ես ոչինչ չեմ կարող անել ստեղծված իրավիճակում:

Նա չի փորձել ինձ տալ որևէ հնարավորություն, չի փորձել փնտրել համատեղ լուծում ծանր իրավիճակից դուրս գալու համար, դրա փոխարեն բոլոր հնարավոր հարթակներում պատմություններ է տարածել և նույնիսկ ինձ  մեղադրանքներին պատասխանելու հնարավորություն չի տվել: Այն, որ ես, իբր, նրան վերջնագիր եմ ներկայացրել` ամուսնությունը կամ երեխան, բացարձակապես սուտ է:

Ես փորձել եմ մի քանի անգամ կապ հաստատել նրա հետ, բայց նա երբեք չի փորձել լսել ինձ և գտնել ընդհանուր լուծում: Միակ պատասխանը եղել է իմ հասցեին ուղղված մեղադրանքը: Սեմը երբեք չի առաջարկել  երեխային միասին մեծացնել իր երկրում: Բաժանվելու օրը  նույնպես նա ինձ ոչինչ չի ասել: Միայն ասել է, որ չի ցանկանում, որ մենք բաժանվենք, իսկ իմ հարցերը, թե մենք ինչ պետք է անենք, միշտ մնացել են անպատասխան:

Որպես մայր, որը բախվել է այս դաժանությանը` հիվանդանոցում եղել է սթրեսային և ընկճված վիճակում, բոլոր կողմերից հայտնվել է հսկայական ճնշման տակ, չի ունեցել իր ամուսնու աջակցությունը, չի տեսել Հայաստանում երեխային արժանի կյանքով ապահովելու հնարավորություն, ես կանգնել եմ 2 խնդրի առջև. Երեխայի մասին հոգ տանել Հայաստանում, թե հրաժարվել մայրական բնազդից և երեխային տալ իր հոր հետ Նոր Զելանդիայում արժանի կյանք ունենալու հնարավորություն:

Ես ընտրեցի 2-րդը:

Ռուզան Բադալյան

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment