Իրանի միջուկային ծրագրում ռուսական ներգրավվածությունը մտահոգիչ է

Իրանի միջուկային ծրագրում ռուսական ներգրավվածությունը մտահոգիչ է

Հոդվածի առանցքում

  • Իրանի հարավ-արևմտքում առանց աղմուկի, բայց ինչ-որ բան է տեղի ունենում, որը սպառնում է ապակայունացնել աշխարհում քաղաքական զարգացումները: Հատկանշական է, որ երկու միջուկային ռեակտորներ կառուցելու առաքելությամբ ռուսական ընկերությունները Իրանի ատոմային հավակնությունների համար ապահովում են ծանր և թեթև տեխնիկական աջակցություն: Գործընթացը շարունակվում է, Բուշերի ատոմային էլեկտրակայանը՝ Իրանի առաջին առևտրային միջուկային ռեակտորի մասը, կրկին Իրանի իշխանությունների միջուկային ծրագրի բնույթի մասին հարցերի կենտրոնում է:

Ուշադրությանն արժանի

 

Իրանի հարավ-արևմտքում առանց աղմուկի, բայց ինչ-որ բան է տեղի ունենում, որը սպառնում է ապակայունացնել աշխարհում քաղաքական զարգացումները: Հատկանշական է, որ երկու միջուկային ռեակտորներ կառուցելու առաքելությամբ ռուսական ընկերությունները Իրանի ատոմային հավակնությունների համար ապահովում են ծանր և թեթև տեխնիկական աջակցություն: Գործընթացը շարունակվում է, Բուշերի ատոմային էլեկտրակայանը՝ Իրանի առաջին առևտրային միջուկային ռեակտորի մասը, կրկին Իրանի իշխանությունների միջուկային ծրագրի բնույթի մասին հարցերի կենտրոնում է:

Տարիների ծանր բանակցություններից հետո Իրանը և միջազգային միջնորդների վեցնյակը (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներ `Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ և Ֆրանսիա, ինչպես նաևԳերմանիա) 2015-ին համաձայնեցրել էին Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը (JCPOA): Միջուկային գործարքը վտանգվեց, երբ Սպիտակ տունը փորձեց խախտել իր խոստումները՝ դժգոհելով, որ Իրանը չի կատարում իր պարտավորությունները: Ամեն ինչ ավելի է բարդ է, որովհետև միջուկային գործարքին Ռուսաստանի մասնակցությունը ևս վտանգում է այն:

Հատկանշական է, որ 2016-ի սեպտեմբերին Իրանը և Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել Բուշերի ատոմակայանի կառուցման երկրորդ փուլի մեկնարկի մասին, որը կունենա երկուսով ավելի 1000 մեգավատանոց ռեակտորներ: Բուշերում Ռուսաստանի ներգրավվածությունը նոր չէ, նախագիծը գործարկվել է 1975-ին դեռ շահի իշխանության ժամանակ, սակայն կանգ էր առել իսլամական հեղափոխությունից և գերմանացիների հեռանալուց հետո:

1990-ական թվականներին Ռուսաստանի Ատոմստրոյէքսպորտ միջուկային շինարարական ընկերությունը վերցրեց նախագիծը, և այժմ Ռոսատոմը և դրա դուստր ձեռնարկությունը ներգրավված են նախագծում: Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին մարտին հայտարարեց, որ իր երկիրը սկսել է երկու նոր ատոմակայան կառուցել՝ Բուշեր-2-ը և Բուշեր-3-ը: Ավելի քան 8,5 միլիարդ դոլար արժողությամբ և կրկին ռուսական օգնությամբ կառուցվող այս ատոմակայանների մասին հայտարարությունը արտացոլում է երկկողմ համագործակցության աճը:

Այս ամսվա սկզբին Միջուկային տեխնոլոգիաների ազգային օրվան նվիրված ցուցահանդեսում Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարեց ատոմային տեխնոլոգիաների 114 նոր ձեռքբերումների մասին: Նա ասաց. «Դուք սխալվում եք, եթե կարծում եք, որ կարող եք կանխել Իրանին առաջընթացը միջուկային տեխնոլոգիաների ոլորտում: Ինչ եք ստացել ձեր պատժամիջոցներով: Եթե ցանկանում եք սահմանափակել Իրանի ռազմական ուժը, իմացեք, որ անցած տարվա ընթացքում մենք զարգացրել ենք այնպիսի հրթիռներ, որոնք նույնիսկ չեք կարող պատկերացնել»:

Նման հայտարարությունները մտահոգիչ են, քանի որ դրանք հնչում են այն ժամանակ, երբ Իրանը պնդում էր՝ իր միջուկային գործունեությունը քաղաքացիական է: Բացի այդ, Իրանը միաժամանակ ձգտում է ստանալ ՄԱԿ-ի ԱԽ համաձայնությունը Ռուսաստանից քաղաքացիական միջուկային էներգիայի համար հարստացված ուրան ձեռք բերելու հարցում: Տեսականորեն դա կխոչընդոտի Իրանում ուրանի հարստացման անհրաժեշտությունը:  Հետևաբար, որքան հեռու գնա ռուսական աջակցությունը Թեհրանին, հարևանների և միջուկային գործարքի կողմերի մտահոգությունները կավելանան:

ՌԴ և Իրանի համաձայնությանը՝ Բուշերի ատոմակայանի միջուկային էներգիան խաղաղ օգտագործման հարցում, պետք է արձագանքի միջազգային հանրությունը: Երկու նոր ատոմակայանների շինարարությունը սկսվել է հարավային Բուշերի շրջանում, ինչը հստակ սպառնալիք է Իրանի հարևանների և միջազգային հանրության համար, քանի որ միջուկային էներգիան Իրանում կխորացնի առկա լարվածությունը:

Իրանի միջուկային ներուժի ավելացման վրա ռուսական ազդեցության ավելացման հետևանքները պետք է ներկայացվեն միջազգային գործընկերների ուշադրությանը, որպեսզի հնչեն պարզաբանումներ: Սա հատկապես կարևոր է, քանի որ Ռուսաստանը միջուկային  գործարքը ստորագրած կողմ է և դրա հնարավոր շրջանցումը կամ Իրանին ցուցաբերված աջակցությունը, որը կարող է հանգեցնել չնախատեսված հետևանքների, կարող էր աղետալի լինել Իրանի հետ աշխատելու միջազգային ջանքերի համար:

Այնուամենայնիվ, կա ևս մեկ կարևոր հանգամանք: Բուշերի և դրա շրջակայքում տեղի ունեցած վերջին բնական աղետները հանգեցրել են նրան, որ Իրանի միջուկային գործունեությունը Ծոցի և Արաբական ծովի համար ավելի վտանգավոր է դարձել: Աշխարհի ամենավտանգավոր տարածաշրջանում Բուշերի միջուկային աղետը կունենա զգալի էկոլոգիական հետևանքներ:

Դիվանագիտությունը պետք է խստացնի ջանքերը Իրանի հետագա միջուկային հնարավորությունների զարգացման դեմ պայքարի հարցում: Սակայն միայն դիվանագիտությունը բավարար չէ: Իրանցիները նշում են, որ նրանք կմնան միջուկային գործարքում այնքան ժամանակ, քանի դեռ ստանում են տնտեսական օգուտները, որոնց իրավունքն ունեն համաձայնության պայմաններով: Նրանք սպասում են տեսնելու, թե որքան եկամուտ կարող է ապահովել նավթի արտահանումը, և որքանով արդյունավետ են եվրոպացիները և մյուսները, որոնք կպաշտպանեն Իրանի հետ առևտրի իրենց իրավունքը: Հետևաբար, խիստ կարևոր է, որ փոխշահավետ պայմանավորվածություն ձեռք բերվի և  Ռուսաստանի կարճաժամկետ նպատակները չվտանգեն Իրանի հավակնությունները սահմանափակելու երկարաժամկետ ջանքերը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment