Անսահմանափակ հեռահարության միջմայրցամաքային ռուսական հրթիռ. մի՞ֆ, թե՞ իրականություն

Անսահմանափակ հեռահարության միջմայրցամաքային ռուսական հրթիռ. մի՞ֆ, թե՞ իրականություն

Հոդվածի առանցքում

  • Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անսահմանափակ հեռահարության միջմայրցամաքային հրթիռ ստեղծելու մասին հայտարարել էր դեռ 2018–ին։ Նա ցույց էր տվել անիմացիոն տեսանյութ, որտեղ երևում է թե ինչպես է հրթիռը թռչում օվկիանոսների վրայով, անցնելով բոլոր խոչընդոտներն ու հարվածում իր նշանակետին՝ Ամերիկայի Հավայան կղզիներից մեկին։ Սակայն դեռ հայտնի չէ, թե արդյոք այս հրթիռներն արդեն գոյություն ունեն։

Ուշադրությանն արժանի

 

Արխանգելսկի մարզում վորջերս տեղի ունեցած պայթյունը մեծ ուշադրության արժանացավ։ Սպիտակ ծովում միջուկային ռեակտորի պայթյունը շատերի կարծիքով նոր անսահմանափակ հեռահարության միջմայրցամաքային նոր հրթիռի փորձարկման ժամանակ է եղել։

ՌԴ միջուկային կենտրոնի տնօրեն Վալենտին Կոստյուկովի և գիտական ղեկավար Վյաչեսլավ Սոլովյովի խոսքով՝ 5 գիտնականների մահվան պատճառ է դարձել փոքր միջուկային ռեակտորի պայթյունը: Նշվում է, որ երեք գիտնական տուժել է։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անսահմանափակ հեռահարության միջմայրցամաքային հրթիռ ստեղծելու մասին հայտարարել էր դեռ 2018–ին։ Նա ցույց էր տվել անիմացիոն տեսանյութ, որտեղ երևում է թե ինչպես է հրթիռը թռչում օվկիանոսների վրայով, անցնելով բոլոր խոչընդոտներն ու հարվածում իր նշանակետին՝ Ամերիկայի Հավայան կղզիներից մեկին։ Սակայն դեռ հայտնի չէ, թե արդյոք այս հրթիռներն արդեն գոյություն ունեն։

Ռուսական աղբյուրները հայտնում են, որ պայթյունից հետո ճառագայթման մակարդակը մի քանի անգամ բարձրացել է։ Աղբյուրներից մեկը գրել է, որ այն 20 անգամ ավելի բարձր է հիմա։

Պուտինը պնդում է, որ իր ներկայացրած հրթիռները փորձարկվել են դեռ 2017 թվականին, սակայն այդ փորձարկումների մասին որևէ ապացույց չկա։

Եթե այս տեսակի հրթիռն իսկապես գոյություն ունի, ապա այն աշխարհում առաջին միջմայրցամաքային հրթիռն է, որը թույլ է տալիս հեշտությամբ անցնել բոլոր հակահրթիռային համակարգերն ու հարվածել թիրախին։

2019 թվականի մարտին ամերիկյան CNBC հեռուստաընկերությունը հղում անելով անանուն աղբյուրին հայտնել էր, որ ռուսական անսահմանափակ հեռահարության միջմայրցամաքային հրթիռները 2018 թվականի փետրվարին 5 անգամ արդեն իսկ փորձարկվել են, սակայն բոլոր թռիչքները ձախողվել են։ CNBC–ին հայտնում է, որ այդ հրթիռները 17 կիլոմետրից ավել չեն կարող թռչել։

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment