Ռուսական նոր սուպեր տանկում տեղադրվել է զուգարան, որը կոչվում է «կենսունակության ապահովման համակարգ»
Հոդվածի առանցքում
- Armata համակարգի դիզայներները, որոնք աջակցում են ծանր զրահատեխնիկան, ինչպիսին է նոր T-14 տանկը, այժմ տանկում տեղադրել են զուգարան՝ թույլ տալով անձնակազմին իրենց բնական կարիքները հոգալ առանց լքելու ռազմի դաշտը: Ուրալի տրանսպորտային մեքենաշինության դիզայնի բյուրոյի որակի և տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Իլյա Բարանովը ընդգծում է, որ նորարարությունը զգալիորեն կբարելավի անձնակազմի կյանքի որակը:
Ուշադրությանն արժանի
Ռուսաստանի վերջին մարտական տանկը բարելավվել՝ հարմար պայմաններ ստեղծելով անձնակազմի համար:
Armata համակարգի դիզայներները, որոնք աջակցում են ծանր զրահատեխնիկան, ինչպիսին է նոր T-14 տանկը, այժմ տանկում տեղադրել են զուգարան՝ թույլ տալով անձնակազմին իրենց բնական կարիքները հոգալ առանց լքելու ռազմի դաշտը: Ուրալի տրանսպորտային մեքենաշինության դիզայնի բյուրոյի որակի և տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Իլյա Բարանովը ընդգծում է, որ նորարարությունը զգալիորեն կբարելավի անձնակազմի կյանքի որակը:
«Նրանց համար մեծ խնդիր էր այն է, որ նրանք չէին կարողանում հոգալ իրենց բնական պահանջները, այսինքն, այստեղ առկա էին ջրային և այլ տեսակի հնարավորություոններ, բայց, ցավոք, բացակայում էին բոլոր մյուս հարմարությունները», – ասել է Բարանովը: «Միայն Արմաթա տրանսպորտային միջոցները լուծեցին այս խնդիրը:
«Այս տանկը հնարավորություն է տալիս անձնակազմին երկարատև մարտական առաքելություններ իրականացնել, այդ իսկ պատճառով հասանելի է այսպես կոչված կենսապահովման համակարգը կամ, պարզապես, սանհանգույցը», – ավելացրեց նա:
Տանկի պատմությունը, ըստ էության, կարող է զուգորդվել սանհանգույցի ստեղծման հետ, և ոչ միայն այն պատճառով, որ ժամանակակից զուգարանների առկայությունը ամբողջովին փոխում է տանկի բնույթը: Միացյալ Թագավորությունը նախապես ձևակերպել էր « water carrier » տերմինը՝ փորձելով պահպանել գաղտնիույունը նախագծի շուրջ, սակայն « water closet » եզրը դարձավ հիմնական օգտագործվողը, որը բրիտանական անգլերենում նշանակում է «լոգարան»:
Բրիտանական «Challenger 2» – ը այն փոքր քանակի տանկերից է, որը ունի սանհանգույց: Շատ ժամանակակից տանկեր, ինչպիսիք են ամերիկյան M1 Abrams- ը, չունեն այդ հնարավորությունը, որը ստիպում է անձնակազմին լքել ռազմադաշտը:
Զուգարանը չէ, որ միակ առանձնահատկություն է, որ T-14- ը ունի: Ի հավելում տարբեր բարձրակարգ զինամթերքի, այն կարող է կրակել 125 մմ թնդանոթից և հագեցած է հեռակառավարվող Կորդ-12.7 մմ և PK 7.62 մմ գնդացիրներով: Կրակի տակ պաշտպանական համակարգը պետք է ակտիվանա, որը կարող է պաշտպանել հրթիռներից և հակատանկային այլ զինամթերքից:
T-14- ը առաջին անգամ ներկայացվեց Մոսկվայում 2015 թ. Հաղթանակի օրվա շքերթում: Այդ օրը նշվում էր Խորհրդային Միության նացիստական Գերմանիայի դեմ հաղթանակի 70-ամյակը: Այն հանդիսանում է հզոր ռազմական մեքենա: Չնայած ռազնմական մեքենան սահմանափակ քանակությամբ է արտադրվել, այնուամենայնիվ, այդ ժամանակից ի վեր, այն երկար ճանապարհ է անցել, և բրիտանական հետախուզության կողմից որակվել է որպես « հեղափոխական վերջին կես դարում տանկերի նախագծման ոլորտում»:
Ռուսաստանն առջևում է աշխարհում, երբ խոսքը վերաբերում է տանկերին, ի տարբերություն նավատորմի, որը հատուկ մտահոգություն է առաջացնում հարևան պետությունների համար, որոնք ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող ՆԱՏՕ-ի արևմտյան ռազմական դաշինքի մեջ են: Չնայած Պենտագոնը ընդհանուր առմամբ ռազմական առումով գերազանցում է Մոսկվային, սակայն, օրինակ Բալթյան երկրները դժվար թե կարող լինեն դիմադրել ռուսական հանկարծակի հարձակմանը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ