Ռուսաստանի հարևանները տուժում են

Ռուսաստանի հարևանները տուժում են

Հոդվածի առանցքում

  • Նավթի տատանվող գները և Արևմուտքի տնտեսական պատժամիջոցները պատճառ դարձան, որ ռուսական ռուբլին արժեզրկվի, որին հաջորդեցին դրամատիկ հետևանքները Ռուսաստանի հարևանների և առևտրային գործընկերների համար:
  • Մոսկվայի գիտությունների ակադեմիան ունի ավելի լավատեսական տեսակետ իրավիճակի վերաբերյալ: « Ռուբլու կոլապսը չի ազդում դեպի Ռուսաստան արտահանման վրա»,- ասել է ԱՊՀ երկրների գծով տնտեսական փորձագետ Ասյա Միհրանյանը: «Հայկական արտադրությունը, հատկապես ոսկերչությունն ու մեքենաշինությունը, ունի ռուսական արմատներ, մասնավորապես ռուսական կապիտալ»:
  • Կենտրոնական Ասիայի միգրանտ աշխատողները այժմ զրկված են արտագնա աշխատանքի եկամուտից: Դրամական փոխանցումները ՌԴ-ից կազմում էին Ղրղզստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մոտ մեկ երրորդը, իսկ Տաջիկստանում՝ ՀՆԱ-ի կեսը, ըստ Համաշխարհային բանկի: Շատ ընտանիքներ Կենտրոնական Ասիայում հանկարծակի մնացին առանց եկամուտի:
  • Ռուսական տնտեսական ճգնաժամը կարող է ուժեղացնել սոցիալական լարվածությունը, որը, մասնավորապես, Կենտրոնական Ասիայում, կարող է հանգեցնել քաղաքական ցնցումների: Տարածաշրջանը սահմանակից է Աֆղանստանին, և այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ղրղզստանը և Տաջիկստանը, պետությունը թույլ է, իսկ ճնշումները ընդդիմության նկատմամբ՝ համատարած:

Ուշադրությանն արժանի

Նավթի տատանվող գները և Արևմուտքի տնտեսական պատժամիջոցները պատճառ դարձան, որ ռուսական ռուբլին արժեզրկվի, որին հաջորդեցին դրամատիկ հետևանքները Ռուսաստանի հարևանների և առևտրային գործընկերների համար:

Ռուսական բազմաթիվ փոքր և միջին առևտրականների համար 2014-ի Ամանորի օրերի առևտուրը հատկապես լավ էր: «Դեկտեմբերին բազմաթիվ բելառուսներ եկան Սմոլենսկի շուրջ ընկած վայրեր» – ասում է «M.Video» էլեկտրոնային խանութի ցանցից Յուլիա Սոտովան: Բելառուսից եկած հաճախորդները գնում էին ամեն ինչ, ինչ կարող էին տանել: Ի շնորհիվ ռուսական ռուբլու անկման, իրենց գնողականությունը զգալիորեն աճել էր:

Սահմանամերձ շրջաններում ավտոմեքենա վաճառողները տեղեկացնում էին հավասարապես բարձր վաճառքի մասին: Սմոլենսկի Volkswagen սրահը, որը նախկինում Բելառուսից եկած հաճախորդներին վաճառում էր երեք ավտոմեքենա մեկ ամսում, սկսել է վաճառել 10 մեքենա մեկ շաբաթում: Ներկայումս, սակայն, կառավարությունը Մինսկում արժեզրկել է բելառուսական ռուբլին՝ իջեցնելով գնողականությունը:

Կախվածությունը ՌԴ-ից

Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի գրեթե բոլոր նախկին խորհրդային հանրապետությունները սերտ տնտեսական կապեր ունեն Ռուսաստանի հետ: Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը անկախ են քաղաքականապես, սակայն ոչ տնտեսապես: Միայն երեք մերձբալթյան երկրները իրենց սեփական ուղին հարթեցին դեպի Եվրոպայի Միություն: Կովկասում Վրաստանի հանրապետությունը 2008-ի ռուս-վրացական բախումից հետո փորձում է որքան հնարավոր է հեռանալ Մոսկվայից:

Ռուսաստանը առաջ է տանում տնտեսական ինտեգրացումը, որտեղ կարողանում է: Ղազախստանի և Բելառուսի հետ Մաքսային միությունը իր հերթին տարվա սկզբին ճանապարհ հարթեց դեպի Եվրասիական տնտեսական միություն, որի անդամն է նաև Հայաստանը: Բայց այն ունեցավ անբարենպաստ մեկնարկ: Ի շնորհիվ թույլ  ռուբլու Հայաստանում արտադրված ապրանքների արտահանումը Ռուսաստան նվազել է 6.3 տոկոսով, ըստ «Հայկական Ժամանակ» թերթի:

Միլիոնավոր միգրանտ աշխատողներ տուժեցին

Մոսկվայի գիտությունների ակադեմիան ունի ավելի լավատեսական տեսակետ իրավիճակի վերաբերյալ: « Ռուբլու կոլապսը չի ազդում դեպի Ռուսաստան արտահանման վրա»,- ասել է ԱՊՀ երկրների գծով տնտեսական փորձագետ Ասյա Միհրանյանը: «Հայկական արտադրությունը, հատկապես ոսկերչությունն ու մեքենաշինությունը, ունի ռուսական արմատներ, մասնավորապես ռուսական կապիտալ», – ասել է նա: Նա նշել է, որ ներկայիս ցնցումները միասնական տնտեսական տարածքում շատ արագ կչեզոքացվեն:

Անհերքելիորեն դրամատիկ է, սակայն, ռուբլու ճգնաժամի ազդեցությունը աշխատաշուկայի վրա: Սովորական բանվորները և շինարարները Ռուսաստանի խոշոր քաղաքներում գալիս են սովորաբար Կենտրոնական Ասիայի երկրներից:

Մոտ 5 միլիոն մարդ Տաջիկստանից, Ղազախստանից, Ղրղզստանից և Ուզբեկստանից աշխատում են Ռուսաստանի շինհրապարակներում, շուկաներում և ռեստորաններում: Նոր տարվա սկզբից, սակայն, այս մարդկանց մինչև 70 տոկոսին ասացին, որ մնան տանը, – նշում է Կոնստանտին Ռոմոդանովսկին՝ Ռուսաստանի միգրացիոն ծառայության ղեկավարը: Ռուսաստանում թուլացած ռուբլին ու տնտեսական անկումը նվազեցրել է շուկան ոչ որակյալ աշխատողների համար:

Արդյոք Ռուսաստանի հարևանները կվճարե՞ն իրենց կատարած սխալների համար

Կենտրոնական Ասիայի միգրանտ աշխատողները այժմ զրկված են այդ եկամտից: Դրամական փոխանցումները ՌԴ-ից կազմում էին Ղրղզստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մոտ մեկ երրորդը, իսկ Տաջիկստանում՝ ՀՆԱ-ի կեսը, ըստ Համաշխարհային բանկի: Շատ ընտանիքներ Կենտրոնական Ասիայում հանկարծակի մնացին առանց եկամուտի: «Չկան շատ այլընտրանքային աշխատանքի շուկաներ միգրանտ աշխատողների համար Կենտրոնական Ասիայում, հիմնականում լեզվի խնդրի պատճառով», – ասում է Պիեր Թեսչենդորֆը՝ Ղազախստանի Ալմաթա քաղաքում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի գրասենյակի ղեկավարը:

Ակնհայտ է, թե որքան մեծ է մնում կախվածությունը Ռուսաստանից նախկին խորհրդային շատ երկրներում: Միայն նավթարդյունահանող երկրներ Ղազախստանն ու Ադրբեջանն են  կարողացել են դժվարությամբ դուրս գալ ճգնաժամից:  Ընկնող նավթի գները ուժեղ հարված են հասցրել նրանց՝ նվազեցնելով նրանց պետական դրամական պաշարները: Չնայած դրան՝ նավթը շարունակում է մնալ համաշխարհային արտահանման ապրանք, որից զրկված են Ռուսաստանին սահմանակից մի շարք երկրներ: Մարդիկ շատ հարևան երկրներում սկսում են մտածել, թե ինչ գին են վճարում իրենք Ռուսաստանի քաղաքական համարձակության և սխալների դիմաց: Տնտեսական կախվածությունը նախկին հեգեմոն երկրից (կրկին) դառնում է խնդիր:

Նոր վտանգներ ճգնաժամի պարագայում

Ռուսաստանում ռուբլու անկումը միայն քաղաքական գործիչներին չէ, որ հետաքրքրում է:

«Նույնիսկ այն ժամանակ, երբ պատժամիջոցները հանվեն և նավթի գներն էլ աճեն, ներդրումների բացակայությունը կշարունակի խաթարել ռուսական տնտեսությունը», – ասում է Սերգեյ Ալեքսաշենկոն: Նա զբաղեցրել է ժամանակին Ռուսաստանի ֆինանսների փոխնախարարի պաշտոնը, ինչպես նաև եղել է Կենտրոնական բանկի փոխնախագահ:

Այժմ նա պահանջարկ վայելող մակրոտնտեսական հարցերի փորձագետ է: Իր հարցազրույցում նա նշել է, որ ճգնաժամը ոչ ցիկլային է և պայմանավորված արտաքին գործոններով: Նրա կարծիքով, խնդիրը ներսում է՝ առաջացած քաղաքական բարեփոխումների բացակայության պատճառով: «Իմ կարծիքով այս ճգնաժամը դե մի որոշ ժամանակ կշարունակվի»,- ասաց նա:

Եթե Ալեքսաշենկոն ճիշտ է, ապա ռուսական տնտեսական ճգնաժամը կարող է ուժեղացնել սոցիալական լարվածությունը, որը, մասնավորապես, Կենտրոնական Ասիայում, կարող է հանգեցնել քաղաքական ցնցումների: Տարածաշրջանը սահմանակից է Աֆղանստանին, և այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ղրղզստանը և Տաջիկստանը, պետությունը թույլ է, իսկ ճնշումները ընդդիմության նկատմամբ՝ համատարած: Փորձագետները մտահոգված են, որ նման իրավիճակում տնտեսական ճգնաժամը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի անվտանգության վրա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment