Ռուսաստանի մեծ պլանը՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների ստվերում

Ռուսաստանի մեծ պլանը՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների ստվերում

Հոդվածի առանցքում

  • Իրանի դեմ պատժամիջոցների արդյունքում Ռուսաստանը դարձել է գլխավոր նավթի մատակարար. սա կնպաստի Մոսկվայի և ամերիկյան արտաքին քաղաքականության համար կարևոր երկրների միջև համագործակցության զարգացմանը: Այսպիսով Ռուսաստանը նոր լծակներ ձեռք կբերի ԱՄՆ-ի դեմ:

Ուշադրությանն արժանի

 

Իրանդի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները կհանգեցնեն Մոսկվայի և ամերիկյան արտաքին քաղաքականության համար կարևոր երկրների միջև համագործակցության զարգացմանը:

Իրանից նավթ գնողների համար ԱՄՆ-ի պատժամիջոցների ժամկետը մոտենում է ավարտին: Սա օրինակ է, թե ինչքան դժվար է իրականում արտաքին քաղաքականությունում հաջողության հասնելն առանց զգալի կորուստների, անգամ ԱՄՆ-ի համար: Իրանի դեմ պատժամիջոցների արդյունքում Ռուսաստանը դարձել է գլխավոր նավթի մատակարար. սա կնպաստի Մոսկվայի և ամերիկյան արտաքին քաղաքականության համար կարևոր երկրների միջև համագործակցության զարգացմանը: Այսպիսով Ռուսաստանը նոր լծակներ ձեռք կբերի ԱՄՆ-ի դեմ:

Անցած ուրբաթ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել էր, որ դիմել է Նավթ արտահանող երկրների կազմակերպությանը՝ նավթի գներն իջեցնելու խնդրանքով: Տեսականորեն, նավթ արտադրող երկրները, ՆԱԵԿ անդամները չեն ցանկանա իջեցնել գները՝ նվազեցնելով իրենց եկամուտը: Սակայն, փորձագետները կարծում են որ համաշխարհային մատակարարումը կայուն կմնա. նավթարտադրողները թույլ չեն տա, որ ներմուծողների համար գները բարձրանան:

Պատճառներից մեկն էլ այն է, որ արդյունաբերողներից մեկը Սաուդիան Արաբիան է, որը լրացուցիչ արտահանման կարիք ունի և խուսափում է Թրամփի հետ կոնֆլիկտից: Սրան զուգահեռ, Ռուսաստանն էլ պատրաստ է մեծացնել իր արտահանման ծավալները: Չնայած Իրանի հետ համագործակցությանը, Ռուսաստանը մեծ հնարավորություն ունի գրավել Իրանի շուկայի մեծ մասը: Ռուսական նավթի վախառքի ցանկացած աճ թուլացնում է ԱՄՆ-ի պատժամիջոցների ազդեցությունը գլոբալ նավթային շուկաներում:

Չնայած Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններին, Ռուսաստանը կշարունակի առաջկցել Իրանին: Տնտեսապես ռուսական պետբյուջեյի և արտադրողների համար եկամտի նոր աղբյուրներ են պետք: Նավթի գների զգալի աճը դժվար է կանխատեսել, հետևաբար ցանկացած արտադրող փորձում է պահպանել իր կայուն եկամուտը՝ փորձելով մեծացնել արտահանման ծավալները: Իրանական նավթի գնորդների շարքում կան որոշ ասիական երկրներ, որոնք կարևոր դեր ունեն Ամերիկայի արտաքին քաղաքականությունում: Այդ երկրների հետ էներգետիկ համագործակցության զարգացումը Մոսկվային հնարավորություն կտա խորացնել հարաբերությունները Վաշինգտոնի համար կարևոր երկրների հետ, ինչպիսիք են Հյուսիսային Կորեան կամ Աֆղանստանը:

Ի՞նչ ազդեցություն կունենա ռուս-իրանական համագործակցությունը: Իրանը խոստացել էր, որ կօգտագործի միջազգային աջակցությունը և դեմ կգնա ամերիկյան պատժամիջոցներին: Իրականում, ինչ դիրքորոշում էլ, որ ունենա Թրամփը, քչերն են պատրաստ աջակցել Իսլամական հանրապետությանը: Չնայած Ամերիկայի հետ վեճերին, իրանական նավթի հարցը համար 1 խնդիր չէ ոչ Եվրոպայի և ոչ էլ Չինաստանի համար: Ռուսաստանը հնարավոր է միակ խաղացողն է, որը պատրաստ է օգնել Իրանին: Օրինակ, Ռուսաստանը կարող է գնել Իրանի նավթը: Սիրիայի հակամարտությունը ցույց տվեց, որ Մոսկվան և Թեհրանը պարտադիր չէ, որ միշտ համաձայնեն միասին քայլեր կատարելու:

Նախնական հաշվարկներով Ռուսաստանը կարող է լրացուցիչ միլիարդներ վաստակել Իրանդի դեմ Ամերիկայի պատժամիջոցների արդյունքում: Այստեղ քաղաքական ձեռքբերումները երկրորդական են: Չինաստանին, Հյուսիսային Կորեային և Ճապոնիային տրված արտոնությունը չեղարկվել է: Ռուսական նավթի արտահանումը, ներառյալ Իրանի նավթը ամրապնդում է այս 3 երկրների հետ առկա էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի հետ: Այն երկրները որոնք օգտվում էին Ամերիկայի սահմանած արտոնություններից կարող են զարգացնել իրենց քաղաքական հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ հիմնվելով էներգետիկ համագործակցության վրա: Հնդկաստանի կառավարությանը նույնպես չեն գոհացնում Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները՝ խառնաշփոթ ստեղծելով Հնդկաստանի էներգետիկ անվտանգության համար: Եվ այս ամենը տեղի է ունենում այն ժամաանկ, երբ Վաշինգտոնը ունի Հնդկաստանի աջակցության կարիքը՝ Աֆղանստանում հաստատվելու համար: Թուրքիան, Իտալիան և Հունաստանը դժվար առաջկցեն Ամերիկային՝ Ռուսաստանին հետ պահելու ջանքերին:

Այս ամենի համար պետք չէ մեղադրել Թրամփին: Բոլորն էլ տեսնում են, որ ցանկացած լուրջ գործողություն նպաստում է Ամերիկայի արտաքին քաղաքականության արդյունավետության նվազմանը: Թրամփը վճռականորեն շարունակում է քարոզարշավն ընդդեմ Իրանի, սակայն, այն դժվարություններ է ստեղծում Միացյալ Նահանգների համար: Չնայած կարևոր տնտեսական առավելություններին, Ամերիկային չի հաջողվում Ռուսաստանին դուրս մղել համաշխարհային տնտեսությունից: Գուցե դա հնարավոր լինի անել Իրանի հետ, սակայն ոչ Ռուսաստանի:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment