Ռուսաստանի հետխորհրդային հարևանները պայքարում են ռուբլու անկման հետևանքների դեմ

Ռուսաստանի հետխորհրդային հարևանները պայքարում են ռուբլու անկման հետևանքների դեմ

Հոդվածի առանցքում

  • Անցած 1 տարվա ընթացքում ռուբլու կտրուկ անկումը հանգեցրել է Ռուսաստանի հետխորհրդային առևտրական շատ գործընկերների արժույթների արժեզրկմանը, որոշ երկրներ էլ դեռ պայքարում են ազգային արժույթները պաշտպանելու համար: Ռուբլին դոլարի համեմատ այս տարի անկում է ապրել 8 տոկոսով, 2014-ին արժեզրկվել էր 43 տոկոսով:
  • Ադրբեջան – Նավթ արտահանող Ադրբեջանը երկուշաբթի հայտարարել է, որ հրաժարվել է արժեզրկել մանաթը ի օգուտ դոլարի և եվրոյի: Ադրբեջանական պահուստներն անցած ամիս պակասել են 1 միլիարդ դոլարով:
  • Հայաստան – Կենտրոնական բանկը փետրվարի 10-ին վերաֆինանսավորման տոկոսադրուքը 9.5-ից բարձրացրել է 10.5 տոկոս, որ ազգային արժույթը պաշտպանի ռուսական ճգնաժամից: Վերջին մեկ տարվա ընթացքում դրամն արժեզրկվել է մոտ 15 տոկոսով:

Ուշադրությանն արժանի

Անցած 1 տարվա ընթացքում ռուբլու կտրուկ անկումը հանգեցրել է Ռուսաստանի հետխորհրդային առևտրական շատ գործընկերների արժույթների  արժեզրկմանը, որոշ երկրներ էլ դեռ պայքարում են ազգային արժույթները պաշտպանելու համար:

Ռուբլին դոլարի համեմատ այս տարի անկում է ապրել 8 տոկոսով, 2014-ին արժեզրկվել էր 43 տոկոսով, ինչը պայմանավորված էր նավթի գների անկմամբ, տնտեսական աճի դադարեցմամբ և Ուկրաինայի հարցում Մոսկվայի դեմ արևմտյան պատժամիջոցների կիրառմամբ:

Հետխորհրդային երկրների մեծ մասը զգալիորեն կախված է Ռուսաստանի հետ առևտրից, ներդրումներից և դրամական փոխանցումներից: Ահա նախկին ԽՍՀՄ երկրների կենտրոնական բանկերի գործողությունների այս տարվա ցուցակը.

Մոլդովա – Մոլդովական լեիի արժեքը պաշտոնապես ընկել է 1.9 տոկոսով` հինգշաբթի սահմանելով նոր ռեկորդ: 2015-ին այն արդեն անկում է ապրել 25 տոկոսով: Կենտրոնական բանկը բարձրացրել է հիմնարար տոկոսադրույքը 500 կետով:

Ադրբեջան – Նավթ արտահանող Ադրբեջանը երկուշաբթի հայտարարել է, որ հրաժարվել է արժեզրկել մանաթը ի օգուտ դոլարի և եվրոյի: Ադրբեջանական պահուստներն անցած ամիս պակասել են 1 միլիարդ դոլարով:

Ուկրաինա – Գրիվնան փետրվարի 5-ից սկսած արժեզրկվել է մոտ 40 տոկոսով, երբ  կենտրոնական բանկը հրաժարվել է դոլարի վաճառքից, որն օգտագործում էր ազգային արժույթը պաշտպանելու համար: Դրա փոխարեն այն բարձրացրել է հիմնարար տոկոսադրույքը 550 կետով` մինչև 19.5 տոկոս: Երկրի պահուստները կբավարարեն վճարել 5 շաբաթվա ներկրումների համար:

Թուրքմենստան – Գազով հարուստ Թուրքմենստանում հունվարի 1-ից մանաթը դոլարի համեմատ արժեզրկվել է 3.5-ից մինչև 19 տոկոս:

Բելառուս – Կենտրոնական բանկը հունվարին իրականացրած մի քանի քայլերով արժեզրկել է բելառուսական ռուբլին 18 տոկոսով: Այն կանխատեսել է, որ այս տարի տեղական արժույթը 3-ից 7 տոկոսով կարժեզրկվի եվրոյի, դոլարի և ռուսական ռուբլու նկատմամբ:

Հայաստան – Կենտրոնական բանկը փետրվարի 10-ին վերաֆինանսավորման տոկոսադրուքը 9.5-ից բարձրացրել է 10.5 տոկոս, որ ազգային արժույթը պաշտպանի  ռուսական ճգնաժամից: Վերջին մեկ տարվա ընթացքում դրամն արժեզրկվել է մոտ 15 տոկոսով:

Վրաստան – Կենտրոնական բանկը բարձրացրել է տոկոսադրույքները փետրվարի 11-ին և վաճառել 40 միլիոն դոլար, որ աջակցի լարիին, որն այս տարի դոլարի համամետ արժեզրկվել է մոտ 10 տոկոսով:

Ղազախստան – Տենգեն անցած փետրվարին դոլարի համեմատ արժեզրկվել է 19 տոկոսով, իշխանությունը հրաժարվել է այն կրկին արժեզրկել, չնայած նրան, որ դրանից հետո ռուբլու նկատմամբ այն կարգավորվել էր: Կանխատեսվում է, որ տենգեն առաջիկա 3 ամիսներին դոլարի նկատմամբ կարժեզրկվի 15 տոկոսով:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment