Ռուսաստանի թուլացումը ազդում է նաև ՎԶԵԲ երկրների տնտեսության վրա

Ռուսաստանի թուլացումը ազդում է նաև ՎԶԵԲ երկրների տնտեսության վրա

Հոդվածի առանցքում

  • ՎԶԵԲ տնտեսագիտական փորձագետները կանխատեսում են, որ 2015-ին Ռուսաստանի ՀՆԱ-ն կկրճատվի ընդհուպ մինչև հինգ տոկոսով, ինչի հիմնական վկայությունն է սեպտեմբերյան 0,2 տոկոս կրճատման կանխատեսումը: Այնուհանդերձ, ՎԶԵԲ-ը նշում է, որ հումքի ցածր գինը կարող է շահավետ լինել կենտրոնական և հարավ-արևելյան Եվրոպայի և Հարավային ու Արևելյան միջերկրածովյան երկրների համար:
  • Նավթի գների կրկնակի անկումը խնդիրներ է առաջացրել Ռուսաստանի համար, որի տնտեսական աճն արդեն իսկ 2014-ի պատժամիջոցների կիրառումից հետո, սկսել էր թուլանալ անորոշության և ներդրողների անվստահության արդյունքում: Էներգակիրների արտահանողներ Ղազախստանը, Ադրբեջանը և Թուրքմենստանը ևս իրենց վրա կրում են գների անկման բացասական հետևանքները:
  • Զեկուցման մեջ նշվում է նաև, որ ներքին պահանջարկը օժանդակում է կենտրոնական Եվրոպայում և մերձբալթյան երկրներում աճին, որտեղ այն նպաստում է փոխհատուցել թույլ արտահանումը, քանի որ եվրոգոտում աճը շարունակում է թույլ լինել:
  • Նավթի ցածր գները կարող են դրական գործոն լինել նաև հարավային և արևելյան միջերկրածովյան երկրների համար: Սակայն նավթի գներից ստացված հսկայական եկամուտը մասամբ փոխհատուցում է Պարսից Ծոցի երկրների համագործակցության խորհրդի կողմից ցածր արտաքին պահանջարկը, ներդրումներն ու դրամական փոխանցումները:

Ուշադրությանն արժանի

Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի (այսուհետ՝ ՎԶԵԲ), վերջին կանխատեսումների համաձայն, նավթի գնի շեշտակի անկումը զգալի ճնշում գործեց Ռուսաստանի՝ առանց այն էլ փխրուն տնտեսության վրա, ինչն հարվածում է Արևելյան Եվրոպայի խոշորագույն տնտեսության հետ սերտ կապեր ունեցող էներգիայի արտահանողների և այլ զարգացող երկրների աճի վրա:

ՎԶԵԲ  տնտեսագիտական փորձագետները կանխատեսում են, որ 2015-ին Ռուսաստանի ՀՆԱ-ն կկրճատվի ընդհուպ մինչև հինգ տոկոսով, ինչի հիմնական վկայությունն է սեպտեմբերյան 0,2 տոկոս կրճատման կանխատեսումը: Այնուհանդերձ, ՎԶԵԲ-ը նշում է, որ հումքի ցածր գինը կարող է շահավետ լինել կենտրոնական և հարավ-արևելյան Եվրոպայի (CESEE)  և Հարավային ու Արևելյան միջերկրածովյան երկրների (SEMED) համար՝ նպաստելով եվրոգոտու կողմից ցածր արտաքին պահանջարկի բացասական ազդեցության փոխհատուցմանը:

Միջինացված տվյալներով, ՎԶԵԲ բոլոր տարածաշրջանների երկրները 2015-ին ակնկալում են 0,3 տոկոսի կրճատում այն դեպքում, երբ սեպտեմբերին կանխատեսվում էր 1,7 տոկոս աճ:«Նույնիսկ այս կանխատեսումները իրենց մեջ էական ռիսկ են պարունակում»,-նշում է ՎԶԵԲ գլխավոր տնտեսագետ Հանս Պետեր Լանկեսը:

Նա հիմնականում հենվում էր հետագայում նավթի գների ցանկացած անկման դեպքում ազդեցության, Ուկրաինա-Ռուսաստան ճգնաժամի հետագա սրացման և եվրոգոտում անորոշության հնարավոր  ավելացման վրա:

Մյուս կողմից դրական է այն, որ նավթի գների անկումը և դրա արդյունքում  առևտրի պայմանների բարելավումը կարող են օգնել՝ մեղմացնելու ձևավորվող շուկայական տնտեսության ազդեցությունը ԱՄՆ դրամավարկային քաղաքականության կարգավորման ակնկալմամբ:

Նավթի գների կրկնակի անկումը խնդիրներ է առաջացրել Ռուսաստանի համար,  որի տնտեսական աճն արդեն իսկ 2014-ի պատժամիջոցների կիրառումից հետո, սկսել էր թուլանալ անորոշության և ներդրողների անվստահության արդյունքում: Էներգակիրների արտահանողներ Ղազախստանը, Ադրբեջանը և Թուրքմենստանը ևս իրենց վրա կրում են գների անկման բացասական հետևանքները:

Նույնիսկ արևելյան Եվրոպայում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում նավթի գների անկումը «օրհնություն» է, քանի որ վճարները ավելացվում են արտահանման ցածր պահանջարկի և թուլացած Ռուսաստանից դրամական փոխանցումների պատճառով:

Հայաստանի և Մոլդովայի տնտեսություններին 2015-ին ստագնացիա է սպասվում, մինչդեռ այդ նույն ժամանակ  Բելոռուսում կանխատեսվում է 1,5 տոկոսի կրճատում:Ռուբլու արժեզրկումը ավելացնում է ճնշումը այն երկրների արժույթի վրա, որոնք ունեն մեծ առևտրական,  ներդրումային և դրամական փոխանցումների կապեր Ռուսաստանի հետ, առավել մեծ կորուստներ են կրել Բելոռուսը, Թուրքմենստանն ու Հայաստանը:

Ուկրաինական տնտեսությունը նախկինի պես շարունակում է առավել անկայուն մնալ,  նշվում է զեկուցման մեջ: Որպես երկրի արևելքում հակամարտության հավելում, ներկայումս անորոշ է միջազգային ֆինանսական օժանդակության ծավալն ու ժամանակը: 2014-ի շեշտակի անկումից հետո այս տարվա համար կանխատեսվում է ևս հինգ տոկոս հետագա անկում:

ՎԶԵԲ զեկուցման մեջ նշվում է, որ հետագա զարգացումները կապված են և ներքին, և արտաքին գործոններից, ներառյալ մի շարք հիմնական բարեփոխումների իրականցման՝ Կիևի կառավարության կարողությունը, տարածաշրջանային աշխարհաքաղաքական ռիսկերի կրճատումը, Դոմբասում պայքարին վերջ դնելը, և միջազգային օժանդակության ադեկվատ ժամկետներն ու չափը:

Զեկուցման մեջ նշվում է նաև, որ ներքին պահանջարկը օժանդակում է կենտրոնական Եվրոպայում և մերձբալթյան երկրներում աճին, որտեղ այն նպաստում է փոխհատուցել թույլ արտահանումը, քանի որ եվրոգոտում աճը  շարունակում է թույլ լինել:

Ներքին պահանջարկը դրական գործոն է նաև հարավ-արևելյան Եվրոպայի որոշ երկրների համար: Այնուամենայնիվ, դեպքերը միանշանակ չեն զարգանում: Սերբիայում տնտեսական ճգնաժամ է սկսվել 2014-ին, որի փխրուն տնտեսությունը մայիսի ջրհեղեղից հետո դեռ ուշքի չէր եկել: Ակնկալվում է, որ 2015-ին այն կսկսի աճ գրանցել (+0.5 տոկոս), սակայն դա այնքան էլ կայուն չի լինի, որքան ակնկալվում էր սեպտեմբերին:

Զեկուցման մեջ նշվում է, որ հունվարի 25-ին Հունաստանում կայանալիք ընտրություններում ցանկացած անորոշություն կարող է բարդացնել կենտրոնական և հարավ-արևելյան Եվրոպայի տնտեսական դրությունը:

Թուրքիայում 2015-ին ակնկալվում է 3 տոկոս աճ, որին կնպաստի նավթի ներմուծման գների ծավալի կրճատումն ու դրամական քաղաքականության պարզեցումը: Այնուամենայնիվ, արտաքին պահանջարկի շարունակվող նվազումն ու ռուսական տուրիստների ծախսերի կրճատումը կարող են բացասական գործոններ հանդիսանալ:

Նավթի ցածր գները կարող են դրական գործոն լինել նաև հարավային և արևելյան միջերկրածովյան երկրների համար: Սակայն նավթի գներից ստացված հսկայական եկամուտը մասամբ փոխհատուցում է Պարսից Ծոցի երկրների համագործակցության խորհրդի կողմից ցածր արտաքին պահանջարկը,  ներդրումներն ու դրամական փոխանցումները:

Մեծաքանակ չսպասարկվող վարկերը վարկավորման աճի ցածր լինելու հիմնական պատճառն են: Արևելյան Եվրոպայի շատ երկրներում և Ուկրաինայում մեծաքանակ չսպասարկվող վարկերի հարաբերակցությունը կազմում է մոտ 20 տոկոս: Ղազախստանում դա 30 տոկոսից ավելի է, մինչդեռ Կիպրոսում այն մոտ  50 տոկոս է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment