Ռուսները մտածում են սահմանադրական փոփոխությունների մասի՞ն

Ռուսները մտածում են սահմանադրական փոփոխությունների մասի՞ն

Հոդվածի առանցքում

  • Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ռուսաստանյան ԶԼՄ-ներում հնչած ակնարկներից պետք է ենթադրել, որ առաջիկայում կարող են կատարվել  կարևոր սահմանադրական փոփոխություններ: Երկարաժամկետ հեռանկարում դա կարող է նշանակել Վլադիմիր Պուտինի իշխանության երկարաձգում 2024 թվականից հետո:

Ուշադրությանն արժանի

 

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ռուսաստանյան ԶԼՄ-ներում հնչած ակնարկներից պետք է ենթադրել, որ առաջիկայում կարող են կատարվել  կարևոր սահմանադրական փոփոխություններ: Երկարաժամկետ հեռանկարում դա կարող է նշանակել Վլադիմիր Պուտինի իշխանության երկարաձգում 2024 թվականից հետո: Վրաստանի համար, ակնհայտ պատճառներով, հիմնված Թբիլիսիի և Մոսկվայի միջև գոյություն ունեցող բարդ հարաբերությունների վրա, շատ կարևոր է հետևել ցանկացած զարգացումներին ռուսական էլիտաների շրջանում, քանի որ Պուտինի իշխանության երկարաձգումը կարող է սահմանափակել երկկողմ հարաբերությունների բարելավման հնարավորությունները      2020 թ.:

Տարբեր հոդվածների հրատարակման ժամանակից ու մանրակրկիտ ձևակերպումներից կարելի է նաև ենթադրել, որ հնարավոր փոփոխությունները կվերաբերեն Ռուսաստանի նախագահի և Պետդումայի իշխանություններին:

Ռուսաստանի Դումայի նախագահը վերջերս հոդված է գրել` նվիրված Ռուսաստանի Սահմանադրության 25-ամյակին: Վյաչեսլավ Վոլոդինը, որը հաճախ համարվում է Ռուսաստանի ներքին քաղաքականությունն իրականացնողներից մեկը, քննարկել է ռուսական սահմանադրությունն ընդհանուր, նույնիսկ մշտական փոփոխության ենթարկելու և այն ներկա մարտահրավերներին հարմարեցնելու հարցը:

Գաղափարը նորություն չէ և ուշադրության չէր արժանանա, եթե վերջում չարվեր Դումայի լիազորությունների ընդլայնման առաջարկ: Հեղինակն առաջարկել է, որ այդ մարմինն ավելի ակտիվ լինի, նույնիսկ մեծ դերակատարություն ունենա Ռուսաստանի կառավարության ձևավորման հարցում: Առայժմ Դուման միայն հաստատում է Ռուսաստանի նախագահի որոշումը, սակայն Վոլոդինի ենթադրյալ առաջարկը կարող է նշանակել նախագահական պետությունից անցում խորհրդարանականի, որտեղ վարչապետը Դումայի հետ որոշիչ  իշխանություն կունենա:

Սրա մասին խոսվում է , երբ Պուտինի,  որպես Ռուսաստանի նախագահի,  պաշտոնավարման ժամկետի ավարտին դեռ հինգ տարի կա: ՌԴ Սահմանադրությունն արգելում է քաղաքական գործիչներին առաջադրվել երրորդ անգամ անընդմեջ (Պուտինը առաջին անգամ պաշտոնավարեց երկու չորս տարի ժամկետով, այնուհետև, որպես վարչապետ, ապա նորից որպես նախագահ` ընդհանուր 19 տարի):

Ավելին, Վոլոդինի հոդվածը հանդիպում է կես ֆանտաստիկ, կես սադրող այն լուրերին, որոնց համաձայն, մոտ ապագայում Ռուսաստանն ու Բելառուսը կդառնան մեկ պետություն և Պուտինը կազատվի ռուսաստանյան սահմանադրության սահմանափակումներից, քանի որ անհրաժեշտ կլինի ստեղծել նոր Սահմանադրություն:

Այս ամենը Պուտինի մնալու հնարավորությունները դարձնում են հավանական: Շատերն էին կարծում, որ 2012-ին նա չի վերադառնա, այնպես որ 2024-ը նույնպես չպետք է դիտարկել որպես նրա իշխանության ավարտ:

Քանի որ քիչ հավանական է, որ Բելառուսն իր ցանկությամբ միանա Ռուսաստանին,  Բելառուսին միավորված պետությունում պահելու Մոսկվայի միակ ճանապարհը ռազմականն է: Դա հղի է բազմաթիվ հետևանքներով` Արևմուտքի կողմից տնտեսական պատժամիջոցներից մինչև ՆԱՏՕ-ի իրական ռազմական գործողությունները Բալթյան երկրներում ու Լեհաստանում: Բացի այդ, Մոսկվան չի կարող թույլ տալ, որ լինի ռազմական գործողությունների ևս մեկ թատերաբեմ, երբ դրանք արդեն  երկուսն են (Ուկրաինա, Վրաստան) իր սահմաններում:

Դա նշանակում է, որ Բելառուսի սցենարը Պուտինի իշխանության երկարաձգման համար քիչ հավանական է: Այսպիսով, մենք մնացինք Վոլոդինի գաղափարին:

Ընդհանուր առմամբ, թվում է թե «Բելառուսական», թե «Վոլոդինի» մոդելները նախատեսված են ընդհանուր վիճակը ստուգելու և առաջիկա սահմանադրական փոփոխությունների սցենարներին պատրաստվելու համար: Եկել է հող պատրաստելու ժամանակը, քանի որ մինչև 2024 թ. ցանկացած փոփոխություն կարող է մեծ հուզումներ առաջացնել:

Այնուամենայնիվ, նույնիսկ սահմանադրական փոփոխություններին ճիշտ պատրաստվելու դեպքում էլ, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան բողոքի մեծ ցույցեր: 2012-ին Պուտինի վերադարձը Մոսկվայում բողոքի զանգվածային ցույցեր առաջացրեց, ընդամենը մի քանի օր առաջ էլ, ըստ հաղորդումների, տասնյակ հազարավոր մարդիկ բողոքեցին Մոսկվայում` պահանջելով արդար ընտրություններ:

Ընդ որում, Պուտինի համար բավական դժվար է լինելու համոզել իշխող ռուսական էլիտային, որ իր ներկայությունը կապահովի հաջողությունը : Բազմաթիվ հակափաստարկներ կան, որոնցից ամենակարևորը ռուսական տնտեսության անկումն է: Բարեփոխումների կողմնակից տնտեսագետները ցանկանում են արմատական փոփոխություններ, իսկ կառավարությունն արդեն բաց է թողել հարմար պահը:

Ռուսներին ակնհայտ են արտաքին քաղաքականության դաշտում` Ուկրաինայում, Կրեմլի ձախողումները: Բազմաթիվ հիմնարար հարցեր կան և ռուսները, հատկապես երիտասարդ բնակչությունը, դժվար հետևի Պուտինի իշխանության մնալու որոշմանը: Այսպիսով, լայնածավալ բողոքի ցույցեր կլինեն ամբողջ երկրում:

Շատ առումներով, Պուտինի իշխանության երկարաձգումը կլինի 2000-ին նրա իշխանության գալուց հետո կուտակված տարբեր ներքին և արտաքին քաղաքական խնդիրների պահպանումը: Նրա հեռանալուց հետո կբացվի դուռը բազմաթիվ քաղաքականությունների վերանայման համար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment