Ինչքանո՞վ են վտանգավոր ռուսական պատժամիջոցները Վրաստանի տնտեսության համար

Ինչքանո՞վ են վտանգավոր ռուսական պատժամիջոցները Վրաստանի տնտեսության համար

Հոդվածի առանցքում

  • Պուտինն արգելել է ռուսական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել դեպի Վրաստան՝ Ռուսաստանի և նրա քաղաքացիների ազգային անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով: 2012 թվականին Վրաստան այցելած 4.1 միլիոն տուրիստների 10 տոկոսը եղել են ռուսներ: 2018-ին Վրաստան այցելած տուրիստների թիվը հասել էր 8.6 միլիոնի, որի 16 տոկոսն են եղել ռուսներ (1.4 միլիոն ռուս տուրիստ): Նույն տարում տուրիստները ծախսել են մոտ 3.2 միլիարդ դոլար:

Ուշադրությանն արժանի

Վերջին շրջանում երկու երկրների միջև ստեղծված լարված հարաբերությունների արդյունքում Վլադիմիր Պուտինն արգելել է ռուսական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել դեպի Վրաստան: Իրավիճակն ավելի սրվեց երբ վրացական հեռուստաեթերում հաղորդավար Գեորգի Գաբունյան ուղիղ եթերում հայհոյեց Պուտինին:

Ռուսաստանի պատժիչ առևտրային քաղաքականության վտանգը

Մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը, Ռուսաստանը Վրաստանի համար կարևոր բայց անկայուն արտահանման շուկա էր: Չնայած, որ 1994-ին երկու պետություններն էլ ստորագրել էին ազատ առևտրի համաձայնագիր, Կրեմլը օգտագործում էր իր ունեցած լծակները քաղաքական նպատակներով: Դրամատիկ վայրիվերումների արդյունքում Ռուսաստանը 2006-ին արգելեց վրացական գինու և հանքային ջրի արտահանումն իր երկիրր, ինչը մեծ հարված էր Վրաստանի տնտեսական համակարգին: 2012-ին Վրացական երազանք կուսակցության հաղթանակից հետո, երկու պետությունները փորձ արեցին կարգավորել հարաբերությունները, ինչի արդյունքում վրացական արտադրանքի արգելքները հանվեցին: Վերջին օրինակը, որը ցույց տվեց թե ինչքան վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ Ռուսաստանի որոշումները Վրաստանի տնտեսության վրա՝ այն էր, որ Ռուսաստանն արգելեց վրացական 8 խոշոր գինի արտադրող կազմակերպությունների արտահանումն իր երկիր:

Արգելք դեպի Վրաստան իրականացվող թռիչքների վրա

Պուտինն արգելել է ռուսական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել դեպի Վրաստան՝  Ռուսաստանի և նրա քաղաքացիների ազգային անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով: 2012 թվականին Վրաստան այցելած 4.1 միլիոն տուրիստների 10 տոկոսը եղել են ռուսներ: 2018-ին Վրաստան այցելած տուրիստների թիվը հասել էր 8.6 միլիոնի, որի 16 տոկոսն են եղել ռուսներ (1.4 միլիոն ռուս տուրիստ): Նույն տարում տուրիստները ծախսել են մոտ 3.2 միլիարդ դոլար:

Չնայած թռիչքների արգելքին ռուս տուրիստները կարող են Վրաստան այցելել ցամաքային ճանապարհով: Վիճակագրությունը վկայում է, որ ռուս տուրիստների 70 տոկոսը Վրաստան է այցելում ցամաքային ճանապարհով: Նախնական հաշվարկով 2019-ին չվերթների արգելքի պատճառով Վրաստանը կկորցնի 200-300 միլիոն դոլար, այնինչ Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը կանխատեսում է 700 միլիոն դոլարի կորուստ:

Գումարային փոխանցումների արգելքի վտանգը

Ռուսաստանն աշխարհում երկրորդ երկիրն է ներգաղթյալների ամենաշատ քանակով: 2015-ի տվյալներով Ռուսաստանում ապրում է 800.000 վրացի: Վրացական սփյուռքի ուղիղ կեսը Ռուսաստանում է: Նրանք իրենց աշխատած գումարն ուղարկում են հարազատներին՝ Վրաստան: 2012-ից 2018 թվականներին երկիր մոտ 10 միլիարդ դոլար է մտել, որից 4 միլիարդը փոխանցվել է միայն  Ռուսաստանից:

Այս ամենը ցույց է տալիս, որ ռուսական պատժամիջոցները լուրջ վտանգ են ներկայացնում երկրի համար: Լավ կլինի, որ Վրաստանը նախապատրաստվի այս ամենին, որովհետև հավանականություն չկա, որ Ռուսաստանը կարող է իր հարևանի հանդեպ փոխել դիրքորոշումը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment