Ռուսաստանի հետ անկման եզրին. Պուտինը դեմ հանդիման է «Նոր Իրականությանը»

Հոդվածի առանցքում

  • Ֆինանսական փորձագետների կարծիքով` Ռուսաստանի ամենաարդի խնդիրը ռուբլու արժեզրկումը չէ։
  • Ֆինանսական ճգնաժամը սպառնում է Կրեմլի մոտ 400 միլիարդ դոլարի պահուստային ֆոնդին:
  • Ռուսաստանի իշխանությունների ամենամեծ խնդիրը սխալներն ընդունելու ունակության բացակայությունն է:
  • Տնտեսական ճգնաժամը կարող է հանգեցնել հակաիշխանական ցույցերի։

Ուշադրությանն արժանի

Մոսկվա. Նախագահ Պուտինն ավելի հայտնի է դարձել ռուսներին յուրաքանչյուր տարի ավելի հարուստ դարձնելու հաշվին, ինչպես նաև Ռուսաստանի ահռելի հզորության կարգավիճակն ամբողջ աշխարհում վերականգնելու խոստումների պատճառով: Սակայն, հիմա Պուտինի նշած բանաձևը վտանգված է, քանի որ, ինչպես կառավարությունն է կանխագուշակել ուրբաթ օրը, արդեն իսկ վատ դրության մեջ գտնվող տնտեսությունը հաջորդ տարի անկում կապրի:

 Յուրաքանչյուր օրն իր հետ բերում է տնտեսական ավելի ու ավելի վատթարացող լուրեր: Համաշխարհային նավթի գները գերազանցել են վերջին հինգ տարիների ընթացքում գրանցված ամենացածր ցուցանիշը: Ռուսական ռուբլին ամերիկյան դոլարի համեմատ 40 տոկոսով արժեզրկվել է: Այս տարի գրանցվել է 9 տոկոս գնաճ, և այդ ցուցանիշը շարունակում է բարձրանալ: Ակնկալվում է, որ ընդհանուր կապիտալի թռիչքը կհասնի 128 միլիարդ դոլարի:

Կրեմլը լուրջ դժվարությունների բախվեց ԽՍՀՄ փլուզումից հետո նավթի գների կտրուկ անկման և կառավարական ճգնաժամի պատճառով, այսինքն, ներկայիս գործընթացները հղի են լուրջ հետևանքներով: Այնուամենայնիվ, փորձագետների կարծիքով երկիրը այժմ ավելի դիմացկուն և կայուն է, քան 1980-ականներին կամ 1998 թվականին` նախորդ ճգնաժամերի տարիներին` հաշվի առնելով մեծ չափերի հասնող մասնավոր հատվածը:

Նախագահ Պուտինն արդեն իսկ հետաձգել է պլանավորված խոշոր նախագծերը, օրինակ Հարավային Գազամուղի կառուցումը հարավային Եվրոպա գազ մատակարարելու նպատակով, որը հետաձգվել է այս երկուշաբթի օրը, ինչպես նաեւ Մոսկվա-Կազան` արևելյան մայրաքաղաք, գերարագ երկաթգծի կառուցումը:

Որոշ վերլուծաբանների կարծիքով այս փոփոխություններն իրենց ազդեցությունը կթողնեն երկրի քաղաքական կուրսի վրա, որտեղ Պուտինը հարկարդված կլինի նվազեցնելու իր ագրեսիվ հակա-Արևմտյան դիրքորոշումը:

Սակայն, որոշ վերլուծաբաններ անհանգստանում են, որ նա կարող է անել ճիշտ հակառակը` ասելով, որ տնտեսական ճգնաժամից իր ուշադրությունը շեղելու կարիքը կարող է ոգեշնչել Պուտինին արտերկրում ազգայնական արկածների համար` Ղրիմին անեկսիայի ենթարկելու նման:

Հայտնի տնտեսագետ Սերգեյ Մ. Գուրիևը Պուտինի համար ասել է. «Սա լիովին նոր իրականություն է նրա համար: Նախկինում, երբ Ռուսաստանը ցանկանում էր նավթի գնի աճ, այն բարձրանում էր: Նա միշտ հաջողակ է եղել, բայց ոչ այս անգամ»:

Ռուսաստանը մեծապես կախված է նավթից, որը կազմում է երկրի արտահանման 60 տոկոսը: Ուկրաինայի ապակայանուցման համար արևմտյան պատժամիջոցների կիրառման հետևանքով ստեղծված մի շարք տնտեսական ցնցումները համընկան գների արժեզրկման հետ, որի արդյունքում Պուտինը ռիսկի է դիմում` կորցնելու այն շարժիչ ուժը, որը Ռուսաստանը պետք է հետ բերեր համաշխարհային թատերաբեմ:

 Ֆինանսական փորձագետների կարծիքով` Ռուսաստանի ամենաարդի խնդիրը ռուբլու արժեզրկումը չէ, չնայած իր պոտենցիալի, ոչ էլ նավթի գների նվազումը, որի տարեկան բյուջեն հաստատված էր 96 դոլար 1 բարելի համար, որն այսօր տատանվում է 70 դոլարի սահմանում:

«Այս ամենը մանրուք է` ի տարբերություն ֆինանսական ճգնաժամի»,- ասել էլ Վլադիմիր Միլովը` էներգետիկայի նախարարի նախկին տեղակալը, ընդդիմադիր քաղաքական գործիչը:

Մոտ 700 մլրդ. ԱՄՆ դոլար պահպանվում է արևմտյան բանկերում, որի ճնշող մեծամասնությունը պետական հովանու ներքո գործող հսկա կազմակերպություններին է պատկանում: Սակայն ՌԴ կողմից Ղրիմի անեկսիայի և արևելյան Ուրկաինայում արկածախնդիր քաղաքականության պատճառով ԱՄՆ և Եվրոպայի կիրառած պատժամիջոցները արգելափակել են արևմտյան ֆինանսավորումը:

Չնայած Մոսկվայի ծրագրերին, Արևելքը, որպես երկընտրանք դիտարկելու պարագայում հարկ է նշել, որ Չինաստանի բանկերը պարզապես չունեն այդ հնարավորությունները:

Փոխարենը, արտաքին պարտքը սպառնում է Կրեմլի մոտ 400 միլիարդ դոլարի պահուստային ֆոնդին:

Նա նույնիսկ փորձում է ռուբլիի արժեզրկումը ներկայացնել, որպես օգտակար երևույթ. «Մենք վաճառում էինք 1 դոլարը և ստանում էինք դրա դիմաց 32-35 ռուբլի, սակայն եթե հաշվի առնենք այսօրվա փոխարժեքը, ապա` 45-48: Այս առումով պետական բյուջեյի եկամուտը աճել է»:

Երկրի հիմնական բիզնես պարբերականը` Վեդեմոստին, հոդված է հրատարակել որտեղ համեմատում է պրն. Պուտինին Զիմբաբվեյի նախագահ Ռոբերտ Մուգաբեյի հետ, որի օրոք զիմբաբվեյական դոլարն արժեզրկվել էր մինչև 4 տրիլլիոն ԱՄՆ դոլլար:

 Պարբերականը գրում է, որ Ռուսաստանի իշխանությունների ամենամեծ խնդիրը սխալներն ընդունելու ունակության բացակայությունն է: Երկրի տնտեսությունը ծանր վիճակում է, ռուբլիի փոխարժեքը լավագույնս վկայում է դրա մասին: ՌԴ իշխանությունները չեն ցանկանում ընդունել, որ իրավիճակը ծանր է և ավելի են խորացնում խնդիրը:

Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սելիվանովը զեկուցագիրն անվանեց «նախնական գնահատական»՝ ասելով, որ այն դեռևս չի ստացել ամբողջ կառավարության հավանությունը: Պրն. Պուտինը պատրաստվում է ժողովրդին ուղղված իր ամենամյա ավանդական ելույթին, և շատերը ենթադրում են, որ նախագահը կարող է հայտարարել անցումը ավելի լիբերալ կամ ավելի կետրոնացված տնտեսական քաղաքականության: Շատ տնտեսագետներ գտնում են, որ ՌԴ տնտեսական քաղաքականությունը կառուցված է Կրելմի այն հույսի շուրջ, որ շուտով պատժամիջոցները կդադարեն, և բոլոր ֆինանսական խնդիրները կլուծվեն:

Ճգնաժամը կարող է հանգեցնել հանրային վճարումների կտրուկ նվազեցման: Տնտեսական Զարգացման նախարարությունը, որը կազմում է կառավարության տնտեսական հեռանկարների վերաբերյալ զեկույցը, հայտարարել է, որ 2015թ.-ին նախատեսված 1.2 տոկոս աճի փոխարեն սպասվում է տնտեսության 0.8 տոկոս անկում: Ոչ պաշտոնական գնահատականներով անկումը կարող է հասնել 2 տոկոսի:

Ճգնաժամը բարդացնում է կամ անհնար է դարձնում 2012 թվականին բարձր աշխատավարձերի, ավելի լավ առողջապահության, բնակարանային պայմանների հասնելու պետական ամբիցիաները, որոնք տեղ էին գտել Նախագահ Պուտինի 3-րդ ժամկետի առաջին օրվա ստորագրած փաստաթղթում:

«Հասարակության ձևափոխման ռազմավարության» 11 դրույթները, որոնք ներկայացված էին, որպես Պուտինի առաջիկա 6 տարիների ծրագիր, ներառում էին 11 դրույթներ, որոնցից են 25 միլլիոն «արդյունավետ» աշխատատեղերի ստեղծում, կյանքի միջին տևողության երկարացում, մինչև 74 տարեկան և ծնելիության աճ:

«Ռուսաստանը տնտեսական ճգնաժամի մեջ է: Իհարկե, այս գլոբալ ծրագրերի մասին մտածելը այժմ անտեղի է»,- նշում է անկախ տնտեսական վերլուծաբան Կիրիլ Ռոգովը:

Անհնար է կանխատեսել, թե արդյոք տնտեսական ճգնաժամը կարող է հանգեցնել հակաիշխանական ցույցերի: Մոսկվայում արդեն իսկ տեղի են ունեցել բուժաշխատողների ցույցեր, որոնք բողոքում էին մոտ 28 բուժհաստատությունների փակման և մոտ 10.000 բուժաշխատողների աշխատանքից հեռացման համար:

Սակայն տնտեսական ճգնաժամի հետևանքները նոր են դրսևորվում: Երբ թոշակառուները հասկանան, որ ռուբլին կորցնում է իր գինը, նրանք կսկսեն թոշակների բարձրացում պահանջել: Սակայն, առաջինն իր կարևորությամբ պետական կազմակերպություններն են:

«Խնդիրն այն է, որ նա չի կարող իրականացնել իր տնտեսական խոստումները եւ ստիպված է ստեղծել հետկայսրական նոստալգիայի տրամադրություն: Նա ստիպված է ասել` մենք այլևս հարուստ չենք, սակայն մեզանից վախենում են»,- ասում է պրն. Գուրիևը:

Ղրիմի անեկսիայի հետևանքով Պուտինի հեղինակությունը անհավանական վերելք էր ապրել, ինչը մտահոգություն էր առաջացնում, որ տնտեսական ճգնաժամի խորացման պարագայում, ժողովրդին ոգևորելու նպատակով նա կարող է նույն գործելակերպը որդեգրել նաև այլ տեղերում` օրինակ Մոլդովայում:

Ճգնաժամը և արևմտյան պատժամիջոցները ազդեցություն են ունեցել նաև պետական քարոզչամեքենայի վրա` պետական հեռուստալիքներում և այլուր, հաղթական տրամադրություններից քարոզչական տրամաբանությունը անցել է այն գաղափարին, որ ռուսները պատրաստ են բազմաթիվ զոհողությունների` հանուն հաղթանակի ԱՄՆ հետ պատերազմում:

Սադովի շրջանային ճանապարհի վրա տեղ գտած պաստառներից մեկի վրա գրված է. «Կյանքում կան ավելի կարևոր բաներ, քան ֆինանսական շուկան»` հղում կատարելով Ռուսաստանի պատմությանը:

«Նրանք վեհությունը փոխում են սուրբ տանջանքների հետ, քանի որ մենք պայքարում ենք ամերիկյան դոմինանտության դեմ: Դա առաքելության ամբողջովին այլ սահմանում է»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment