Ռուս լրագրողները աշխատանքից հեռանալու դիմում են գրել Պուտինի դաշնակիցների մասին հոդվածից հետո

Ռուս լրագրողները աշխատանքից հեռանալու դիմում են գրել Պուտինի դաշնակիցների մասին հոդվածից հետո

Հոդվածի առանցքում

  • Ռուսական Կոմերսանտ օրաթերթի ավագ խմբագիրը և 10 լրագրողներ աշխատանքից հեռանալու դիմում են ներկայացնել՝ բողոքելով իրենց երկու գործընկերներին աշխատանքից ազատելու դեմ: Պատճառը Վլադիմիր Պուտինի մոտ դաշնակիցների հնարավոր վերադիրքավորման մասին հոդվածն է:

Ուշադրությանն արժանի

Ռուսական Կոմերսանտ օրաթերթի ավագ խմբագիրը և 10 լրագրողներ աշխատանքից հեռանալու դիմում են ներկայացնել՝ բողոքելով իրենց երկու գործընկերներին աշխատանքից ազատելու դեմ: Պատճառը Վլադիմիր Պուտինի մոտ դաշնակիցների հնարավոր վերադիրքավորման մասին հոդվածն է:

Աշխատանքից հեռանալու դիմում է ներկայացրել Կոմերսանտի ամբողջ քաղաքական թիմը և դա ցույց է տալիս Ռուսաստանի խիստ վերահսկվող մեդիադաշտում հրատարակիչների և թերթի աշախատակիցների միջև լարվածությունը: Նման լարվածություն նկատվում է Կրեմլին մոտ կանգնած բոլոր թերթերում:

Երկու լրագրողներ` Իվան Սաֆրոնովը և Մաքսիմ Իվանովը, հայտարարել են, որ անցած ամիս հրապարակված իրենց հոդվածից հետո ստիպված են եղել թողնել իրենց աշխատանքը Կոմերսանտում, որը 2006-ից պատկանում է միլիարդատեր Ալիշեր Ուսմանովին:

Ուսմանովի ներկայացուցիչը նշել է, որ «բաժնետերեր չի միջամտում խմբագրության քաղաքականությանը, առավելևս լրագրողներին աշխատանքից հեռացնելու որոշումների դեպքում»:

Ուսմանովը լրագրողների հեռացման մասին իմացել է լրատվամիջոցնեից, ասել է նրա ներկայացուցիչը:

Ապրիլի 17-ին հրատարակված հոդվածում անանուն աղբյուրին հղումով նշվում է, թե խորհրդարանի վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյին առաջիկա ամիսներին կարող է փոխարինել ԱԳՆ-ի արտաքին հետախուզության ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:

Անհասկանալի էր, թե հոդվածի շուրջ ինչ տարաձայնություններ են եղել:

Մատիվենկոյի և Նարիշկինի մամուլի խոսնակները հերքել են Կոմերսանտի հրապարակած տեղեկությունը՝ այն անվանելով բամբասանք:

Կոմերսանտի քաղաքական խմբագիր Գլեբ Չերկասովն ասում է, որ ինքը և 10 գործընկերներ հեռանում են՝ Սաֆրոնովին և Իվանովին համերաշխություն հայտնելով: Հեռացող լրագրողներից Վսեվոլոդ Ինուտինի խոսքոց՝ հեռանում է թերթի ամբողջ քաղաքական բաժինը:

«Բաժնետերերը իրավունք ունեն կադրային որոշումներ կայացնել, աշխատողները իրավունք ունեն միմիայն չհամաձայնվել նրանց հետ, փոխելով իրենց աշխատանքը», – ֆեյսբուքում գրել է Չերկասովը:

Խմբագիրներից Ռենատա Յամբաևան, որը հրաժարական չի ներկայացրել, Ուսմանովի և նրա ներկայացուցիչ Իվան Ստեշինսկիին մեղադրել է թերթի վրա ճնշում գործադրելու մեջ:

«Գուցե մեր ընթերցողների մեջ կա մեկը, ով կարող է բացատրել… Ուսմանովինն ու Ստրեշինսկիին, որ նրանք հիմա կործանում են Ռուսաստանի լավագույն մեդիաներից մեկը», – ասել է նա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment