The Guardian-ի տեսակետը ռուսական քարոզչության մասին. Ճշմարտություն այնտեղ չկա

The Guardian-ի տեսակետը ռուսական քարոզչության մասին. Ճշմարտություն այնտեղ չկա

Հոդվածի առանցքում

  • Նիցշեն է ասել. «Չկան փաստեր, կան միայն մեկնաբանություններ»: Բայց Վլադիմիր Պուտինը կատարելագործեց այն քաղաքական ռազմավարության մեջ: Ընդդիմության առաջնորդ Բորիս Նեմցովի սպանությունից ժամեր անց՝ ուրբաթ օրը, ԶԼՄ-ներին տրամադրվեցին բազմաթիվ բացատրություններ, թե ինչ է տեղի ունեցել:
  • Այդ գաղափարը, որ կան բազմաթիվ մեկնաբանություններ ճշմարտության տեղը, դարձել է հիմնադիր փիլիսոփայություն պուտինյան Ռուսաստանի պետական ​​ապատեղեկատվության մեջ, որը նախատեսված է շփոթեցնել նրանց, ովքեր փնտրում են ճշմարտությունը:
  • Այս պոստմոդեռն ավտորիտարիզմի մոտեցման կարևոր դեմքերից է Պուտինի խորհրդական ու հեռուստաընկերության նախկին ղեկավար Վլադիսլավ Սուրկովը: Նա հանգիստ խոսում է կատարողական արվեստի և ռեփ երաժշտության, ինչպես նաև ժամանակակից քաղաքականության մասին: Նրա համար բոլոր նորությունները մեկնաբանություններ են, իսկ ճշմարտությունը՝ մի քիչ ավելի, քան կարծիք:
  • Դուք կարող եք արդեն լսել այդ առարկությունները՝ հիմնված «Ով է ասել, թե ով է ճիշտ» մոտեցման վրա: Այսպիսով, ռելատիվիզմը հանգեցնում է անխուսափելիորեն նիհիլիզմի: «Ի՞նչ է ճշմարտութունը», - ասաց Պոնտիուս Պիղատոսը՝ փորձելով լուծում տալ անմեղության և մեղավորության բարձր հնչեղության խնդրին՝ Պուտինի նման գնալով սխալ ուղղությամբ:
  • Ուրբաթ առավոտյան պարոն Նեմցովը ողջ էր, սակայն օրվա վերջում մեռած: Կրեմլի որդեգրած պատասխան ապատեղեկատվության պայմաններում, սա միանգամայն պարզ ճշմարտություն է:

Ուշադրությանն արժանի

Նիցշեն է ասել. «Չկան փաստեր, կան միայն մեկնաբանություններ»: Բայց Վլադիմիր Պուտինը կատարելագործեց այն քաղաքական ռազմավարության մեջ: Ընդդիմության առաջնորդ Բորիս Նեմցովի սպանությունից ժամեր անց՝ ուրբաթ օրը, ԶԼՄ-ներին տրամադրվեցին բազմաթիվ բացատրություններ, թե ինչ է տեղի ունեցել:

Պատճառն  այն էր, որ Նեմցովը ստիպել էր իր ընկերուհուն աբորտ անել: Այն կապված էր ուկրաինական ազգայնականության հետ: Այն կապված էր ինչ-որ գործարար շահերի հետ կամ նրա՝ Charlie Hebdo-ի վերաբերյալ դիրքորոշման հետ:

Մարդկանց շփոթեցնելու համար այնքան շատ էլեկտրոնային հիմարություն դուրս նետվեց, ինչպես Տոպոլև հրթիռից: Այդ գաղափարը, որ կան բազմաթիվ մեկնաբանություններ ճշմարտության տեղը, դարձել է հիմնադիր փիլիսոփայություն պուտինյան Ռուսաստանի պետական ​​ապատեղեկատվության մեջ, որը նախատեսված է շփոթեցնել նրանց, ովքեր փնտրում են ճշմարտությունը:

Մարտավարությունն ուղղված է ստեղծելու որքան հնարավոր է շատ պատմություններ: Եվ այդ պայմաններում, երբ ծագող քաոսը մեկուսացվում է, աննկատ հեռացնել վտանգը:

Սա պարոն Պուտինի 1970-ականների ԿԳԲ-ի գրքերից մի մարտավարություն է: Առաջացնել նյութերի բազմազանություն այնպես, որ ճշմարտությունը հնարավոր լինի ստվերել: Նման հանգամանքներում ըստ որոնց՝ առկա է նման մի բան, որը կոչվում է «ճշմարտություն», ինքնին հարցականի է վերածվում:

«Չկա օբյեկտիվություն, միայն մոտավոր ճշմարտություն որքան հնարավոր է շատ ձայներից », – ինչպես ներկայացնում է Մարգարիտա Սիմոնյանը՝ Russia Today գլխավոր խմբագիրը: Սա զինված ռելատիվիզմ է: Այն գաղափարը, որ կան ճշմարտության մի քանի մեկնաբանություններ, դարձել է հիմնադիր փիլիսոփայություն պետական ​​ապատեղեկատվության համար:

Այս պոստմոդեռն ավտորիտարիզմի մոտեցման կարևոր դեմքերից է Պուտինի խորհրդական ու հեռուստաընկերության նախկին ղեկավար Վլադիսլավ Սուրկովը: Նա հանգիստ խոսում է կատարողական արվեստի և ռեփ երաժշտության, ինչպես նաև ժամանակակից քաղաքականության մասին: Նրա համար բոլոր նորությունները մեկնաբանություններ են, իսկ ճշմարտությունը՝ մի քիչ ավելի, քան կարծիք:

Կա BBC-ի կարծիքը: The Fox News-ի տեսակետը: The Russia Today-ի տեսակետը: Բոլորը ներկայացնում են հատուկ շահեր, որոնք ոչ այնքան փորձում են գտնել ճշմարտությունը, որքան հետապնդում են առանձին և տեղայնացված շահեր: Պարոն Սուրկովը հասկանում է, որ այս ամենը կարող է սերտորեն կապվել արևմտամետ այն մոտեցման հետ, ըստ որի՝ ցանկացած և յուրաքանչյուր հեռանկար կարող է լեգիտիմացված լինել որպես անհատական ​​կարծիք:

Դրա հիման վրա այս ծույլ փիլիսոփայությունը կառուցվում է այն մոտեցմամբ, որ «այս տեսակետը ճիշտ է, իսկ այս մեկը ՝ սխալ» հնչում է որպես իշխանության չհիմնավորված մեղադրանք: Դուք կարող եք արդեն լսել այդ առարկությունները՝ հիմնված «Ով է ասել, թե ով է ճիշտ» մոտեցման վրա: Այսպիսով, ռելատիվիզմը հանգեցնում է անխուսափելիորեն նիհիլիզմի:

«Ի՞նչ է ճշմարտութունը», – ասաց Պոնտիուս Պիղատոսը՝ փորձելով լուծում տալ անմեղության և մեղավորության բարձր հնչեղության խնդրին՝ Պուտինի նման գնալով սխալ ուղղությամբ: Ոչ մի նորություն տրամադրող կազմակերպություն չպետք է համակրի այս ռազմավարությանը, որովհետև մեկնաբանությունները ազատ են, սակայն փաստերը՝ սուրբ:

Այս պայմաններում, երբ տարբեր «ճշմարտություններ» են տարածվում ռուսական պետության կողմից, անհրաժեշտ է ասել իրականությունը: Ուրբաթ առավոտյան պարոն Նեմցովը ողջ էր, սակայն օրվա վերջում մեռած: Կրեմլի որդեգրած պատասխան ապատեղեկատվության պայմաններում, սա միանգամայն պարզ ճշմարտություն է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment