Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է Ղրիմի ավելի քան 40 թաթարների

Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է Ղրիմի ավելի քան 40 թաթարների

Հոդվածի առանցքում

  • Ռուսաստանի ոստիկանությունը ձերբակալել է Ղրիմից ավելի քան 40  թաթարների, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում Մոսկվայում Գերագույն դատարանի շենքի առջև՝ պնդելով, որ իրենց չորս հայրենակիցների դեմ ահաբեկչության հետ կապված մեղադրանքները անօրինական են:

Ուշադրությանն արժանի

 

Ռուսաստանի ոստիկանությունը ձերբակալել է Ղրիմից ավելի քան 40  թաթարների, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում Մոսկվայում Գերագույն դատարանի շենքի առջև՝ պնդելով, որ իրենց չորս հայրենակիցների դեմ ահաբեկչության հետ կապված մեղադրանքները անօրինական են:

OVD-Info-ի տեղեկություններով, ոստիկանությունը ձերբակալել է 44 թաթարներին, որոնք դատարանի մոտ հավաքված էին պաստառներով, երբ գործով ներկայացված բողոքարկումը քննարկվում էր դատարանի ներսում:

Միջադեպից մեկ օր առաջ Մոսկվայի Կարմիր հրապարակում ոստիկանությունը ձերբակալել էր Ղրիմից 7 թաթարների, երբ ցրում էր բողոքի ակցիան, որի նպատակն էր ուշադրություն հրավիրել  սևծովյան թերակղզում  ենթադրյալ բռնությունների մասին:

Ղրիմի բնակչության շուրջ 15 տոկոսը կազմող թաթարները հիմնականում ընդդիմանում են ռուսական իշխանությանը և ասում են, որ 2014-ի անեքսիան անօրինական էր: Այդ պնդումների հարցում նրանց աջակցում են Արևմուտքը և Ուկրաինան:

Մոսկվան դադարեցրեց Ղրիմի թաթարների կիսապաշտոնակն օրենսդիր մարմնի գործունեությունը և բանտարկեց Ղրիմի թաթարների, որոնք կասկածվում էին ծայրահեղականներ և արգելված իսլամական խմբավորումների անդամներ լինելու մեջ:

Ռուսաստանը պնդում է, որ այս գործողությունների  նպատակն է կանխել ահաբեկչությունները, սակայն որոշ թաթարները ասում են, որ իշխանությունները կրոնական ծայրահեղականությունը օգտագործում են գաղափարական հակառակորդներին ճնշելու համար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment