Ռուսաստանի նոր օրենքը. 15 օրով կազատազրկվեն իշխանությունների մասին անհարգալից գրառումներ կատարողները

Ռուսաստանի նոր օրենքը. 15 օրով կազատազրկվեն իշխանությունների մասին անհարգալից գրառումներ կատարողները

Հոդվածի առանցքում

  • Մոսկվայի «Սովա» կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Վերհովսկին, որն իրականացնում է հակածայրահեղական օրենսդրության չարաշահման մոնիտորինգը, ասում է, որ մարդիկ կարող են դատական հետապնդումների ենթարկվել օնլայն այնպիսի մեկնաբանությունների համար, ինչպիսիք են «Պուտինը կախարդ է» կամ խորհրդարանի մասին կատակելիս: Մյուսները մտահոգություն հայտնեցին, որ օրենքը այնքան էլ հստակ չէ, որ իշխանությունները գրեթե ցանկացած առցանց քննադատություն, նաև սատրիան կարող են ընկալել որպես «անհարգալից վերաբերմունք»:

Ուշադրությանն արժանի

Ռուսաստանի խորհրդարանը հավանություն է տվել վիճահարույց օրենքին, որը թույլ է տալիս դատարաններին ձերբակալել այն քաղաքացիներին, որոնք օնլայն «անհարգալից» վերաբերմունք կդրսևորեն կառավարության կամ պետական պաշտոնյաների, այդ թվում` նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ:

Օրենքի քննադատներն ասում են, որ այն հիշեցնում է խորհրդային ժամանակաշրջանի օրենսդրությունը, որն օգտագործվում էր քաղաքական դավաճաններին թիրախ դարձնելու համար: Նոր օրենքը սահմանում է 100 հազար ռուբլի տուգանք կամ 15 օրվա ազատազրկում առցանց «անպարկեշտ» գրառումների համար, որոնցում անհարգալից վերաբերմունք կլինի Ռուսաստանի, երկրի պետական խորհրդանիշների, Սահմանադրության կամ իշխանության նկատմամբ:

Պուտինի իշխող կուսակցությունից պատգամավոր Անդրեյ Կլիշասն օրենքի հեղինակն է և հերքել է մտավախությունը, թե օրենքը գրաքննության նոր ձև է: Պուտինը ակնկալում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի առաջիկա շաբաթների ընթացքում:

Մոսկվայի «Սովա» կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Վերհովսկին, որն իրականացնում է հակածայրահեղական օրենսդրության չարաշահման մոնիտորինգը, ասում է, որ մարդիկ կարող են դատական հետապնդումների ենթարկվել օնլայն այնպիսի մեկնաբանությունների համար, ինչպիսիք են «Պուտինը կախարդ է» կամ խորհրդարանի մասին կատակելիս: Մյուսները մտահոգություն հայտնեցին, որ օրենքը այնքան էլ հստակ չէ, որ իշխանությունները գրեթե ցանկացած առցանց քննադատություն, նաև սատրիան կարող են ընկալել որպես «անհարգալից վերաբերմունք»:

«Շուտով մենք իշխանությունների մասին կկատակենք միայն խոհանոցում և միայն շշուկով», – ֆեյսբուքում գրել է  փաստաբան Սերգեյ Շվաքինը:

Օրինագծի հեղինակ Կլիշասին քննադատել են որոշ պատգամավորներ և պետական պաշտոնյաներ: «Պետական կառույցների խնդիրներից մեկն իրենց աշխատանքի մասին քննադատությունները լսելն է», – «Վեդոմոստի» թերթին ասել է փոխնախարար Ալեքսեյ Վոլինը:

«Եթե դադարենք հիմարին ասել, որ նա հիմար է, նա չի դադարի հիմար լինել», – ասում է պատգամավոր Սերգեյ Իվանովը, որն, որպես կանոն, աջակցում է Կրեմլի կարևոր որոշումներին:

Խորհրդարանը նաև հավանություն է տվել մեկ այլ օրենքի, որն իշխանություններին հնարավորություն կտա արգելափակել «անհարգալից» նյութերը կամ «կեղծ լուրերը» հրապարակած ինտերնետային էջերը: Կլիշին պնդում է, սակայն, որ օրենքը չի օգտագործվի անկախ կամ ընդդիմադիր կայքերի դեմ` ասելով, որ այն  չի ազդի «ավանդական լրատվամիջոցների վրա»:

Օրենքները հաստատվում են այն ժամանակաշրջանում, երբ Պուտինի վստահության վարկանիշը 13 տարում ամենացածրն է` 33 տոկոս: Պատճառը կենսաթոշակային տարիքը ևս հինգ տարով բարձրացնելու մասին խիստ քննադատված օրենքն է:

Ենթադրվում է, որ Պուտինը չափազանց զգայուն է ընկալում վիրավորանքները: 2000-ին, երբ նա իշխանության եկավ, առաջին որոշումներից մեկը НТВ-ով հեռարձակվող երգիծական «Կուկլի» հեռուստահաղորդումը թիրախավորելն էր:

2000-ի հունվարին հեռարձակված դրա եթերներից մեկում Պուտինը նկարագրվել էր որպես չար, հայհոյող թզուկ: Մի քանի ամիս անց НТВ-ն անցավ պետական վերահսկողության տակ, իսկ КГБ-ի նախկին աշխատակիցների մասին կատակները արագ անհետացան ռուսական հեռուստաեթերից:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment