Ռոսատոմը փորձարկում է իրականացրել բնակավայրի մոտ. Բնապահպան

Ռոսատոմը փորձարկում է իրականացրել բնակավայրի մոտ. Բնապահպան

Հոդվածի առանցքում

  • Ռուսաստանի հյուսիսում ապրող մի էկոլոգ հինգշաբթի հայտնել է, որ «Ռոսատոմ» պետական միջուկային գործակալությունը հանցագործություն է կատարել՝ անցած շաբաթ խորհրդավոր փորձարկում իրականացնելով բնակելի տարածքներին մոտ, ինչը իր հարազատ քաղաքում ճառագայթահարման պատճառ է դարձել:

Ուշադրությանն արժանի

 

Ռուսաստանի հյուսիսում ապրող մի էկոլոգ հինգշաբթի հայտնել է, որ «Ռոսատոմ» պետական միջուկային գործակալությունը հանցագործություն է կատարել՝ անցած շաբաթ խորհրդավոր փորձարկում իրականացնելով բնակելի տարածքներին մոտ, ինչը իր հարազատ քաղաքում ճառագայթահարման պատճառ է դարձել:

«Ռոսատոմը» հայտարարել էր, որ օգոստոսի 8-ի վթարը տեղի է ունեցել հրթիռային փորձարկման ժամանակ, որում ներառված էին «իզոտոպային ուժային աղբյուրներ», որոնք Սպիտակ ծովում գտնվող հարթակի վրա էին: Վթարի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ:

Պաշտպանության նախարարությունն հենց սկզբում հայտարարել էր, որ ճառագայթահարման մակարդակը մնացել է նորմայի սահմաններում, սակայն հյուսիսային Սեվերոդվինսկ քաղաքում փորձագետներն արձանագրել էին կարճ լուսարձակում: Օրեր անց եղանակային պետական գործակալությունը հայտարարեց, որ ճառագայթման մակարդակը բարձրացել է մինչև 16 անգամ:

«Իրականացնել այդ փորձարկումը առանց նախազգուշացնելու տեղի բնակչությանը և հաշվի չառնել էկոլոգիական ռիսկերը, իհարկե դա հանցագործություն է», – ասում է Սեվերոդվինսկում ապրող բնապահպան Ալեքսեյ Կլիմովը:

Նա ասում է, որ փորձարկումն իրականացվել է այն ժամանակ, երբ քամին փչում էր դեպի Սեվերոդվինսկ, որը, ինչպես հարևան Արխանգելսկը, գտնվում է այն ծոցի վրա, որտեղ անցկացվել է փորձարկումը: Քաղաքներն ունեն ավելի քան կես միլիոն բնակչություն:

«Երեխաները զբոսնում էին ծովափին: Ոչ ոք չի զգուշացվել: Մեզ պետք է նախազգուշացնեին», – ասում է Կլիմովը՝ հավելելով, որ փորձարկումը պետք է իրականացվեր փորձարկումների համար նախատեսված Ռուսաստանի հեռավոր վայրերից մեկում:

«Ռոսատոմի» խոսնակը հրաժարվեց մեկնաբանել Կլիմովի մեղադրանքը, բայց ասաց, որ փորձակումը  չի սպառնում Սեվերոդվինսկում կամ այլուր ապրողներին:

Կլիմովն ասում է, որ բնակիչները բողոք են ներկայացրել դատախազներին՝ ստուգելու փորձարկման հանգամանքները և հավաքում են ստորագրություններ՝ պահանջելու, որ նման փորձարկումներ այլևս չիրականացվեն:

Անհայտ է մնում, թե իրականում ինչ է փորձարկում Ռուսաստանը, և որոշ վերլուծաբաններ ասում են, որ դեռևս չկա բավարար տեղեկատվություն՝ հստակ եզրակացություններ անելու համար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment