Ռուսաստանի հաջորդ թիրախը

Ռուսաստանի հաջորդ թիրախը

Հոդվածի առանցքում

  • Հինգշաբթի ռուսական զինված ուժերը անցկացրել են զորավարժություններ Մոլդովայի հարևանությամբ` փոքր, Կրեմլին ենթարկվող, Ուկրաինայի ու Ռումինիայի միջև խրված տարածքում:
  • Կարմիր բանակի զորավարժությունների վայրի ընտրությունը կարևորագույն նշանակություն ունի: Մերձդնեստրը նեղ հողակտոր է Դնեստր գետի արևելյան ափին, որը Մոլդովայի տարածքն է, բայց հիմնականում բնակեցված է ռուսներով:
  • Մոսկվան արդեն պատժել է մոլդովացիներին Արևմուտքի հետ կապերը խորացնելու փորձերի համար` 2013-ին արգելելով մոլդովական գինու, 2014-ին էլ` մրգի ներմուծումը Ռուսաստան` բերելով ձևական պատճառաբանություններ: Արգելքն ամեն անգամ նախորդում էր Մոլդովա-ԵՄ գագաթնաժողովներին և բարձր մակարդակի հանդիպումներին:
  • Հինգշաբթի տեղի ունեցած զորավարժությունները նպատակ ունեն ցույց տալ, որ Պուտինը կարող է դիմել ավելի վճռական ճնշումների`ենթարկելով չենթարկվող երկիրը:

Ուշադրությանն արժանի

Զորավարժություններ անջատողական մեկ այլ տարածաշրջանում` այս անգամ Մոլդովայում

Հինգշաբթի ռուսական զինված ուժերը անցկացրել են զորավարժություններ Մոլդովայի հարևանությամբ` փոքր, Կրեմլին ենթարկվող, Ուկրաինայի ու Ռումինիայի միջև խրված տարածքում: Ըստ ռուսական լրատվամիջոցների, Մերձդնեստրում անցկացված վարժանքներին մասնակցել են ռուսական բանակի 400 զինծառայողներ: Այս տարածքը էթնիկ ռուսներով բնակեցված և Մոլդովայից անջատված շրջան է: Վարժանքների ժամանակ կրակվել է 100 հազար փամփուշտ:

Ունենալով գրավված Ղրիմ և Արևմուտքի զիջումներ Ուկրաինայի արևելքի հարցում` Վլադիմիր Պուտինը Բալթիկ ծովից մինչև Սև ծով ընկած տարածքները դիտարկում է որպես իր կայսերական գերիշխանության շրջան: Պուտինը մոլդովացիներին նաև զգուշացրել է, որ նրանք հրաժարվեն արևմտյան ինտեգրումից:

Կարմիր բանակի զորավարժությունների վայրի ընտրությունը կարևորագույն նշանակություն ունի: Մերձդնեստրը նեղ հողակտոր է Դնեստր գետի արևելյան ափին, որը Մոլդովայի տարածքն է, բայց հիմնականում բնակեցված է ռուսներով: Այն  անջատվել է Մոլդովայից ԽՍՀՄ փլուզումից հետո` 1990-ականներին: Մերձդնեստրում իշխող ինքնահռչակ ռեժիմը ՄԱԿ անդամ ոչ մի պետություն չի ճանաչել:

Անջատումից երկու տարի անց Մոլդովան շրջանը վերադարձնելու անհաջող փորձ է կատարել, պատերազմում զոհվել է 1500 մարդ: Դրանից հետո առայսօր մոտ 1000  ռուս զինվորներ տեղակայված են այս տարածքում, չնայած նրան, որ Մոսկվան խոստացել էր վերատեղակայել իր ուժերը 2002-ին:

Անիծված լինելով կոռումպացված քաղաքական գործիչներով և լաբիրինթոսի նման խորհրդարանական համակարգով` Մոլդովան շարունակում է մնալ Եվրոպայի ամենաաղքատ երկրներից մեկը: Բայց նույնիսկ նման պայմաններում մոլդովացի ընտրողները խորհրդարանական նախորդ 3 ընտրություններում քվեարկել են  լիբերալ, արևմտամետ կառավարությունների օգտին:

Գործող վարչապետ Կիրիլ Գաբուրիչին, որը պաշտոնը ստանձնել է փետրվարին, արևմտամետ գործարար է և ցանկանում է ավելի ամուր կապեր հաստատել Եվրամիության հետ:

Մոսկվան արդեն պատժել է մոլդովացիներին Արևմուտքի հետ կապերը խորացնելու փորձերի համար.

2013-ին արգելելով մոլդովական գինու, 2014-ին էլ` մրգի ներմուծումը Ռուսաստան` բերելով ձևական պատճառաբանություններ: Արգելքն ամեն անգամ նախորդում էր Մոլդովա-ԵՄ գագաթնաժողովներին և բարձր մակարդակի հանդիպումներին:

Հինգշաբթի տեղի ունեցած զորավարժությունները նպատակ ունեն ցույց տալ, որ Պուտինը կարող է դիմել ավելի վճռական ճնշումների`ենթարկելով չենթարկվող երկիրը: Լավ կլիներ ենթադրել, որ այս գործողություններին Արևմուտքը  կպատասխանի ավելի կոշտ, քան Ուկրաինայի դեպքում: Բայց մենք նման ակնկալիք չունենք:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment