Ռուսական զորավարժությունները ձգվում են Արկտիկայից մինչև Հայաստան

Ռուսական զորավարժությունները ձգվում են Արկտիկայից մինչև Հայաստան

Հոդվածի առանցքում

  • Երեքշաբթի օրը Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ լայնամասշտաբ զորավարժությունները շարունակվել են մինչև շաբաթ օրը, քանի որ դրան մասնակցող զորքերը տեղակայված են Արկտիկայից մինչև Հայաստան ընկած տարածքում:
  • Ինտերֆաքսի փոխանցմամբ, Հայաստանում ծառայությունն անցկացնող զինվորներից 300 մարդ մասնակցել է լեռնային հատվածներում անցկացվող զորավարժություններին: Ռուսաստանն իր մշտական ռազմաբազան ունի Հարավային Կովկասում գտնվող այս պետությունում:
  • Պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը ասել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ-ին իր նախաձեռնությամբ է հայտնել անցկացվելիք զորավարժությունների մասին:

Ուշադրությանն արժանի

Երեքշաբթի օրը Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ լայնամասշտաբ զորավարժությունները շարունակվել են մինչև շաբաթ օրը, քանի որ դրան մասնակցող զորքերը տեղակայված են Արկտիկայից մինչև Հայաստան ընկած տարածքում:

Նախարարության հայտարարության մեջ նշվում էր, որ Բալթյան նավատորմի և արևմտյան Ռուսաստանի ռազմաօդային ուժերի կազմավորումները ևս միացել են զորավարժություններին, որը սկսել էր երկուշաբթի օրը Արկտիկայի շրջանում:

Երեքշաբթի օրը Ռուսաստանի հյուսիսայի նավատորմի գրեթե բոլոր միավորումները լքել են Արկտիկական Սևերոմոսկ նավահանգիստ` զորվարժություններ անցնելով թշնամու օդային հարձակումներին դիմակայելու համար: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս լրատվական գործակալությունը` մեջբերելով Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի հայտարարությունը:

Ինտերֆաքսի փոխանցմամբ, Հայաստանում ծառայությունն անցկացնող զինվորներից 300 մարդ մասնակցել է լեռնային հատվածներում անցկացվող զորավարժություններին: Ռուսաստանն իր մշտական ռազմաբազան ունի Հարավային Կովկասում գտնվող այս պետությունում:

Պաշտպանության նախարարությունից հայտնել են նաև, որ այս զորավարժությունները պատերազմական պատրաստվածության պլանի մի մասն են կազմում: Պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը ասել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ-ին իր նախաձեռնությամբ է հայտնել  անցկացվելիք զորավարժությունների մասին:

Նա նաև հայտնել է, որ զորավարժություններին մասնակցող զինծառայողների թիվը չի գերազանցել 8700-ը, ինչը համաձայնեցվել էր 2011 թվականին եվրոպական անվտանգության կազմակերպության հետ: Միևնույն ժամանակ, Ռուսատանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երկուշաբթի օրը հայտարարել է, որ մոտ 38,000 զինծառայողներ վնասվել են զորավարժությունների ընթացքում:

Զորավարժություններն իրականացվել են Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի և Արևմուտքի միջև ձևավորված հակամարտության պայմաններում: ՆԱՏՕ-ն փորձում է մանևրել Սև ծովում` դրանով փորձելով մեծացնել իր ներկայությունը Բալթյան երկրներում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment