Ռուսները լոբբիստների են վարձել Սենատում պատժամիջոցներին հակազդելու համար

Հոդվածի առանցքում

  • Նովետեկ էներգետիկ ընկերությունը 280. 000 դոլար է վճարել Qorvis MSLGroup ընկերությանը լոբբիստական ծառայության համար:
  • Գազպրոմբանկը 3 ամսվա ընթացքում ծախսել է $150. 000 լոբբիստական վճարների դիմաց։
  • Այն ընկերությունները, որոնք գործարար շահեր ունեն Ռուսաստանում, հակադրվում են պատժամիջոցների ընդլայնման օրինագծին։
  • Օբամայի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են, որ նման օրենքի ընդունումը կարող է սահմանափակել իրենց ճկունությունը Կրեմլի վրա ազդելու հարցում:

Ուշադրությանն արժանի

Ըստ` Ֆիլիպ Շիշկինի

Նոյեմբերի 30, 2014 Վաշինգտոն

Ըստ հրապարակված լոբբիստական կազմակերպությունների տեղեկությանը՝ ռուսական էներգետիկ ընկերությունը, որը, մասամբ, պատկանում է նախագահ Վլադիմիր Պուտինի ընկերոջը, լոբբիստական ծառայության դիմաց վճարել է 280. 000 դոլար ԱՄՆ- ում, որի մի մասն ուղղված է Սենատի օրինագծի հակազդմանը:

Օրինագծով  ձգտում են ընդլայնել ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցները ընդդեմ Ռուսաստանի:

Երեք ամսվա ընթացքում Նովատեկ ընկերությունից վճարումներ են արվել Վաշինգտոնի լոբբիստական եւ հասարակայնության հետ կապերի Qorvis MSLGroup ընկերությանը: Կրեմլի նկատմամբ Վաշինգտոնում ընթացող ոչ հանրային պայքարը՝ տնտեսական ճնշումներ կիրառելու հետ այն ժամանակահատվածում, երբ ԱՄՆ-ը դիտարկում էր ընդլայնել սահմանափակումները Ռուսաստանի դեմ:

Այդ պատժամիջոցները նոր աշխատանքային դաշտ ստեղծեցին Վաշինգտոնում իրավաբանական եւ լոբբիստական ընկերությունների համար: Նրանք փորձում են օգնել արեւմտյան եւ ռուսական հաճախորդներին կողմնորոշվել ԱՄՆ-ից կիրառվող այս առավել բարդ պատժամիջոցների ռեժիմում:

Ըստ հրապարակված լոբբիստական կազմակերպությունների տեղեկության՝ բացի Նովատեկից, որի 23% -ը պատկանում է Ռուսաստանի օլիգարխ Գենադի Տիմչենկոյին, այլ ռուսական ընկերություններից են Գազպրոմբանկը եւ Ռուսաստանի ներդրումների հիմնադրամը: Այս ընկերությունները պատժամիջոցների հետ կապված հարցերով դիմել են Վաշինգտոնում լոբբիստական ծառայություններին:

Qorvis ընկերությունում, որը կազմում է Publicis Groupe SA ընկերության մասը, հրաժարվեցին մեկնաբանություններից:  Մեկնաբանություն չտվեց նաեւ Նովատեկ ընկերության խոսնակը, սակայն նշեց, որ ընդհանուր առմամբ, իրենց վերաբերմունքը պատժամիջոցների նկատմամբ բացասական է: Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ Նովատեկի պաշտոնյաները մեկնել են Վաշինգտոն՝ հանդիպելու նրանց հետ, ովքեր ներգրավված են պատժամիջոցների քաղաքականության մեջ, այդ թվում` Կոնգրեսի անդամների օգնականների հետ:

Սենատի օրինագիծը բարդացրեց իրավիճակը պատժամիջոցների հետ կապված հարցում եւ ի հայտ բերեց անհավանական դաշնակիցներ:

Թե՛ Սպիտակ տունը, եւ թե՛ շատ ընկերություններ, այդ թվում, նրանք, որոնք Օբամայի վարչակազմից արդեն ենթարկվել են սահմանափակումների, ցանկանում են տեսնել օրինագիծը տապալված, թեեւ նրանց դրդապատճառները տարբեր են:

Այն ընկերությունները, որոնք գործարար շահեր ունեն Ռուսաստանում, հակադրվում են օրինագծին, որը կընդլայնի պատժամիջոցները եւ դրանց վերացումը կապում են Կոնգրեսի հետ: Այսինքն, նրանք վախենում են, որ դրանց ընդլայնումը կբերի ամբողջական բիզնես էմբարգոյին Ռուսաստանի դեմ, որը կարող է տեւել տասնամյակներ, եւ վերածվել հաջորդ Իրանի կամ Կուբայի, որոնք դիտարկվում են, որպես մերժված պետություններ, երբ խոսքը վերաբերում է ԱՄՆ-ից ներդրումներին:

Ըստ ԱՄՆ- Ռուսաստան գործարարների խորհուրդի նախագահ Դենիել Ռասելի՝ խորհուրդը, որի անդամներ են հայտնի ընկերություններ, ինչպիսիք են Ford Motor Co. եւ Google Inc., նույնպես դեմ է օրինագծին:

Վարչակազմի պաշտոնյաներն իրենց հերթին մտահոգված են, որ նման օրենքի ընդունումը կարող է սահմանափակել իրենց ճկունությունը՝ պատժամիջոցները օգտագործելու և Կրեմլի վրա ազդելու հարցում: Դրանց թուլացումը կամ վերացումը կախված է Մոսկվայի արտաքին քաղաքականությունից:

Առայժմ, բոլոր պատժամիջոցները, որոնք հետեւեցին Ղրիմի բռնակցմանը Ռուսաստանին, գործի են դրվել նախագահի գործադիր լիազորությամբ առանց Կոնգրեսի մասնակցության:

Ինչպես ցույց է տալիս Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային բանակցությունների փորձը, օրենքի ընդունումը ավելի է դժվարացնում Սպիտակ տան՝ հետագայում սահմանափակումների վերացման գործը. մի բան, որ Թեհրանը ուզում է ստանալ իր միջուկային ծրագրի սահմանափակման խոստման դիմաց: Նորընտիր հանրապետական Կոնգրեսը, ամենայն հավանականությամբ, կպահպանի Իրանի նկատմամբ ճնշումը:

Վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են նաև, որ Սենատի օրինագիծը Ռուսաստանի մասին կարող է վնասել արեւմտյան ռազմավարությանը Կրեմլի դեմ՝ կապված Եվրամիության հետ պատժամիջոցների սինքրոնացման հարցում: Վերջինս Ռուսաստանի հետ ունի ավելի սերտ առեւտրային կապեր: Բացի այդ, վարչակազմը մտահոգված է, որ կոշտ պատժամիջոցները կարող են վնասել Եվրոպայի տնտեսությանը:

Եվրոպացիների ներգրավումը այս հարցում եղել է Օբամայի վարչակազմի առանցքային նպատակը, քանի որ համատեղ պատժամիջոցները ավելի մեծ տնտեսական ազդեցություն ունեն, քան միակողմանի միջոցառումները: Ըստ ԱՄՆ պաշտոնյաների՝ Սենատի օրինագիծը կարող է վնասել ԱՄՆ-ի եւ ԵՄ գործողությունների սինքրոնացմանը՝ պատժամիջոցների լիազորությունը վերցնելով վարչակազմի ձեռքերից:

«Այդ օրինագիծը կխարխլի ԱՄՆ- Եվրոպա միասնությունը, եւ կստեղծի ներարեւմտյան պառակտում»,- ասել է վարչակազմի ավագ մի պաշտոնյա:

Սենատի օրինագծի կողմնակիցները համաձայն չեն, որ այն կապում է վարչակազմի ձեռքերը: «Պատժամիջոցները նաեւ ճկունություն կտան վարչակազմին, ապահովելով, որ դրանք չհակազդեն ԱՄՆ ազգային անվտանգության շահերին», – ասել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական աշխատակիցը:

Օրինագիծը, որը սկզբնապես կոչվել է «Ռուսաստանի ագրեսիայի կանխարգելման ակտ», մայիսին առաջ է քաշել հանձնաժողովի ավագ հանրապետական, Թենեսի նահանգի սենատոր Բոբ Կորկերը:Չնայած, Օբամայի վարչակազմը արդեն սկսել էր կիրառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, օրինագիծը կոչ է անում ուժեղացնել դրանք եւ առանձնացնում է մի քանի հայտնի ռուսական բանկեր եւ էներգետիկ ընկերություններ, այդ թվում` պետական գազային հսկա Գազպրոմ ընկերությունն ու Նովատեկը:

Կիրառելով Ուկրաինայի հետ կապված պատժամիջոցներն ընդդեմ Ռուսաստանի՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը (Treasury department) մարտին առանձնացրեց պարոն Տիմչենկոյին՝  Պուտինի «մերձավոր շրջապատի» անդամին, արգելեց նրան ճանապարհորդել ԱՄՆ եւ որոշեց սառեցնել նրա ակտիվները ԱՄՆ-ում, եթե այդպիսիք լինեն: Որպես առանձին քայլ, ԱՄՆ-ի Նյու Յորքի դատախազությունը գործ հարուցեց՝  կասկածելով պարոն Տիմչենկոյին փողերի լվացման մեջ:

Իր ներդրումային ընկերության միջոցով պարոն Տիմչենկոն հերքել է խախտումների վերաբերյալ մեղադրանքները՝ ասելով, որ միշտ էլ իրականացրել է իր բիզնես գործունեությունը  օրենքի եւ գործարար էթիկայի չափանիշներին համապատասխան: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի պատժամիջոցներին, պարոն Տիմչենկոն հայտնեց ռուսական լրատվական գործակալությանը, որ կյանքում պետք է վճարել ամեն ինչի համար, այդ թվում, երկրի բարձրագույն ղեկավարության հետ իր ծանոթության համար»:

Նովատեկը ամերիկյան պատժամիջոցներից առանձնացվել էր հուլիսին, որպես ռուսական բանկերի եւ էներգետիկ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ ջանքերի մի մաս: Ընկերությունը, որը զբաղված է արեւմտյան Սիբիրի գազի հանքերով եւ նախատեսում է արտահանել հեղուկ բնական գազ տանկերներով դեպի Ասիա եւ Եվրոպա, կտրվեց ամերիկյան շուկաներում երկարաժամկետ ֆինանսավորումից:

Այդ ժամանակից` Նովատեկը անցել է հանրային քարոզարշավի՝ իրեն հեռացնելով  պարոն Տիմչենկոյից և ասելով, որ օլիգարխը սահմանափակ ազդեցություն ունի ընկերության վրա, արժեթղթերը բաց վաճառվում են Լոնդոնի ֆոնդային բորսայում: Պատժամիջոցները, ըստ ընկերության, ավելի կմոտեցնեն ընկերությանը Կրեմլին ՝ստիպելով փոխարինել արեւմտյան ֆինանսավորումը ռուսական պետական աջակցությամբ:

Ըստ հրապարակված լոբբիստական կազմակերպությունների տեղեկության՝ ամռանը Նովատեկը վարձել է Qorvis MSL լոբբինգ ընկերությունը` Սենատի օրինագծին և վարչակազմի պատժամիջոցներին հակազդելու համար:

Մինչդեռ, ըստ նույն աղբյուրների, Գազպրոմբանկը, որին արգելվել է ստանալ երկարաժամկետ կապիտալ ամերիկյան պարտքի շուկաներում, երեք ամսվա ընթացքում ծախսել է $150. 000 լոբբիստական վճարների դիմաց, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին:

Նույն տեղեկության համաձայն՝ Ներդրումների ռուսական հիմնադրամը, որը պատկանում է մեկ այլ ռուսաստանյան բանկին և ընկել է նույն պարտքային շուկաներում սահմանափակումների տակ, ծախսել է մոտ $160. 000`  իր լոբբինգի եւ հասարակական կապերի վճարների համար: Այն հրաժարվեց տրամադրել մեկնաբանություններ, իսկ Գազպրոմբանկը չարձագանքեց մեկնաբանության խնդրանքին:

Քանի որ Ռուսաստանը զորքեր ուղարկեց Ուկրաինա ընդդեմ Կիեւի անջատողական տարածքները վերադարձնելու մղումների, Կոնգրեսում ձեռնարկվեցին միջոցներ Մոսկվայի վրա ճնշում գործադրելու ուղղությամբ: Պարոն Կորկերը միացավ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսին, ով ներկայացրել է Ուկրաինայում Ազատության աջակցության ակտը, որը ներառում էր օրենսդրության սկզբնական տարբերակի մեծ մասը:

Օրինագծի ընդունմանը ներգրավված մարդիկ ասել են, որ այն  հանձնաժողովում քննարկման ժամանակ միաձայն է անցել  եւ վայելել է Սենատի լայն աջակցությունը: Նման օրինագիծ քննարկվեց նաև Ներկայացուցիչների պալատում, թեեւ պարզ չէ, թե արդյոք ներկայիս Կոնգրեսը կընդունի օրինագիծը:

«Եթե այն դրվի քվեարկության այս պահին, կանցնի ճնշող մեծամասնությամբ»,- ասել է մի անձնավորություն, ով ներգրավված է օրինագծի դեմ լոբբինգում, սակայն ոչ Նովատեկի անունից: Եթե օրինագիծը տապալվի ներկայիս Կոնգրեսում, դա պետք է ներկայացվի կրկին նոր նիստում: Այն կշարունակի վայելել աջակցություն Սենատում. պարոն Կորկերը պետք է փոխարինի պարոն Մենենդեսին նախագահության պաշտոնում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment