WEF նախագահ. Միջին արևելքում ռուսական էքսպանսիան «հստակ իրականություն է»
Հոդվածի առանցքում
- Նորվեգացի դիվանագետն ու քաղաքական գործիչը, ով մինչև իր WEF նախագահությունը զբաղեցրել է նաև արտգործնախարարի պաշտոնը, մի քանի հստակ շրջան է նշել, որտեղ ռուսական արտաքին քաղաքականության նպատակները համընկնում են հակամարտութոյւնների հետագծի հետ: Խոսքը մասնավորապես Սիրիայի մասին է, որտեղ ռուսական զորքերը 2015թ.-ից աջակցում են Բաշար Ասադին, ինչը նրան հնարավորություն տվեց գոյատևել ու ըստ էության, հաղթել 8-ամյա քաղաքացիական պատերազմում:
Ուշադրությանն արժանի
Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) նախագահ Բորգե Բրենդեն CNBC- ի հետ զրույցում քննարկել է Մերձավոր Արևելքում ձևավորվող աշխարհաքաղաքական պատկեըը:
Նորություն չէ, որ տարածաշրջանում ռուսական ներկայությունն աճել է: Բրենդեի խոսքով՝ մի քանի թեժ կետերից ամերիկյան զորքերի դուրսբերումը համընկավ դեպի արևելք ռուսների ակնհայտ առաջխաղացման հետ։
«Կարծում եմ՝ ակնհայտ իրականություն գոյություն ունի. տարածաշրջանում ռուսական հետքը մեծ է», – CNBC-ի հետ զրույցում ասել է WEF նախագահը:
Նորվեգացի դիվանագետն ու քաղաքական գործիչը, որը մինչև իր WEF նախագահությունը, զբաղեցրել է նաև արտգործնախարարի պաշտոնը, մի քանի հստակ շրջան է նշել, որտեղ ռուսական արտաքին քաղաքականության նպատակները համընկնում են հակամարտութոյւնների հետագծի հետ: Խոսքը մասնավորապես Սիրիայի մասին է, որտեղ ռուսական զորքերը 2015թ.-ից աջակցում են Բաշար Ասադին, ինչը նրան հնարավորություն տվեց գոյատևել ու ըստ էության, հաղթել 8-ամյա քաղաքացիական պատերազմում:
«Իհարկե, Սիրիայում Ռուսաստանը հիմա կարևոր դերակատարություն ունի, տեսնում ենք նաև նախագահ Պուտինի ու վարչապետ Նեթանյահուի (Իսրայել) միջև փոխհարաբերությունների ջերմացում»:
Սակայն առևտրի ու ներդրումների հետ կապված այլ ցուցանիշները ևս վկայում են Ռուսաստանի աճող հզարության մասին: «Տեսնում ենք նաև, որ Ծոցի երկրները Ռուսաստանի հետ երկար են բանակցում, երբ խոսքը նավթի գնին է վերաբերվում, քանի որ Ռուսաստանն ամենախոշոր նավթ արտադրողն է, նույնիսկ Սաուդյան Արաբիայից էլ խոշոր»:
Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթ արտադրող OPEC ընկերության հետ Ռուսաստանի դաշինքն ու էներգետիկ, առևտրի ու ներդրումների ոլորտում շարունակական գործակցության մասին համաձայնագրերը երկու երկրների միջև կապերն ավելի ամրացրեցին: Աճեց նաև հակաօդային պաշտպանության S-400 համակարգի վաճառքը, որը հիմա ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև կռվախնձոր է դարձել:
S-400 վաճառքի համար Մոսկվան տեխնիկական համաձայնագրեր ու փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել, որն ավելի էժան է և ըստ որոշ վերլուծաբանների՝ ԱՄՆ-ի Patriot հակահրթիռային համակարգից ավելի արդյունավետ է:
Ռուս հարյուրավոր վարձկաններ, որոնք ենթադրաբար Կրեմլի հետ կապ ունեն, աջակցում են Լիբիայի ապստամբ առաջնորդ, գեներալ Խալիֆ Հաֆթարին, որի ուժերը գրոհում են մայրաքաղաք Տրիպոլին: Ռուսները նաև սերտ կապեր է պահպանում Իսրայելի ու Իրանի հետ:
Այդուհանդերձ ԱՄՆ-ն Ծոցի երկրների համար եղել և մնում է ամենանախընտրելի գործընկերը, մասնավորապես Սաուդյան Արաբիայի համար, որը կարող է 80-ամյա դաշնային պատմությամբ պարծենալ, որը ներառում է միլիարդավոր դոլարների զենքի ու նավթի վաճառք, աջակցություն անվտանգության ապահովման հարցում:
Ու թեև նախագահներ Թրամփի ու Օբամայի օրոք ԱՄՆ-ն իր ներկայությունը կրճատում է Իրաքի ու սիրիայի պես երկրներում, այդուհանդերձ վարչակազմը դեռ պնդում է, որ պետք է պայքարել տարածաշրջանում իրանի ազդեցության դեմ՝ այդ նպատակի համար օգտագործելով Էր Ռիադն ու տնտեսական պատժամիջոցները:
«Կարծում եմ՝ ԱՄՆ-ն դեռ ներգրավված է տարածաշրջանի իրադարձություններում, տարածաշրջանում տեսանք պետքարտուղար Պոմպեոին, Ջարեդ Քուշներին»:
Միջին Արևելքի շրջադարձը դեպի Արևելք
«Բայց եթե վակում լինի, ապա կտեսնենք, որ մյուս ազգերը ևս կցանկանան իրենց ազդեցությունը տարածաշրջանում մեծացնել»:
Ռուսաստանը միակ ուժը չէ, որ զբաղեցնում է տարածաշրջանոմ ամերիկյան ազդեցության հատվածը: Չինաստանն իր մասշտաբային ենթակառուցվածքով ու մետաքսե ճանապարհի նախաձեռնությամբ, որի նպատակը՝ Պեկինը ԱՖրիկային ու ԵՄ ռեսուրսներին կապելն է, նույնպես արագորեն առաջ է շարժվում:
2018թ.-ի կեսին Չինաստանը 23 միլիարդ դոլար վարկ և օգնություն է տրամադրել արաբական երկրներին: Չինաստանն այա տարածաշրջանում նորեկ է, բայց «երկարաժամկետ խաղացող է», քանի որ արաբական երկրների համար գրավիչ գործընկեր է:
«Համաշխարհային իրականությունն այն է, որ այս դարը նախորդից ավելի ասիական կլինի»: Չինաստանը 6% աճ է գրանցել, բայց այն այնքան մեծ տնտեսություն ունի, որ դա կազմում է համաշխարհային աճի 30%-ը: Ասիան շատ ավելի կարևոր դեր է խաղալու Մերձավոր Արևելքի ու Հս. Աֆրիկայի համար, քան՝ անցյալում:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ