Ռուսաստանի ռուբլին ճգնաժամը: Որն է վտանգը եվրոպական բիզնեսների համար

Ռուսաստանի ռուբլին ճգնաժամը: Որն է վտանգը եվրոպական բիզնեսների համար

Հոդվածի առանցքում

  • Ռուբլին ուրբաթ օրը ընկել է չորս տոկոսով: Այն կայունացել էր անցած շաբաթ կտրուկ անկումից հետո, երբ ԱՄՆ-ի և Եվրոպական Միության կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները Ուկրաինայում իր գործողությունների պատճառով համընկան նավթի գների անկման հետ:
  • 2014-ի մեծ մասի ընթացքում ռազմականորեն ուժեղ Ռուսաստանը վախեցրեց ԵՄ-ին, մասնավորապես, այն երկրներին, որոնք նախկինում եղել են խորհրդային լծի տակ: Սակայն տարվա վերջում տնտեսապես վնասված Ռուսաստանը գտնվում է հավասարապես խնդրահարույց վիճակում իր որոշ եվրոպական հարևանների նման:
  • Եվրոպական քաղաքական գործիչները անհանգստություն են ցուցաբերում ռուսական գազի մատակարարման ու շքեղ ապրանքների գնման և Եվրոպայի քաղաքներ հարուստ ռուսական նմուշների ժամանման հետ կապված:

Ուշադրությանն արժանի

Վարշավա, Լեհաստան- Փարիզ – Ռուսաստանը հայտարարել է, որ նրա արտարժույթի ճգնաժամն ավարտվել է: Բայց լեհական ընկերությունների համար, ինչպիսիններից է կոշիկի արտադրությամբ զբաղվող ընտանեկան բիզնեսի հիմնադիր Կոնհփոլ ընկերությունը, ով վերջերս բացել էր իր առաջին խանութը մայրաքաղաք Վարշավայում, շարունակում են տեսնել վտանգ:

Ռուբլին ուրբաթ օրը ընկել է չորս տոկոսով: Այն կայունացել էր անցած շաբաթ կտրուկ անկումից հետո, երբ ԱՄՆ-ի և Եվրոպական Միության կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները Ուկրաինայում իր գործողությունների պատճառով համընկան նավթի գների անկման հետ: Շատ ռուսներ դադարեցրեցին ճանապարհորդությունը արտերկիր, ներառյալ Լեհաստան` գնումներ անելու և արձակուրդը այնտեղ անցկացնելու համար:

Սեբաստիան Կոնոպկան, ով օգնում է իր հորը Conhpol ընկերության հետ կապված հարցերում, Ստանիսլո Դոլնի գյուղում գտնվող իր շտաբից, ասում է,որ պատվերները Ռուսաստանից կտրուկ նվազել են: «Եթե մենք կախված լինեինք միայն Ռուսաստանի հաճախորդներից, մենք խնդիրներ կունենայինք», – ասում է նա:

2014-ի  մեծ մասի ընթացքում ռազմականորեն ուժեղ Ռուսաստանը վախեցրեց ԵՄ-ին, մասնավորապես, այն երկրներին, որոնք նախկինում եղել են խորհրդային լծի տակ: Սակայն տարվա վերջում տնտեսապես վնասված Ռուսաստանը գտնվում է հավասարապես խնդրահարույց վիճակում իր որոշ եվրոպական հարևանների նման:

«Այն փաստը, որ Ռուսաստանը հայտնվել է բարդ իրավիճակում ֆինանսական տեսանկյունից լավ նորություն չէ»,-ասում է Ֆեդերիկո Մողերինին ԵՄ առաջնորդների վերջին գագաթաժողովին, ով ԵՄ-ի արտաքին քաղաքականության նոր պատասխանատուն է: «Առաջին հերթին Ռուսաստանի քաղաքացիների համար, սակայն նաև դա լավ նորություն չէ Ուկրաինայի համար, լավ չէ Եվրոպայի կամ ամբողջ մնացած աշխարհի համար»:

Շատ եվրոպական ընկերություններ ավելի քիչ են կախված Ռուսաստանից, քան եղել են 1998-ին, երբ Ռուսաստանը վերջին անգամ դեֆոլտ հայտարարեց իր պարտքերի պատճառով: Օրինակ` Լեհաստանի արտահանման միայն 4 տոկոսն է գնում Ռուսաստան:

Իսկ Ռուսաստանը 2013-ի դրությամբ  համաշխարհային տնտեսության հաշվառման մեջ զբաղեցնում է հազիվ միջին տեղը իր 3 տոկոս համաշխարհային արտադրանքի չափով, ուստի այն այդքան կարևոր չէ, որքան Չինաստանի կամ Հնդկաստանի անկման վտանգը:

Սակայն շատերը Եվրոպայում դեռ հույսեր են կապում Ռուսաստանի խորտակվող տնտեսության հետ: Դրանք ներառում են փոքր և միջին բիզնեսներ, հաճախ սահմանամերձ գոտիներում, ինչպիսիք են կոշիկ արտադրող Conhpol-ը, որոնց մտահոգում է թուլացող տնտեսական աճի որևէ նոր արգելք:

«Ինչն է իրականում յուրահատուկ այս տարվա եվրոպական տնտեսության համար, դա վախն է Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայից հետո », – ասում է Հոլգեր Շմեդինգը, Լոնդոնի Berenberg բանկի` գերմանական ներդրումային բանկի գլխավոր տնտեսագետը: Այս անորոշությունը հանգեցրել է բազմաթիվ ընկերություններին հետաձգել ներդրումները: Հետո հաջորդեց նավթի համաշխարհային գների կտրուկ անկումը, որոնք ազդել են Ռուսաստանի և արևմտյան պատժամիջոցների ենթարկված իր բանկերի վրա:

Ռուսաստանի ֆինանսների նախարարը հինգշաբթի օրը ասել է, որ սուր ճգնաժամը, կապված ռուբլու անկման հետ, ավարտվել է: Բայց սղաճը աճում է, և, թերևս, ամենապատկերավորը ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով հայտարարել է, որ նրա նախարարները չեն կարող գնալ Ամանորի տոնական արձակուրդներին` կապված այս տարվա տնտեսական ճգնաժամի հետ:

«Հիմա ռիսկը այն է, որ մենք չգիտենք, թե ինչպես է Պուտինը արձագանքելու այս իրավիճակին», – ասում է գերմանացի բանկիր պարոն Շմիդինգը:

Հաշտության տոներ

Գարնանը, երբ Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը և շոկի ենթարկեց արևմտյան մայրաքաղաքներին, ԵՄ-ն փորձում էր համաձայնության գալ, թե ինչպես պետք է պատժել պարոն Պուտինին: Միևնույն ժամանակ, տնտեսությունը տուժում է:  Եվրոպական քաղաքական գործիչները անհանգստություն են ցուցաբերում ռուսական գազի մատակարարման ու շքեղ ապրանքների գնման և Եվրոպայի քաղաքներ հարուստ ռուսական նմուշների ժամանման հետ կապված:

Այժմ որոշ երկրներ հնչեցնում են ավելի հաշտվողական մոտեցումներ, քանի որ նրանք հաշվարկում են, թե ինչպես կարող  է ՌԴ-ի տնտեսական վատթարացումը ազդել դրսի աշխարհի վրա: Շմիդինգը ասում է, որ այնպիսի երկրներ, ինչպիսին է օրինակ Լեհաստանը, որոնք ամենամոտն են Ռուսաստանին, անմիջապես խոցելի են` կապված տուրիստական հոսքերից մինչև արտահանում:

Ռիշզարդ Փետրուն, լեհական տնտեսագետների ասոցիացիայի նախագահը, Վարշավայում ասում է` լեհական ընկերությունները աճել են կախված իր հսկա հարևանից : «Լեհական արտահանողները դասեր քաղեցին Ռուսաստանում 1998-ի. տնտեսական ճգնաժամից », – ասում է նա: Ռուսաստանը անկանխատեսելի երկիր է, և ներդրումներն այնտեղ կամ կախվածությունը այդ շուկայից ներառում է մեծ ռիսկ ընկերությունների համար»:

Պատրաստ չէ հրաժարվել ռուսական շուկայից

 Այդուհանդերձ, Վարշավայում Բրոքերեջ House կենտրոնի գլխավոր վերլուծաբան Մարեկ Ռոգալսկին ասում է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ առանցքային շուկա բազմաթիվ ընկերությունների համար: «Լեհական ընկերությունները պետք է փնտրեն նոր շուկաներ, բայց դա չի նշանակում, որ նրանք պետք է հրաժարվեն Ռուսաստանի շուկայից, քանի որ մի քանի տարի անց, երբ իրավիճակը կկայունանա, դա կլինի բավականին հետաքրքիր շուկա: Էժան ռուբլու պարագայում դա կլինի լավ տեղ բիզնես անելու », – ասում է նա:

1990 -ականներին կոշիկ արտադրող պարոն Կոնոպկան կենտրոնացած էր գրեթե բացառապես Ռուսաստան արտահանելու վրա, ինչպես նաև Լեհաստանի ներքին շուկայի վրա: 1978-ի հիմնված ընկերությունը այժմ կախված է Ռուսաստանից իր արտասահմանյան վաճառքի մոտ մեկ տասերորդ մասով: Այդուհանդերձ, նա հույս ունի ընդլայնել իր բիզնեսը այնտեղ, երբ տնտեսական ու քաղաքական ալեկոծությունները վերանան:

«Ռուսները մեծ ուշադրություն են դարձնում կոշիկներին: Կոշիկները նրանց համար առավել կարևոր մաս են կազմում իրենց հանդերձանքի», – ասում է նա: «Նրանք ասում են, որ մարդուն ճանաչում են կոշիկներով»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment