Ռուս կոմունիստները պատերազմ են հայտարարել խաչապուրիի համար

Ռուս կոմունիստները պատերազմ են հայտարարել խաչապուրիի համար

Հոդվածի առանցքում

  • Ռուսական կոմունիստական կուսակցությունը հայց է ներկայացրել Ռուսաստանի սպառողների պաշտպանության գործակալություն, որպեսզի Ռուսաստանի բոլոր ռեստորաններում խաչապուրի անունը փոխարինվի ռուսական «пышка» անունով: «Դա նույն ռուսական փքաբլիթն է կամ թխուկը, պարզապես պատրաստված մի քիչ այլ բաղադրատոմսով»,-հայտարարել է Ռուսական կոմունիստական կուսակցության անդամ Յարուսլավ Սիդորովը:

Ուշադրությանն արժանի

 

Չնայած, որ Մոսկվան ճանապարհներ է փնտրում իր չհարմարվող հարևանին վերադարձնելու համար, որոշ ռուս քաղաքական գործիչներ որոշել են հարվածել Վրաստանի ամենացավոտ տեղին՝ հայտնի վրացական խաչապուրիին:

Ռուսական կոմունիստական կուսակցությունը հայց է ներկայացրել Ռուսաստանի սպառողների պաշտպանության գործակալություն, որպեսզի Ռուսաստանի բոլոր ռեստորաններում խաչապուրի անունը փոխարինվի ռուսական «пышка» անունով:

«Դա նույն ռուսական փքաբլիթն է կամ թխուկը, պարզապես պատրաստված մի քիչ այլ բաղադրատոմսով»,-հայտարարել է Ռուսական կոմունիստական կուսակցության անդամ Յարուսլավ Սիդորովը:

Պարզ չէ, թե Սիդորովը, երբ է վերջին անգամ համտեսել այդ ուտեստները, որովհետև խաչապուրին բոլորովին այլ ուտեստ է՝ հարթ, իսկ միջուկը՝ պանիր: Իսկ փքաբլիթն ավելի շատ նման է դոնաթի և միջուկը մրգային ջեմ է:

Գաստրոնոմիկ վրեժխնդրության արդյունքում, Ռուսական կոմունիստական կուսակցությունը մտադիր է նաև փոխարինել մեկ այլ վրացական հայտնի ուտեստի անուն՝ խնկալին դարձնելով պիլմենի: Այս երկու ուտեստներն ի տարբերություն նախորդի իրար նման են, պարզապես խնկալին չափերով ավելի մեծ է, հյութեղ և կծու, քան ռուսական պիլմենին:

«Ռուսաստանում մենք հայտնի ենք դարձնում մեր թշնամուն: Վրաստանը փոքր բայց ագրեսիվ երկիր է՝ պատրաստ ցանկացած պրովոկացիայի: Ու մենք Մոսկվան լցրել ենք խնկալի մատուցող ռեստորաններով»,- ասել է Սիդորովը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment