Եկատերինբուրգի բնակիչները թույլ չեն տալիս այգում եկեղեցի կառուցել

Եկատերինբուրգի բնակիչները թույլ չեն տալիս այգում եկեղեցի կառուցել

Հոդվածի առանցքում

  • Քաղաքացիները մի քանի շաբաթ բողոքի ակցիաներ էին իրականացնում: Ցուցարարները պնդում էին, որ եկեղեցու կառուցումը կվերացնի քաղաքի առանց այդ էլ սակավաթիվ կանաչ այգիներից մեկը: Ռուս ուղղափառ եկեղեցին ասում է, որ նոր եկեղեցիներ են պետք, քանի, որ հները ոչնչացվել են Սովետական միության ժամանակ:

Ուշադրությանն արժանի

Եկատերինբուրգի բնակիչները դեմ են այգում եկեղեցու կառուցմանը: Կառավարությունը հայտնել է, որ եկեղեցին չի կառուցվի քանի, որ հասարակությունը դեմ է:Հարցման արդյունքում բնակիչների 58%-ը պատասխանել է, որ չի ուզում, որ այգում եկեղեցի լինի:

«Այս կռիվն ավարտված է: Այս թեման սպառեց իրեն»,- ասել է Եվգենի Կույվաշևը:

Քաղաքացիները մի քանի շաբաթ բողոքի ակցիաներ էին իրականացնում: Ցուցարարները պնդում էին, որ եկեղեցու կառուցումը կվերացնի քաղաքի առանց այդ էլ սակավաթիվ կանաչ այգիներից մեկը: Ռուս ուղղափառ եկեղեցին ասում է, որ նոր եկեղեցիներ են պետք, քանի, որ հները ոչնչացվել են Սովետական միության ժամանակ: 2000 ցուցարար բողոքի ակցիա էր իրականացրել եկեղեցու կառուցման դեմ: Շատերը ձերբակալվել էին:

Ցույցերին արձագանքել էր նախագահ Վլադիմիր Պուտինը, ասելով, որ տեղի բնակիչների հետ պետք է համընդհանուր լուծում գտնել:

Ավելի ուշ, Կույվաշեվը հայտարարեց, որ եկեղեցին այնուամենայնիվ կկառուցվի, սակայն այլ վայրում:

Հանրային կարծիքի հետազոտման կենտրոնը հարցում էր անցկացրել բնակիչների շրջանում, որին մասնակցել էր 3000 քաղաքացի: 58%-ը ասել էր, որ դեմ է այգում եկեղեցու կառուցմանը: 18%-ը ցանկացել էր, որ եկեղեցին կառուցվի, բայց որևէ այլ տեղում: Միայն 7%-ն էր կողմ եղել եկեղեցու շինարարությանը:

2010 թվականից ի վեր, երբ հայտնի դարձավ, որ այգում ցանկանում են եկեղեցի կառուցել, տեղի բնակիչները բողոք բարձրացրին: Բնակիչներն ասում էին, որ իրենք դեմ չեն եկեղեցու կառուցմանը, այլ դեմ են, որ եկեղեցին հենց այս այգում կառուցվի. «Այստեղ բազմաթիվ եկեղեցիներ կան, բայց կանաչ տարածքները չափազանց քիչ են»:

Ռուս ուղղափառ եկեղեցին բնակիչներին մեղադրեց անհավատ լինելու մեջ. «Անհամաձայնություն հայտնելու համար բազմաթիվ ձևեր կան, բայց չի կարելի կոնֆլիկտ ստեղծել կրոնական հարցի շուրջ»,-հայտարարել է Ռուս ուղղափառ եկեղեցու մամուլի խոսնակը,-«Այս մարդիկ ուղղորդված են»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment