Ռուսաստանը սպառնում է պատասխանել ԱՄՆ հետագա պատժամիջոցներին

Ռուսաստանը սպառնում է պատասխանել ԱՄՆ հետագա պատժամիջոցներին

Հոդվածի առանցքում

  • ԱՄՆ-ն ընդունեց Ուկրաինայի Ազատությանն Աջակցելու օրինագիծը, որով նախատեսվում է նոր պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ և 2015-1017 թվականներին մինչև 350 միլիոն դոլարի ռազմական օգնություն ուղարկել պատերազմող Ուկրաինա:
  • ՌԴ արտաքին գործերի փոխնախարարն ասել է, որ Ռուսաստանը «ի վիճակի չի լինի դա անպատասխան թողնել» և նշել է մշուշոտ հակապատասխանների մասին, եթե սահմանվեն նոր պատժամիջոցներ:
  • ԱՄՆ-ը նշել է, որ ունի ծանրակշիռ ապացույցներ, որ Ռուսաստանը զինում է ապստամբներին, ինչը Մոսկվան շարունակաբար հերքում է:
  • Սենատի օրինագիծը Կիևում համարեցին «պատմական որոշում»:
  • Ուկրաինական կառավարությունը հայտարարեց, որ կզորակոչի հավելյալ մոտ 40 հազար զինծառայող և կկրկնապատկի իր ռազմական բյուջեն, որ աջակցի երկրի զինված ուժերին անջատողականների դեմ պայքարում:

Ուշադրությանն արժանի

Ուրբաթ ԱՄՆ-ն ընդունեց Ուկրաինայի Ազատությանն Աջակցելու օրինագիծը, որով նախատեսվում է նոր պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ և 2015-1017 թվականներին մինչև 350 միլիոն դոլարի ռազմական օգնություն ուղարկել պատերազմող Ուկրաինա: Խիստ պատժամիջոցները կազդեն նաև բազմաթիվ ռազմական ընկերությունների վրա, որոնք զենք են վաճառում Ռուսաստանում: Մնում է տեսնել, թե արդյոք Սենատի օրինագծի առաջ կանաչ լույս կվառի Սպիտակ տունը, որը տատանվում է Ուկրաինային ուղիղ աջակցություն տրամադրել երկրի բանակի և ռուսամետ անջատողականների միջև ռազմական չդադարող բախումների ընթացքում:

Ամեն դեպքում Ռուսաստանը գոհ չէ:

Շաբաթ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը Ինտերֆաքսին ասել է, որ Ռուսաստանը «ի վիճակի չի լինի դա անպատասխան թողնել» և նշել է մշուշոտ հակապատասխանների մասին, եթե սահմանվեն նոր պատժամիջոցներ: Yahoo News-ի հաղորդմամբ, Ռյաբկովը մեղադրել է Արևմուտքին «հակառուսական տրամադրությունների համար»: Ինտերֆաքսը մեջբերել է Ռյաբկովին` նշելով, որ Ուկրաինայի Ազատությանն Աջակցող օրինագիծը «քանդում է գործակցության հիմքերը» երկու երկրների միջև:

Ինչպես նախկինում ԱՄՆ և Եվրոպայի սահմանած տնտեսական բազմաբնույթ պատժամիջոցները, նոր սահմանափակումները նույնպես սպառնում են Ռուսաստանի պայքարող տնտեսությանը:

Մարտին Ռուսաստանը Ուկրաինայից գրավեց Ղրիմը, ինչը հանգեցրեց արյունոտ հակամարտության կառավարական բանակի և երկրի արևելքի ռուսամետ ուժերի միջև: Ըստ ՄԱԿ-ի` հակամարտության պատճառով վերջին ութ ամսում ավելի քան մեկ միլիոն մարդ է լքել իր տունը, զոհերի թիվը հասել է 4,634-ի, վիրավորվել է 10,243-ը: Փխրուն հրադադարը, որն արևելյան Ուկրաինայում հաստատվել էր երեքշաբթի, շատ կարճ տևեց: Զինադադարի ընթացքում ոչ մի զոհ և վիրավոր չկար, բայց ուկրաինական բանակի տվյալով շաբաթ օրը իրենց վրա 11 հարձակում է եղել:

ԱՄՆ-ը նշել է, որ ունի ծանրակշիռ ապացույցներ, որ Ռուսաստանը զինում է ապստամբներին, ինչը Մոսկվան շարունակաբար հերքում է: Ռազմական օգնություն ուղարկելու Կիևի պաշտոնյաների խնդրանքը Արևմուտքին արդյունք չտվեց և Սենատի օրինագիծը Կիևում համարեցին «պատմական որոշում»: Ուրբաթ ուկրաինական կառավարությունը հայտարարեց, որ կզորակոչի հավելյալ մոտ 40 հազար զինծառայող և կկրկնապատկի իր ռազմական բյուջեն, որ աջակցի երկրի զինված ուժերին անջատողականների դեմ պայքարում:

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը Ֆրանս-Պրեսսին հայտնել է, որ կիրակի Հռոմում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նախատեսել է հանդիպել ռուսաստանցի գործընկերոջը` Սերգեյ Լավրովին:

Սենատի օրինագիծը, որի հեղինակներն են սենատոր Ռոբերտ Մենենդեսը և Բոբ Քորկերը, ընդունվել է միաձայն: Քորկերը CNBC-ին հայտնել է, որ ընդունվելու դեպքում օրինագիծը կերաշխավորի, որ «Պուտինը վճարի Եվրոպայում ազատության և անվտանգության վրա կատարած հարձակման համար»: Նոր օրինագծի շրջանակում Օբամային թույլատրվել է նաև պատժել Գազպրոմին` Ռուսաստանի բնական գազի գործող մատակարարին, եթե այն դադարեցնի գազի մատակարարումները Ուկրաինային, Մոլդովային և Վրաստանից:

Հինգշաբթի Օբաման ասել է, որ Ռուսաստանի դեմ հետագա սահմանափակումները կլինեն անարդյունավետ, եթե չամրապնդվեն Եվրոպայի սաահմանած պատժամիջոցներով:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment