Միջուկային պատերազմ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև

Միջուկային պատերազմ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև

Հոդվածի առանցքում

  • Վախեցնող մի սիմուլյացիայի ներկայացրած արդյունքերը սարսափեցնում են, որը կապված է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև միջուկային պատերազմի հավանական սցենարի հետ, որի հետևանքով կարող է սպանվել ավելի քան 34 միլիոն մարդ շուրջ քան հինգ ժամվա ընթացքում:

Ուշադրությանն արժանի

 

Վախեցնող մի սիմուլյացիայի ներկայացրած արդյունքերը սարսափեցնում են, որը կապված է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև միջուկային պատերազմի հավանական սցենարի հետ, որի հետևանքով կարող է սպանվել ավելի քան 34 միլիոն մարդ շուրջ քան հինգ ժամվա ընթացքում:

Փրինսթոնի համալսարանի գիտության և գլոբալ անվտանգության ծրագրի մասնագետների կողմից պատրաստված սթափեցնող այս չորս րոպեանոց տեսանյութը պատկերում է մահացու միջուկային հրթիռները, որոնք հրթիռակոծում են Ատլանտյան երկու կողմերի բնակչության խոշոր կենտրոնները: «Պլան Ա» անվանումը կրող սիմուլյացիան հիմնված է «ուժային իրական կենտրոնների, թիրախների և մահացության գնահատականների վրա» և սկսվում է Եվրոպայում սովորական մի բախումից:

ՆԱՏՕ-ի ուժերի առաջխաղացումը դադարեցնելու համար Ռուսաստանը արձակում է «միջուկային նախազգուշացման մեկ կրակ» Կալինինգրադ քաղաքի մերձակայքում գտնվող բազայից:

Ի պատասխան ՝ ՆԱՏՕ-ն մարտավարական միջուկային օդային մեկ հարված է հասցնում:

Երբ անցնում է «միջուկային պատնեշը», հակամարտությունը վերածվում է Եվրոպայում մարտավարական միջուկային պատերազմի:

Ռուսաստանը սկսում է 300 միջուկային մարտագլխիկներով զինված ինքնաթիռների և կարճ և հեռահար հրթիռների միջոցով ՆԱՏՕ-ի բազաների և զորքերի հրթիռակոծումը, իսկ ՆԱՏՕ-ն ինքնաթիռների միջոցով 180 միջուկայն հարված է հասցնում:

Արդյունքում, երեք ժամվա ընթացքում 2,6 միլիոն մարդ է զոհվում և վիրավորվում:

Լոնդոնը պատկերված է որպես լիովին ավերված, ինչպես նաև Եվրոպան: Այնուհետև ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի տարածքից և սուզանավերից 600 միջուկային մարտագլխիկներով հրթիռակոծում է Ռուսաստանը. Վերջինս ևս պատասխան միջուկային կրակ է բացում:

Ընդամենը 45 րոպեում ևս 3,4 միլիոն զոհ է գրանցվում:

Երկու կողմերն էլ սկսում են հարվածել բնակչության խոշոր կենտրոնների վրա, և 45 րոպեի ընթացքում ևս 85.3 միլիոն մարդ է սպանվում և վիրավորվում:

Փոխհրաձգության ավարտին, ընդհանուր առմամբ, գրանցվում է 91,5 միլիոն զոհ, որոնցից 34,1 միլիոն զոհվում է:

Տեսանյութը նախազգուշացնում է. «Միջուկային պատերազմի այլ երկարաժամկետ հետևանքները կմեծացնեն զոհվածների թիվը»:

Փրինսթոնի կայքի բլոգում գրված է. «Այս նախագիծը պայմանավորված է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջուկային պատերազմի հնարավոր աղետալի հետևանքների մասին ազդարարելու անհրաժեշտությամբ:

«Վերջին երկու տարում միջուկային պատերազմի ռիսկը կտրուկ աճել է, քանի որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը հրաժարվել են երկարաժամկետ միջուկային զենքի վերահսկման պայմանագրերից, սկսել են նոր միջուկային զենքեր մշակել և ընդլայնել այն հանգամանքները, որոնցով նրանք կարող են օգտագործել միջուկային զենք:

«Այս չորս րոպեանոց աուդիո-վիզուալ նյութը հիմնված է ԱՄՆ և Ռուսաստանի ներկայիս կեցվածքների, միջուկային պատերազմի պլանների և միջուկային զենքի նպատակների անկախ գնահատականների վրա:

«Այն օգտագործում է ներկայումս տեղակայված միջուկային զենքի տվյալների բազան, զենքի քանակը և որոշակի զենքերի անհրաժեշտ թիրախները, ինչպես նաև մարտական ​​գործողությունների կարգը, որը գնահատում է, թե որ զենքերն են կիրառվում այն թիրախների համար, ինչ կարգով և պատերազմի որ փուլում՝ ցույց տալով դրա էվոլյուցիան, միջուկային բախման տակտիկան, ռազմավարականից մինչև քաղաքային նպատակադրման փուլերը»:

Կալինինգրադը գտնվում է Կալինգրադի մարզում, որը Բալթիկ ծովի ափին գտնվող Ռուսաստանի անկլավն է՝ Լեհաստանի և Լիտվայի միջև:

2016-ին տարիներ շարունակ սպառնալիքներից հետո, Վլադիմիր Պուտինը հրամայեց տարածաշրջանում տեղակայել 440 մղոն հեռահարության միջուկային «Իսկանդեր» հրթիռներ ՝ դնելով Բեռլինը դրանց հասանելիության տակ:

Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մակիերևիչը որակեց այդ քայլը որպես, հավանական պատասխան իր երկրում ԱՄՆ-ի կողմից հրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայմանը՝ գնահատելով այն «շատ տագնապալի»:

Ռուսաստանն իր տրամադրության տակ ունի ընդհանուր առմամբ 6850 միջուկային հրթիռ, իսկ ԱՄՆ-ը ՝ 6550: Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի թիվը հասնում է 215:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment