5 փաստարկ Ռուսաստանի վիճակի վատացման մասին (բայց Ուկրաինայի վիճակն ավելի վատ է)

5 փաստարկ Ռուսաստանի վիճակի վատացման մասին (բայց Ուկրաինայի վիճակն ավելի վատ է)

Հոդվածի առանցքում

  • Չորեքշաբթի լարված գիշերային բանակցություններից հետո եվրոպացի առաջնորդները Ռուսաստանի հետ հասան Ուկրաինայում հրադադարի անկայուն համաձայնագրի: Այն չի կանգնեցնի բռնությունը և շատերը կասկածում են, որ հրադադարը կգօրծի: Հինգ փաստարկ հաստատում է, որ Ռուսաստանի վիճակը վատ է, իսկ Ուկրաինան ավելի վատ վիճակում է:
  • 1991-ին Ուկրաինայի և Լեհաստանի տնտեսությունները մոտավորապես նույն մակարդակի վրա էին: Լեհաստանը միացել Եվրոպային, իսկ Ուկրաինան` ոչ: Անցյալ տարի Ուկրաինայի ՀՆԱ-ն Լեհաստանի մեկ երրորդն էր կազմում (և այդ բացը աճում է):
  • Ուկրաինան բոլոր հիմքերն ունի թերահավատորեն վերաբերելու հրադադարի շուրջ վերջին բանակցություններին: Ըստ արտգործնախարարության մամուլի քարտուղարի, սեպտեմբերի վերջին զինադադարից հետո անջատողականները զավթել են ավելի քան 500 քառակուսի կիլոմետր նոր տարածք, որը կազմում է Մանհեթենի տարածքի 8.5:
  • 2014-ին ռուսական ռուբլին երկրորդ վատագույն արժույթն էր աշխարհում, այն 46% արժեզրկվել է դոլարի նկատմամբ: Ուկրաինական գրիվնյան տարվա ընթացքում կորցրել է իր արժեքի կեսից ավելին:
  • Հակամարտության սկսման պահից 430,000 ուկրաինացիներ, որոնց մեծ մասը էթնիկ ռուսներ են, իրավական կարգավիճակ են ստացել Ռուսաստանում: Հակամարտության ժամանակ զոհվել է ավելի քան 5000 մարդ և տեղահանվել է ավելի քան 1.5 միլիոնը:

Ուշադրությանն արժանի

Անկախ նրանից, թե որքան երկար կտևի հրադադարը, երկու երկրներն էլ հսկայական խնդիրներ ունեն: Չորեքշաբթի լարված գիշերային բանակցություններից հետո եվրոպացի առաջնորդները Ռուսաստանի հետ հասան Ուկրաինայում հրադադարի անկայուն համաձայնագրի: Այն չի կանգնեցնի բռնությունը և շատերը կասկածում են, որ հրադադարը կգօրծի: Հինգ փաստարկ հաստատում է, որ Ռուսաստանի վիճակը վատ է, իսկ Ուկրաինան ավելի վատ վիճակում է:

  1. Սարսափելի տնտեսագիտություն

2014-ին Ռուսաստանի տնտեսությունը անկում է ապրում, ՀՆԱ-ն աճել է 0.6%: Սակայն, Ուկրաինայում, Ռուսաստանի ագրեսիան հանգեցրել է տնտեսական ճգնաժամի մեկ այլ ուժգնության: ՀՆԱ-ն այստեղ կրճատվել է գրեթե 10%-ով: Ուկրաինայի տնտեսական ցուցանիշը նշում է, թե Խորհրդային Միության փլուզումից հետո որքան էր կենսապահովման մակարդակը ՌԴ-ի ստվերում: 1991-ին Ուկրաինայի և Լեհաստանի տնտեսությունները մոտավորապես նույն մակարդակի վրա էին: Լեհաստանը միացել Եվրոպային, իսկ Ուկրաինան` ոչ: Անցյալ տարի Ուկրաինայի ՀՆԱ-ն Լեհաստանի մեկ երրորդն էր կազմում (և այդ բացը աճում է):

  1. Տարածքի կրճատում

Ուկրաինայի կորուստը Ռուսաստանի ձեռք բերումն է: Մարտին Ռուսաստանը կցեց  Ղրիմի 10,400 քառակուսի մղոն տարածքը, որն ավելի մեծ է, քան Մասաչուսեթսը:

Ուկրաինայի պաշտոնյաները պնդում են, որ Ռուսաստանն ու անջատողականները, վերահսկում են  Ուկրաինայի տարածքի 7%-ը, որը ներառում է Ուկրաինայի բնակչության մեկ հինգերորդ մասը: Դոնեցկին ու Լուգանսկին, որոնց տարածքներում են կենտրոնացված ռազմական գործողությունները, բաժին է ընկնում Ուկրաինայի ՀՆԱ-ի 15%-ը և արդյունաբերական արտադրանքի մեկ երրորդը:

Ուկրաինան բոլոր հիմքերն ունի թերահավատորեն վերաբերելու հրադադարի շուրջ վերջին բանակցություններին: Ըստ արտգործնախարարության մամուլի քարտուղարի, սեպտեմբերի վերջին զինադադարից հետո անջատողականները զավթել են ավելի քան 500 քառակուսի կիլոմետր նոր տարածք, որը կազմում է Մանհեթենի տարածքի 8.5:

  1. Հարված արժույթներին

2014-ին ռուսական ռուբլին երկրորդ վատագույն արժույթն էր աշխարհում, այն 46% արժեզրկվել է դոլարի նկատմամբ: Ուկրաինական գրիվնյան տարվա ընթացքում կորցրել է իր արժեքի կեսից ավելին: Երբ  փետրվարի 5-ին կառավարությունը հայտարարեց, որ այլևս չի ապավինում իր արժույթին, 48 ժամվա ընթացքում գրիվնյան ընկավ 50%-ով :

  1. Զանգվածային տեղահանություն

Ստվերային տնտեսության, ավելացող պատժամիջոցների և Կրեմլի ու Արևմուտքի միջև աճող թշնամանքի պատճառով, օտարերկրացիները փախչում են Ռուսաստանից:

2014 թվականի հունվարից մինչև 2015-ի հունվարը, հեռացել է Ռուսաստանում  գերմանացիների 31%-ը, ամերիկացիների 36%, բրիտանացիների 38% և իսպանացիների 41%-ը: 2015-ի հունվարին նախորդ տարվա համեմատ Ռուսաստանում 417,000 օտարերկրացի քիչ է եղել: Նրանց թվում չեն մարդիկ, որոնք Ուկրաինայի պատերեզմի պատճառով փախել են Ռուսաստան:

Հակամարտության սկսման պահից 430,000 ուկրաինացիներ, որոնց մեծ մասը էթնիկ ռուսներ են, իրավական կարգավիճակ են ստացել Ռուսաստանում: Հակամարտության ժամանակ զոհվել է ավելի քան 5000 մարդ և տեղահանվել է ավելի քան 1.5 միլիոնը:

  1. Տեղային կոռուպցիա

Ոչ մի հասարակություն առողջ չի: Երկու կողմերի բնակչության մի մեծ հատված ծխում է (ծխում է Ռուսաստանի տասը տաղամարդուց վեցը), կյանքի միջին տևողությունը Ռուսաստանում և Ուկրաինայում 70-ն է: Փտումը միայն ֆիզիկական չէ: Կոռուպցիայի հարցով ըստ Transparency International-ի ցուցանիշի, Ռուսաստանը զբաղեցնում է 136-րդ, Ուկրաինան 142-րդ տեղը: 2010-ից 2014-ն ընկած ժամանակահատվածում ամեն տարի Ուկրաինայի պաշտոնյաները գողացել են երկրի ազգային արտադրանքի մոտ մեկ հինգերորդը (ըստ գլխավոր դատախազության պաշտոնյաներին ներկայացրած հայցերի): Ուկրաինայի ստվերային տնտեսությունը կազմում է ՀՆԱ-ի մոտավորապես 50%-ը, որն աշխարհի խոշորագույն տոկոսներից մեկն է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment