Ռուսաստանը կներկայացնի Չեռնոբիլի մասին սեփական ցուցադրությունը, որտեղ ներքաշված կլինի ԱՄՆ
Հոդվածի առանցքում
- Ռուսաստանի պետական հեռուստատեսությունը աշխատում է Չեռնոբիլի իր տարբերակի վրա, սերիալը կստեղծվի պատմության մեջ ամենասարսափելի միջուկային վթարի հիման վրա: НТВ-ի դրաման շեղվելու է HBO- ի հայտնի սերիալից և պատմական իրականությունից` պնդելով, որ ԿՀՎ-ն ներգրավված էր աղետի մեջ: Ռեժիսոր Ալեքսեյ Մուրադովը պնդում է, որ ֆիմը ցույց կտա «այն, ինչ իրականում տեղի է ունեցել այն ժամանակ»:
Ուշադրությանն արժանի
Ռուսաստանի պետական հեռուստատեսությունը աշխատում է Չեռնոբիլի իր տարբերակի վրա, սերիալը կստեղծվի պատմության մեջ ամենասարսափելի միջուկային վթարի հիման վրա:
НТВ-ի դրաման շեղվելու է HBO- ի հայտնի սերիալից և պատմական իրականությունից` պնդելով, որ ԿՀՎ-ն ներգրավված էր աղետի մեջ:
Ռեժիսոր Ալեքսեյ Մուրադովը պնդում է, որ ֆիմը ցույց կտա «այն, ինչ իրականում տեղի է ունեցել այն ժամանակ»:
Երկուշաբթի ավարտվեցին HBO- ի մինի-սերիալները, ստանալով ամենաբարձր գնահատականը IMdB-ի հեռուստածրագրի համար, ինչպես նաև 9.1 վարկանիշը Kinopoisk-ում:
Ռուսաստանում ամենաշատ ընթերցվող «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում, Մուրադովն ասել է, որ ցուցադրության իր տարբերակն «առաջարկում է Պրիպյատում տեղի ունեցած ողբերգության այլընտրանքային տեսակետը»:
«Կա մի տեսություն, որ ամերիկացիները թափանցել են Չերնոբիլյան ատոմակայան», – ասել է նա: «Շատ պատմաբաններ չեն բացառում, որ պայթյունի օրը կայանում աշխատել է թշնամու հետախուզական ծառայության գործակալը»:
Hollywood Reporter- ը հաղորդում է, որ Ռուսաստանի մշակույթի նախարարությունը 30 միլիոն ռուբլի (463 հազար դոլար, 363 հազար ֆունտ) է տրամադրել ֆիլմին:
Չեռնոբիլի ատոմակայանի թիվ 4 ռեակտորը պայթեց 1986 թվականի ապրիլի 26-ին Ուկրաինայի Պրիպյատ քաղաքում:
Դեպքի վայրում առնվազն 31 մարդ է զոհվել, իսկ հետևանքները շարունակում են զգալ մինչ օրս:
Ինչ է մտածում Ռուսաստանը HBO-ի Չերնոբիլի մասին
Չեռնոբիլի հավաստիության մասին շատ գովասանքներ են եղել Ռուսաստանում:
«Իզվեստիա» թերթը հայտարարեց, որ այն ավելի «իրատեսական» է պատկերում դարաշրջանը, քան ռուսական ֆիլմերի մեծ մասը: Կա նաև հիացմունք, թե ինչպես է սերիալը ներկայացնում սովորական մարդկանց հերոսությունը:
Բայց քննադատությունն էլ է շատ: Մի սյունակագիր հայտարարեց, որ ֆիլմի նպատակն է խարխլել Ռուսաստանի ներկա ատոմային գործակալության հեղինակությունը: Մյուսները դա անվանում են ամերիկյան «քարոզչություն», որը խաթարում է ԽՍՀՄ-ի կերպարն ու չափազանցնում խորհրդային արձագանքի անողոքությունը:
Ոչ ոք չի վիճարկում, որ դա ստիպեց մարդկանց խոսել: Նրանք իրենց սեփական Չեռնոբիլի պատմություններն են տարածում սոցիալական կայքերում, ընդ որում, երիտասարդ ռուսներից շատերն առաջին անգամ են լսում այդ մասին: Twitter- ի օգտատերերից մեկը շնորհակալություն է հայտնել սերիալին, որ «այն վերադարձրեց մեզ մեր պատմությունը» :
Ի վերջո, ինչպես եզրակացրեց մի մեկնաբան, բացասական արձագանքի հիմնական պատճառը, ամենայն հավանականությամբ, ամոթի զգացումն է, որ հենց ԱՄՆ-ն ներկայացրեց Չեռնոբիլի պատմությունը, այլ ոչ թե` Ռուսաստանը:
Սերիալը հիմնականում անընդունելի է Ռուսաստանի պետական հեռուստատեսության և երկրի առաջատար թերթերի կողմից:
Խոսելով Teleprogramma հեռուստաընկերության կայքում, սցենարիստ Անատոլի Վասերմանն ասել է. «Եթե անգլո-սաքսոններն են ֆիլմ նկարում ռուսների մասին, դա հաստատ չի համապատասխանի ճշմարտությանը»:
Նա շարունակել է ասելով, որ դրա պատճառն այն է, որ «նրանք մեզ չեն սիրում» և « չեն կարող մեզ հասկանալ»:
«Կոմսոմոլսկայա պրավդան» հրապարակել է բացասական հոդվածներ, որոնցից մեկը վերաբերում է դավադրության տեսությանը, ըստ որի ֆիլմը ստեղծել են Ռոսատոմի` Ռուսաստանի պետական ատոմային ընկերության մրցակիցները, որպեսզի վնասեն երկրի, որպես միջուկային պետության, հեղինակությունը:
Սակայն անկախ լրատվամիջոցների գրախոսները բարձր են գնահատել գրող Քրեյգ Մազինին մանրամասնությունների նկատմամբ նրա ուշադրության համար:
Սլավա Մալամուդը, որը մեծացել է նախկին Խորհրդային Մոլդովայում, հիմա էլ ԱՄՆ-ում լրագրող է, ռուսաստանյան «Մեդուզա» անկախ լրատվական կայքում գրել է, որ «սերիալի հեղինակների ցուցաբերած հարգանքն ու բծախնդրությունը ցնցող են»:
«Մի տեսարանում երևում է, որ մեքենայի համարանիշը իրական թվեր են [Կիևի] շրջանի համարանիշ է», – ասաց նա: «Ո?վ դա կնկատի Ամերիկայում կամ Անգլիայում»:
Մարտահրավեր Ռուսաստանի անցյալի վարդագույն տեսակետներին
Կրեմլի համար պատմության այս թեման խիստ զգայուն է, հատկապես, որ դա Խորհրդային Միության մասին է:
Պաշտոնական ԶԼՄ-ները այժմ հակված են ԽՍՀՄ-ը ներկայացնել մաքրված, իդեալականացված, իսկ Պուտինի Ռուսաստանին`որպես նրա հոգևոր ժառանգորդ:
Դա օգնում է խորհրդային անցյալի նկատմամբ քննադատական տեսակետն ընդունել որպես Կրեմլի գաղափարական հիմքի վրա հարձակում:
Շատ ռուսներ կարծում են, որ Կրեմլի հսկողության տակ գտնվող ԶԼՄ-ների ներկայացրած իրականության տարբերակը բոլորովին չի տարբերվում խորհրդային պետության ներկայացրած ստերից: Արդյունքում, թերևս ամենավտանգավորը Չերնոբիլով անցնող առանցքային հարցն է` որն է ստի գինը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ