Ռուսաստանում դեռ 10 ատոմային ռեակտոր կա, որոնք կարող են արժանանալ Չեռնոբիլի ճակատագրին

Ռուսաստանում դեռ 10 ատոմային ռեակտոր կա, որոնք կարող են արժանանալ Չեռնոբիլի ճակատագրին

Հոդվածի առանցքում

  • Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի պահին գործում էին չորս էներգաբլոկ, որոնք աշխատում էին РБМК-1000 ռեակտորների հիման վրա՝ յուրաքանչյուրը 1000 ՄՎտ հզորությամբ: Այս ռեակտորներն ունեցել են թերություններ: Դրանք դիտավորյալ են արվել ծախսերը կրճատելու համար:

Ուշադրությանն արժանի

 

Չեռնոբիլի ատոմակայանի վթարը աշխարհի համար մեծ դաս էր: Միջուկային վթարի մասին խոսակցությունները նորից ակտուալ դարձան HBO-ի շնորհիվ:

Վթարի մասին շատ մանրամասներ շարունակում են անհայտ մնալ: 1986 թվականի ապրիլի 26-ին Չեռնոբիլում տեղի ունեցած ատոմակայանի չորրորդ էներգաբլոկի վթարի հետևանքով ռադիոակտիվ նյութերը տարածվեցին օդում:

Վթարից հետո առաջին երեք ամիսների ընթացքում մահացել է 30 հոգի, իսկ ճառագայթման հետևանքները, որոնք բացահայտվել են 15 տարիների ընթացքում, դարձել են 60-80 մարդու մահվան պատճառ: Ըստ գիտնականների վթարի արդյունքում տուժել են հարյուր-հազարավոր մարդիկ:

Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի պահին գործում էին չորս էներգաբլոկ, որոնք աշխատում էին РБМК-1000 ռեակտորների հիման վրա՝ յուրաքանչյուրը 1000 ՄՎտ հզորությամբ: Այս ռեակտորներն ունեցել են թերություններ: Դրանք դիտավորյալ են արվել ծախսերը կրճատելու համար:

HBO-ի նոր սերիալի գաղափարախոսությունը հետևյալն է՝ կախել Չեռնոբիլի նման վթարները և թույլ չտալ, որ դրանք կրկնվեն: Սակայն այս ամենն ասելը շատ հեշտ է, իսկ անելը՝ դժվար:

Ըստ Համաշխարհային միջուկային ասոցիացիայի Ռուսաստանում շարունակում է շահագործվել տասը РБМК-1000 ռեակտոր: Ռուսաստանը միակ երկիրն է, որտեղ շահագործվում են Սովետական միությունից մնացած ռեակտորներ:

«Ռեակտորի կառուցվածքի մեջ կան հիմքային թերություններ, որոնք հնարավոր չէ նորոգել»,-ասել է Միջուկային անվտանգության նախագծի ղեկավար Էդվին Լիմանը,-«Չէի ասի, որ նրանք կարող էին բարձրացնել ռեակտորների անվտանգության մակարդակը»:

Ի տարբերություն ջրային ռեակտորի, РБМК-1000-ը նեյտրոնների արագությունը նվազեցնելու համար օգտագործում է գրաֆիտե բլոկներ: Ռուսական РБМК-ները նախատեսված են եղել 30 տարի շահագործման համար, սակայն իշխանությունները որոշեցին երկարաձգել օգտագործման ժամկետը:

Համաշխարհային միջուկային ասոցիացիան ասել է, որ հին ռեակտորները, որոնք տեղակայված են Կուրսկում և Սանկտ Պետերբուրգում լուրջ վտանգ են ներկայացնում արևմտյան աշխարհի համար: Չնայած այս ամենին Ռուսաստանը պնդում է, որ բոլոր ռեակտորները նորոգված են և անվտանգության տեսանկյունից համապատասխանում են միջազգային ստանդարտներին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment