Ռուսաստանը ռազմական օդանավեր է ուղարկել Վենեսուելա
Հոդվածի առանցքում
- Ռուս զինծառայողներով և ռազմատեխնիկայով բեռնված երկու օդանավ շաբաթ օրը վայրէջք է կատարել Վենեսուելայում՝ Կարակասի օդանավակայանում, նշում են պաշտոնական աղբյուրնեը: Այս առաքումը երկու երկրների շարունակվող գործակցության մի մասն է: IL-62 մարդատար և AN-124 բեռնատար օդանավերը թռչել են Մոսկվայից, Սիրիայի տարածքով: Ըստ վենեսուելացի լրագրող Խավիեր Մայորկայի, օդանավերում եղել է 100 զինծառայող և 35 տոննա ռազմատեխնիկա: Ռուսական պետական լրատվական Սպուտնիկ գործակալությունը հայտնում է, որ օդանավերը Վենեսուելա են հասցրել ռազմատեխնիա և անձնակազմ՝ կատարելով ռազմատեխնիկական պայմանագրերով ստանձնած պարտավորությունները:
Ուշադրությանն արժանի
Ռուս զինծառայողներով և ռազմատեխնիկայով բեռնված երկու օդանավ շաբաթ օրը վայրէջք է կատարել Վենեսուելայում՝ Կարակասի օդանավակայանում, նշում են պաշտոնական աղբյուրնեը:
Այս առաքումը երկու երկրների շարունակվող գործակցության մի մասն է: IL-62 մարդատար և AN-124 բեռնատար օդանավերը թռչել են Մոսկվայից, Սիրիայի տարածքով: Ըստ վենեսուելացի լրագրող Խավիեր Մայորկայի, օդանավերում եղել է 100 զինծառայող և 35 տոննա ռազմատեխնիկա: Ռուսական պետական լրատվական Սպուտնիկ գործակալությունը հայտնում է, որ օդանավերը Վենեսուելա են հասցրել ռազմատեխնիա և անձնակազմ՝ կատարելով ռազմատեխնիկական պայմանագրերով ստանձնած պարտավորությունները:
Վենեսուելացի պաշտոնյաները նշում են, որ ռուս զինծառայողները ժամանել են՝ քննարկելու ռազմատեխնիկայի գործարկումը, ինչպես նաև ռազմավարությունը: Ռազմամթերքը Վենեսուելա հասցրած օդանավն այնտեղից հեռացել է հաջորդ օրը՝ կիրակի:
Նիկոլաս Մադուրոն հավատում է, որ ԱՄՆ-ն փորձում է ռազմական ճանապարհով իրեն հեռացնել և նախագահի պաշտոնին բերել Խուան Գուայդոյին: Ռուսաստանը Մադուրոյի գլխավոր դաշնակիցն է իշխանությունը պահելու հարցում:
Ռուսաստանն արդեն դեկտեմբերին Մադուրոյին աջակցելու համար Վենեսուելա էր ուղարկել երկու Tu-160 ռմբակոծիչ: Երեք ամիս առաջ ՌԴ-ն և Վենեսուելան համատեղ զորավարժություն են անցկացրել Վենեսուելայում, որը Վաշինգտոնը քննադատեց՝ համարելով Ռուսաստանի ներխուժում այս տարածաշրջան:
Մադուրոն հրաժարվում է հեռանալ նախագահի պաշտոնից, թեև մեկ տասնյակից ավելի պետություններ ճնշում են նրան՝ անելու այդ քայլը: Հունվարին Գուայդոն ինքն իրեն նախագահ է հռչակել՝ ասելով, որ 2018-ին կայացած ընտրությունները կեղծվել են:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ