Ռուսաստանը հայտարարում է, որ ԱՄՆ-ն թաքցնում է միջուկային զենքը

Ռուսաստանը հայտարարում է, որ ԱՄՆ-ն թաքցնում է միջուկային զենքը

Հոդվածի առանցքում

  • Ռուսաստանը մեղադրել է ԱՄՆ-ին միջուկային համակարգերը վերադասակարգելու համար, փորձելով թաքցնել իր ռազմական զինանոցի իրական ծավալները, որը սահմանափակվում է երկու առաջատար տերությունների միջև պայմանագրով: Ելույթ ունենալով 2019թ.-ին Կորնեգիի միջուկային քաղաքականության հարցով միջազգային համաժողովում, պետքարտուղարի տեղակալ Անրեա Թոմսոնը հակադարձեց այն հասկացությանը, թե նախագահ Դոնալդ Թրամփը շահագրգռված չէ 2010թ.-ի Ստրատեգիական զենքի կրճատման նոր պայմանագիրը (START) երկարացնելու հարցով:

Ուշադրությանն արժանի

 

Ռուսաստանը մեղադրել է ԱՄՆ-ին միջուկային համակարգերը վերադասակարգելու համար, փորձելով թաքցնել իր ռազմական զինանոցի իրական ծավալները, որը սահմանափակվում է երկու առաջատար տերությունների միջև պայմանագրով:

Ելույթ ունենալով 2019թ.-ին Կորնեգիի միջուկային քաղաքականության հարցով միջազգային համաժողովում, պետքարտուղարի տեղակալ Անրեա Թոմսոնը հակադարձեց այն հասկացությանը, թե նախագահ Դոնալդ Թրամփը շահագրգռված չէ 2010թ.-ի Ստրատեգիական զենքի կրճատման նոր պայմանագիրը (START) երկարացնելու հարցով: Դա, իր հերթին, 1991թ.-ին Միացյալ Նահանգների և ԽՍՀՄ-ի միջև կնքված Միջուկային զինանոցի կրճատման մասին պայմանագրի ժամկետի երկարացված տարբերակն է: Թոմսոնը պնդել է, թե դեռ երկու տարի կա երկարացման մասին որոշում ընդունելու համար:

ՌԴ ԱԳՆ-ը, որը ԱՄՆ-ին մեղադրել է պայմանագրի ժամկետը երկարացնելուն ուղղված ջանքերը շեղելու համար, իսկ ժամկետը լրանում է 2021թ.-ին, չորեքշաբթի հայտարարել է, «ուզում ենք հիշեցնել մեր ամերիկացի գործընկերներին, որ նոր START պայմանագրի ընդլայնումը պարզապես ձևականություն չէ, որը մի քանի շաբաթ կամ նույնիսկ մի քանի օր կտևի, ինչպես ուզում են ներկայացնել հասարակությանը, և հետո,ը մինչև բանակցություններ սկսելը Միացյալ Նահանգները պետք է կատարի պայմանագրով բոլոր պարտավորությունները»:

«Պետք է ասել, որ չնայած Վաշինգտոնը պնդում է, որ դա արել է, իրականում նա կրճատման մակարդակին է հասել թվերն աղավաղելով», – ասվում է հայտարարության մեջ:                       «ԱՄՆ-ն համաձայնեցված կրճատման մակարդակին է հասել ոչ միայն զենքի կրճատմամբ, այլև մոտ հարյուր ռազմավարական հարձակողական համակարգերի անօրինական և միակողմանի վերադասակարգման միջոցով: Դա լուրջ խնդիր է, որը պետք է լուծվի պայմանագրի երկարացման վերաբերյալ ցանկացած քննարկումից առաջ»:

Ըստ START պայմանագրի, որը ստորագրել էին ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագն ու Խորհրդային Միության նախագահ Միխայիլ Գորբաչովը, կոմունիստական գերտերության փլուզումից կարճ ժամանակ առաջ, երկու պետությունները պետք է սահմանափակեին իրենց զինանոցը մինչև 6000 միջուկային մարտագլխիկով, 1600 հրթիռային համակարգերով: Դրանք ներառում են միջմայրցամաքային և ստորջրյա բալիստիկ հրթիռների (ICBMs եւ SLBMs, համապատասխանաբար) 4900 մարտագլխիկ, 1540 մարտագլխիկներ, մոտ 154-ը ծանր ICBM-ի և 1100-ը բջջային ICBM-ի համար:

Վաշինգտոնը և Մոսկվան մտել են 21-րդ դար, նրանց քաղաքական տարաձայնությունները վերսկսվել են և START պայմանագրի նորացման համար ջանքերն էլ դժվար էին առաջ գնում: Պայմանագիրը սպառվել էր 2009 թվականին, սակայն նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդևը հաջորդ տարվա ապրիլին կարողացան ապահովել նոր START- ը: Նոր գործարքը սահմանափակում էր ԱՄՆ-ի և Ռուսաստանի հնարավորությունները՝ 1550 տեղակայված հրթիռներ, 700 տեղակայված և 800 տեղակայված կամ չտեղակայված ICBM- ներով, SLBM- ներով և ծանր ռմբակոծիչներով: Այս գործարքով ԱՄՆ-ն և Ռուսաստանը սահմանափակվում են 1550 տեղակայված մարտագլխիկներով, որից 700-ը տեղակայված, 800 էլ տեղակայված կամ չտեղակայված ICBM- ներով, SLBM- ներով և ծանր ռմբակոծիչներով:

Երկու պայմանագրերը նաև պարտավորեցրել են փոխանակել միջուկային տվյալները համաձայնության պահպանումը երաշխավորելու համար: Վերջին հաշվետվությունը Պետդեպարտամենտը հրապարակել է սեպտեմբերին: Այն ցույց է տվել, որ ԱՄՆ – ն ունի 1398 մարտագլխիկ, 659 տեղակայված և 800 տեղակայված կամ չտեղակայված ICBM-ով, SLBM-ով, ծանր ռմբակոծիչներով ու հրթիռային սարքերով: Մինչդեռ Ռուսաստանն ունի 1420 միջուկային մարտագլխիկ, 517 տեղակայված և 775 տեղակայված կամ չտեղակայված ICBM-ով, SLBM-ով և ծանր ռմբակոծիչներով:

Չնայած Պետդեպարտամենտը բազմիցս հաստատել է, որ Մոսկվան հետևել է համաձայնությանը, ռուս պաշտոնյաները մտահոգություն են հայտնել ԱՄՆ թվերի ճշգրտության վերաբերյալ: Անցյալ ապրիլին Միավորված ազգերի կազմակերպության հավաքի ժամանակ ռուսական պատվիրակությունը պնդել է, որ «ԱՄՆ-ն ներկայացրած թվերին հասել է ոչ միայն զենքի կրճատմամբ, այլև կեղծումներով, քանի որ դրանք պայմանագրի տեսանկյունից սխալ են»:

«Վաշինգտոնը միակողմանիորեն պայմանագրով իր պատասխանատվությունից հանել է 56 Trident II SLBM հրթիռային կայաններն ու 41 B-52H ծանր ռմբակոծիչները, հայտարարելով, դրանք փոխակերպված են: Այսպես կոչված, փոխակերպումն այնպես է կատարվել, որ Ռուսաստանը չի կարող հաստատել այդ արդյունքները», – ասված է հայտարարության մեջ:

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը նախազգուշացրել է հնարավոր                          «սպառազինության մրցավազքի» մասին, եթե նոր START-ը ձախողվի: Անցյալ ամիս Մյունխենի անվտանգության կոնֆերանսում նա վերահաստատեց իր կառավարության մեղադրանքները, պնդելով, որ Վաշինգտոնը և Մոսկվան պետք է «պատշաճ կերպով անդրադառնան պայմանագրին ԱՄՆ-ի հետևելու խնդրին: Այն վերաբերում է Միացյալ Նահանգների առաքման միջոցների այսպես կոչված փոխակերպմանը»: 56 Trident II սուզանավերն ու 41 B-52H ծանր ռմբակոծիչներն «ԱՄՆ-ն արհեստականորեն հանել է»:

«Մենք ԱՄՆ-ի մեր գործընկերների հետ մի քանի տասնյակ մղոն ենք անցել, որպեսզի ներկայացնենք որոշակի տեխնիկական գաղափարներ, թե ինչպես կարելի է դա անել,  ինչպես կարելի է խնդիրը լուծել առանց պատասխանի, առանց քննարկումը շարունակելու շահագրգռվածության», – ասել է Ռյաբկովը: «Այսպիսով, ես կարծում եմ, որ ԱՄՆ-ի վարչակազմը նպատակաուղղված շարունակում է խոսել այդ հարցի մասին, կարծես մենք շատ ժամանակ ունենք և անհանգստանալու կարիք չկա: Բայց 2021 թ.-ի փետրվարի 5-ին պայմանագրի ժամկետը լրանում է և դա կլինի ևս մեկ արտառոց ցնցում զենքի վերահսկման համակարգի համար»:

Ռյաբկովը դիտողությունները հայտնեց ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ծագած լարվածությունից երկու շաբաթ անց, ինչը Սպիտակ տանը դրդել էր կասեցնել սառը պատերազմի ժամանակաշրջանի զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ 1987 թ. Միջին հեռահարության միջուկային ուժերի (INF) գործարքը: Այն արգելել է 310-ից մինչև 3420 մղոն հեռահարության բոլոր միջուկային և սովորական ցամաքային հրթիռների տեղադրումը, սակայն Վաշինգտոնը Մոսկվային մեղադրել է` Novar 9M729 հրթիռի ստեղծումով պայմանագիրը խախտելու համար:

Ռուսաստանը հերքել է այդ մեղադրանքները և պնդել, որ ԱՄՆ-ն արդեն խախտել է պայմանագրի պայմանները Եվրոպայում տեղակայելով Aegis Ashore պաշտպանական համակարգը, որը ռուս պաշտոնյաների պնդմամբ, կարող է փոխակերպվել Tomahawk cruise հրթիռների տեղակայման համար: Մոսկվան նաև պնդել է, որ ԱՄՆ-ի զինված անօդաչու սարքերը համապատասխանում են միջին հեռահարության հրթիռային կայաններին:

INF- ի անկումը, որը պաշտոնապես կդադարեցվեր որոշումը կասեցնելուց 160 օրվա ընթացքում, հանգեցրել է երկարատև մրցակիցների հարաբերությունների նոր լարվածության: ԱՄՆ-ի դուրս գալու մասին հայտարարությունից հետո, Թրամփը հայտարարել է, որ կզարգացնի  «ռազմական արձագանքի սեփական տարբերակները և կաշխատի ՆԱՏՕ-ի ու մյուս դաշնակիցների և գործընկերների հետ, որպեսզի Ռուսաստանին զրկի ցանկացած ռազմական առավելությունից իր անօրինական պահվածքի համար»: Մինչդեռ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել է, որ մտադիր է թիրախավորել ոչ միայն Եվրոպայում տեղակայված ԱՄՆ հրթիռային կայանները, այլև ԱՄՆ-ում «որոշում կայացնող կենտրոնները», իսկ դա մի քանի րոպե կտևի:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment