Ռուսական ռուբլու ճգնաժամը սպառնալիք է ևս 9 երկրի համար, որոնք կախված են դրամական փոխանցումներից

Ռուսական ռուբլու ճգնաժամը սպառնալիք է ևս 9 երկրի համար, որոնք կախված են դրամական փոխանցումներից

Հոդվածի առանցքում

  • Համաշխարհային բանկի տվյալների հիման վրա Guardian-ի իրականացրած հետազոտությունը պարզել է, որ 9 երկրներ, որոնք կախված են Ռուսաստանից տուն ուղարկվող գումարներից, ռուսական թույլ արժույթի պատճառով 2015-ին կարող են կորցնել ավելի քան 10 միլիարդ դոլար:
  • Համաշխարհային բանկի տվյալով, Հայաստանի տնտեսության 21%-ը, Վրաստանի`12%-ը, Ղրղզստանի 31.5%-ը, Մոլդովայի 25%-ը, Տաջիկստանի 42%-ը, Ոկրաինայի 5.5%-ը, Լիտվայի 4.5%-ը, Ադրբեջանի 2.5%-ը և Ուզբեկստանի 12%-ը կախված է Ռուսաստանի դրամային փոխանցումներից:
  • Այժմ ի հայտ է եկել Եվրասիական Տնտեսական Միությունը, որը փորձելու է մեկ հարկի տակ հավաքել Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին: Հայաստանն ու Ղրղզստանը նույնպես միացել են: Ռուբլու անկմանը զուգահեռ այս երկրները դրամական փոխացնումների կտրուկ անկում են ունենալու, որը չի կարող չազդել ՀՆԱ-ի վրա:
  • Այս երկրների ՀՆԱ-ն այնքան կախված է արտասահմանյան աշխատողների` տուն ուղարկող գումարներից, որ մյուս բոլոր ցուցանիշների պահպանման պայմաններում արժույթի շարունակական ճգնաժամը 2015-ին սպառնում է տնտեսական երկնիշ անկմամբ:

Ուշադրությանն արժանի

Կովկասի և Կենտրոնական Ասիայի համար ռուբլու անկումը ոչ միայն կրճատում է տուն ուղարկվող գումարները, այլև սպառնում է քաղաքական խռովություններով: Ռուսական ռուբլու ճգնաժամը լուրջ սպառնալիք է Ռուսաստանի հարավային երկների համար, որոնց տնտեսությունները մեծամասամբ կախված են միլիարդավոր դոլարներից, որոնք ամեն տարի այդ երկրի քաղաքացիները տուն են ուղարկում Ռուսաստանից:

Ռուբլու 50% անկումը ոչ միայն կրճատում է Կովկասից և Կենտրոնական Ասիայից այստեղ ժամանած աշխատողների փոխանցումները, այլև դուրս է մղում նրանց Ռուսաստանից: Այդ մարդիկ աշխատում են իրենց և իրենց ընտանիքները պահելու համար: Համաշխարհային բանկի տվյալների հիման վրա Guardian-ի իրականացրած հետազոտությունը պարզել է, որ 9 երկրներ, որոնք կախված են Ռուսաստանից տուն ուղարկվող գումարներից, ռուսական թույլ արժույթի պատճառով 2015-ին կարող են կորցնել ավելի քան 10 միլիարդ դոլար:

Մոսկվայի հյուսիսում ավտոտեխսպասարկման կետում աշխատող Ազիզը ներկայացրել է իրավիճակն իր օրինակով. «Ես հրաժարվեցի ընտանիք կազմել, հրաժարվեցի ցանկացած տեսակի նորմալ կյանքից, որ աշխատեմ այստեղ ու հիմա ամեն ամիս կարող եմ տուն ուղարկել ընդամենը մի քանի հարյուր դոլար»:

Նրա հիմնական աշխատանքը և նաև գիշերը տաքսի վարելը նրան թույլ է տալիս իր հորն ու քույրերին ամեն ամիս  ուղարկել մոտ 600 ֆունտ: Ազիզի ընտանիքն ապրում է Ֆերգանայում` Ուզբեկստանում: Այժմ նա վաստակում է այդ գումարի կեսը. «Ես սկսում եմ մտածել, որ այստեղ մնալն անիմաստ է: Կյանքը, ամեն դեպքում, խղճուկ է, այստեղ մնալու միակ պատճառը փողն է: Կարծում եմ եկել է տուն վերադառնալու ժամանակը»:

Ազիզը միակ մարդը չէ, որ մտածում է երկիրը լքելու մասին: Ռուսաստանում տնտեսական իրադրությունը վատթարանում է, պաշտոնյաները մտադիր են արտասահմանյան աշխատողների համար աշխատանքի թույլտվության նոր համակարգ գործարկել: Այս պահին Ռուսաստանում ապօրինաբար աշխատում են նախկին խորհրդային երկների միլիոնավոր քաղաքացիներ:

Արտասահմանյան աշխատողներին իրավական անվճար խորհրդատվություն տրամադրող Գավհար Ձուրաևայի խոսքով «շատ մարդ միանգամից չի գնա, հիմնականում այն պատճառով, որ նրանք մտահոգ են, որ չեն կարողանա հետ վերադառնալ: Ամեն դեպքում շատերն են խոսում վերադառնալու մասին, եթե իրավիճակը չկարգավորվի»:

Միտումը կարող է վտանգավոր լինել նաև Ռուսաստանի համար, որը հույս ունի օգտագործել արտասահմանյան աշխատողներին 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության համար նախատեսված հսկայական շինությունները կառուցելու գործում:

Համաշխարհային բանկի տվյալով, Հայաստանի տնտեսության 21%-ը, Վրաստանի`12%-ը, Ղրղզստանի 31.5%-ը, Մոլդովայի 25%-ը, Տաջիկստանի 42%-ը, Ուկրաինայի 5.5%-ը, Լիտվայի 4.5%-ը, Ադրբեջանի 2.5%-ը և Ուզբեկստանի 12%-ը կախված է Ռուսաստանի դրամային փոխանցումներից:

Սրանք աշխարհում ամենաբարձր ցուցանիշներն են: Աշխարհում այս գումարներով ձևավորվող հինգ երկրներից երեքը նախկին խորհրդային պետություններն են: Մեծամասամբ Ռուսաստանում աշխատող արտասահմանյան աշխատողների գումարներն են կազմում այդ երկրների եկամուտների զգալի մասը: Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի եկամուտների 40%-ը, Ղրղզստանի 79%-ը գալիս է Ռուսաստանից:

Ռուբլու կտրուկ անկումն արդեն այս ամիս հանգեցրել է արտարժույթի անկման Թուրքմենստանում և սպեկուլյատիվ խուճապի, թե Ղազախստանի տենգեն կարող է շարունակվել արժեզրկվել դոլարի համեմատ անցած փետրվարին 19 տոկոսով անկում ապրելուց հետո:

Տարածաշրջանի տնտեսությունները ամուր կապված են միմյանց, նրանց է միացել նաև Բելառուսը, որի արտահանումների ավելի քան կեսը բաժին է հասնում Ռուսաստանին: Այժմ ի հայտ է եկել Եվրասիական Տնտեսական Միությունը, որը փորձելու է մեկ հարկի տակ հավաքել Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին: Հայաստանն ու Ղրղզստանը նույնպես միացել են:  Ռուբլու անկմանը զուգահեռ այս երկրները դրամական փոխացնումների կտրուկ անկում են ունենալու, որը չի կարող չազդել ՀՆԱ-ի վրա:

2014-ի հոկտեմբերին Համաշխարհային բանկը հաշվեց, որ տարեկան փոխանցումները նշված ինը երկրներում 2014-ի վերջին կկազմեն 33.3 միլիարդ դոլար: Այս գումարից մոտ 19 միլիարդը փոխանցվել է Ռուսաստանից:

Համաշխարհային բանկի հաշվարկը, սակայն, կատարվել է, երբ ԱՄՆ մեկ դոլարն արժեր 40 ռուբլի: Տարվա վերջում ռուսական արժույթն արժեզրկվեց մոտ 50%-ով: Եթե նոր ցուցանիշն ու փոխանցումների ծավալը այս տարի անփոփոխ մնան,  դրանց գինը կտրուկ կընկնի` 2015-ին հասնելով 7.6 միլիարդ դոլարի:

Պետք է նաև նշել, որ սրանք պաշտոնական տվյալներ են, որոնց աղբյուրը բանկային փոխանցումներն են: Իրական թվերը, որոնք ներառում են տուն ուղարկվող առձեռն դոլարները ընկերոջ կամ ծանոթի միջոցով, շատ ավելի մեծ են:

Թույլ ռուբլին երկարաժամկետ հեռանկարում նվազագույն ազդեցություն կունենա Մերձբալթյան երկրների վրա, բայց մի քանի այլ երկրներում ազդեցությունն ավելի մեծ կլինի: Այս երկրների ՀՆԱ-ն այնքան կախված է արտասահմանյան աշխատողների` տուն ուղարկող գումարներից, որ մյուս բոլոր ցուցանիշների պահպանման պայմաններում արժույթի շարունակական ճգնաժամը 2015-ին սպառնում է տնտեսական երկնիշ անկմամբ:

Ամենախոցելին Կենտրոնական Ասիայի երկրներն են` Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը, որտեղ անառողջ տնտեսությունը և քաղաքական բռնապետական համակարգը խթանում են Ռուսաստանից տուն ուղարկվող գումարների աճը:

Ուզբեկստանում ծերացող բռնապետ Իսլամ Քարիմովը 2013 թվականին ասել է, որ Ռուսաստան մեկնող աշխատողները «ծույլ են» և պետք է գործ գտնեն տանը, բայց իրականում Ուզբեկստանում աշխատանք քիչ կա, այստեղ ամսեկան հարյուր ֆունտը  համարվում է բարձր աշխատավարձ, շատ քաղաքներում աշխատանքի հնարավորություն ընդհանրապես չկա:

Տարածաշրջանի փորձագետների խոսքով, եթե արտերկրյա աշխատողների ուղարկած գումարների հոսքը կանգ առնի, Քարիմովի նման ղեկավարները լուրջ խնդրի առաջ կկանգնեն:Կենտրոնասիական լրատվական fergana.ru կայքի աշխատակից Դանիիլ Կիսլովի խոսքով «եթե նավթի գները շարունակեն անկում ապրել, արտասահմանյան աշխատողները կսկսեն վերադառնալ տուն:

Ռուսաստանում աշխատում է 2.4 միլիոն ուզբեկ, և սա միայն պաշտոնական թվերն են: Այս մարդիկ և նրանց ընտանիքները իրենց գոյությունն ապահովում են Ռուսաստանում աշխատելու շնորհիվ: Ռուսաստանը փրկել է Ուզբեկստանն ու Տաջիկստանը հեղափոխություններից: Եթե այս մարդիկ վերադառնան տուն, տեղի կունենա սոցիալական պայթյուն: Դա կարող է տեղի ունենալ ոչ թե այսօր, այլ մեկ, երկու կամ հինգ տարի անց»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment