Ռուսաստանը հրաժարվել է Իրանին վաճառել Ս-400 համակարգեր

Ռուսաստանը հրաժարվել է Իրանին վաճառել Ս-400 համակարգեր

Հոդվածի առանցքում

  • Ռուսաստանը մերժել է Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգեր գնելու Իրանի խնդրանքը: Պատճառը մտահոգությունն է, որ այդ վաճառքը կխթանի Մերձավոր Արևելքում լարվածության ավելացմանը: Տեղեկությունը հայտնում են երկու բարձրաստիճան ռուս պաշտոնյաներ:

Ուշադրությանն արժանի

 

Ռուսաստանը մերժել է Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգեր գնելու Իրանի խնդրանքը: Պատճառը մտահոգությունն է, որ այդ վաճառքը կխթանի Մերձավոր Արևելքում լարվածության ավելացմանը: Տեղեկությունը հայտնում են երկու բարձրաստիճան ռուս պաշտոնյաներ:

Առաջարկը մերժվել է նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, նշել են աղբյուրները՝ պնդելով, որ իրենց անձը գաղտնի պահվի, քանի որ լիազորված չեն քննարկելու հարցը: Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մայիսի 7-ին Մոսկվայում էր:

Մերձավոր Արևելքում հակահրթիռային համակարգերի վաճառքի գործարքները հակասական են: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և ԱՄՆ դաշնակից, գնում է ռուսական համակարգերը՝ նույնիսկ Թրամփի վարչակազմի պատժամիջոցներին արժանանալու ռիսկով:

Իրանի առաջարկին Ռուսաստանի արձագանքը արտացոլում է Պարսից ծոցում ուժերի նուրբ հավասարակշռությունը, որտեղ մի կողմից Իրանն է, մյուս կողմից` ԱՄՆ-ը և ծոցի նրա արաբական դաշնակիցները: Նախագահ Դոնալդ Թրամփը այս ամսվա ընթացքում հաստատեց՝  ԱՄՆ-ը ավելի շատ զինվորականներ կուղարի տարածաշրջան: Որոշումը հայտնի դարձավ այն բանից հետ, երբ ԱՄՆ-ն մեղադրեց Իրանին սաուդյան նավթային տանկերների վրա հարձակումների մեջ:

Իրանի պաշտոնյաները հերքել են հարձակումների մեջ Թեհրանի ներգրավվածությունը:

Ռուսաստանն ու Իրանը վերջին տարիներին սերտ քաղաքական և ռազմական կապեր են ունեցել, թեև նշաններ են եղել, որ Մոսկվան ձգտում է աստիճանաբար նվազեցնել Իրանի ազդեցությունը Մերձավոր Արևելքում, քանի որ փորձում է պաշտպանել իր հարաբերությունները Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հետ:

«Իրանի ուժերի ցանկացած համալրում կարող է հանգեցնել էսկալացիայի, եթե Ռուսաստանը իսկապես մերժի Իրանից խնդրանքը, դա նշանակում է, որ Ռուսաստանը ցանկանում է շարունակել աշխատել Սաուդյան Արաբիայի, Իսրայելի հետ և պահպանել Թրամփի հետ բանակցությունների հնարավորությունը», – ասել է Մոսկվայի ռազմավարության և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի ղեկավար Ռուսլան Պուխովը:

«Եթե Ռուսաստանը որոշի Իրանին տրամադրել Ս-400-ներ, դա ուղղակի մարտահրավեր կլինի Սաուդյան Արաբիային և Իսրայելին, ինչը դեմ կլինի Ռուսաստանի ազգային շահերին»:

Ռուսաստանն այն երկրներից է, որը պաշտպանում է Իրանի հետ 2015-ի միջուկային գործարքը, որից ԱՄՆ-ը դուրս է եկել անցած տարի, ապա պատժամիջոցներ է սահմանել իրանական տնտեսության դեմ: Իրանը և Ռուսաստանը օգնեցին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին վերականգնել վերահսկողությունը երկրի մեծ մասում՝ 8 տարվա քաղաքացիական պատերազմից հետո, որը հարյուր հազարավոր մարդկանց կյանք է խլել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment