Ռուսաստանն առաջ է տանում Թուրքիա գազամուղ անցկացնելու ծրագիրը

Ռուսաստանն առաջ է տանում Թուրքիա գազամուղ անցկացնելու  ծրագիրը

Հոդվածի առանցքում

  • Վերջին շաբաթվա ընթացքում ռուսական պետական Գազպրոմ ընկերությունը ցույց տվեց, որ շատ լուրջ է վերաբերվում Թուրքական հոսք կոչվող ծրագրին: Գազպրոմը արագ գնեց Հարավային հոսքի փոխադրման իր եվրոպացի գործընկերներին, Ամստերդամի ընկերությանը, որը պետք է կառուցեր գազատարի սևծովյան մի գիծը:
  • «Չկան հնարավոր այլ տարբերակներ: Մեր եվրոպացի գործընկերները տեղեկացվել են այս մասին և այժմ նրանց խնդիրն է գազի տեղափոխման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծել Թուրքիայի և Հունաստանի սահմաններից»:
  • Եվրամիության պաշտոնյաները պնդում էին, որ Հարավային հոսքը չի կարող գազ հասցնել Եվրոպա, եթե դա չի համապատասխանում եվրոպական էներգետիկ մրցակցության կանոններին, ինչը թույլ է տալիս այլ մատակարարներին օգտագործել գազատարը: Նրանք նաև հաջողությամբ ճնշում են գործադրում Բուլղարիայի վրա, որը Եվրամիության առաջին երկիրն է, որտեղ մուտք էր գործելու Հարավային հոսքը Սև ծովով անցնելուց հետո:
  • Մինչ որոշ վերլուծաբաններ կասկածում են Թուրքական հոսքի իրագործելիությունը, մյուսներն ասում են, թե Թուրքիայով ճանապարհը ռազմավարական և տնտեսական նշանակություն ունի: Ռուսաստանը ամրապնդում է իր դիրքերն այդ երկրում, որն արագ աճում է գազի շուկայում և Գերմանիայից հետո Գազպրոմի գազի երկրորդ խոշոր հաճախորդն է եվրոպական տարածաշրջանում:
  • Դեկտեմբերի 19-ին, Օլեգ Ակսյուտինը, որը Հարավային հոսքի փոխադրումների գլխավոր գործադիր տնօրենն է և ազգությամբ ռուս, գրել է Լիլիան Փլումենին՝ Հոլանդիայի արտաքին առևտրի և միջազգային զարգացման նախարարին: Նամակում քննարկվել է արտոնագրի հարցը, որն ընկերությունը նախկինում ձեռք է բերել Հարավային հոսքի խողովակաշարերի և տեխնիկական աջակցության նպատակով 1,5 միլիարդ եվրո տրամադրելու համար:
  • Թուրք պաշտոնյաները լծակներ ունեն, քանի որ գիտեն, որ եթե Գազպրոմը արագ չսկսի թուրքական երթուղին, կշարունակի վճարել անգործ կապալառուներին, ինչը խնայողական ծախսերի մեծ կորուստ է:

Ուշադրությանն արժանի

ԼՈՆԴՈՆ- Նախագահ Վլադիմիր Պուտինը զարմացրեց աշխարհին, երբ դեկտեմբերին հայտարարեց, որ կասեցնում է Սև ծովով Եվրոպա բնական գազի խողովակներ անցկացնելու երկարաժամկետ ծրագրերը, փոխարենը գազատար է անցկացնելու դեպի Թուրքիա:

Շատերն Արևմուտքում մտածեցին, որ դա ընդամենը բլեֆ է, որպեսզի Եվրամիությունը վերանայի իր դիրքորոշումը Հարավային հոսք կոչվող գազատարի նախագծի վերաբերյալ: Սակայն վերջին շաբաթվա ընթացքում ռուսական պետական Գազպրոմ ընկերությունը ցույց  տվեց, որ շատ լուրջ է վերաբերվում Թուրքական հոսք կոչվող ծրագրին:

Գազպրոմը արագ գնեց Հարավային հոսքի փոխադրման իր եվրոպացի գործընկերներին, Ամստերդամի ընկերությանը, որը պետք է կառուցեր գազատարի սևծովյան մի գիծը: Հոլանդական այդ ընկերությունը դիմել է Նիդեռլանդների կառավարությանը թույլ տալ շարունակել աշխատանքը Գազպրոմի հետ, անտեսելով Ուկրաինա ներխուժելու պատճառով Ռուսաստանի նկատմամբ կիրառվող եվրոպական պատժամիջոցները:

Թուրքիայի հարցում Գազպրոմը ակտիվորեն բանակցում է պետական պաշտոնյաների հետ՝ փորձելով գնել թուրքական գազի բաշխման առաջատար ընկերությունը:Այս ընթացքում Գազպրոմը շարունակում է վճարել Սև ծովում խողովակների երեսարկման երկու խոշոր նավերին և նրանց 200 մարդուց բաղկացած անձնակազմը:

Իր մտադրությունների նկատմամբ կասկածները փարատելու համար Գազպրոմի գլխավոր գործադիր տնօրենը վերջերս հասկացրել է, որ իրենց ուշադրության կենտրոնում Թուրքիան է և եթե Եվրոպան ցանկանում է ավելի շատ ռուսական գազ ստանալ, ապա պետք է գտնի այն ձեռք բերելու իր ճանապարհը:«Թուրքական հոսքն  այժմ միակ խողովակաշարն է»,-Մոսկվայում անցյալ շաբաթ լրագրողներին հայտնել է Գազպրոմի գլխավոր գործադիր տնօրեն Ալեքսեյ  Միլլերը:

«Չկան հնարավոր այլ տարբերակներ: Մեր եվրոպացի գործընկերները տեղեկացվել են այս մասին և  այժմ նրանց խնդիրն է գազի տեղափոխման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծել Թուրքիայի և Հունաստանի սահմաններից»:

Կեղծ սպառնալիքների փոխարեն Գազպրոմը պարզապես ընդունել է ընթացիկ աշխարհաքաղաքական իրողությունները:

Որոշ եվրոպական երկրներ, այդ թվում Բուլղարիան, Հունգարիան և Սերբիան, որոնք տարածվում են  Հարավային հոսքի նախատեսված երթուղու երկայնքով, ի սկզբանե ողջունել են առաջարկված նախագիծը, որպես տարանցման վճարների և այլընտրանքային գազի աղբյուրի: Սակայն Եվրամիությունը վաղուց էր զգուշանում այդ  գաղափարից, իսկ անցյալ տարի Ուկրաինայում ՌԴ-ի միջամտությունից հետո  նրա դիրքորումն ամրապնդվեց:

Բրյուսելում վախենում են, որ Հարավային հոսքը կմեծացնի Ռուսաստանի գերիշխանությունը գազի եվրոպական շուկայում: Գազպրոմը ծրագրում է Ուկրաինայով Եվրոպա գազատարից բացի ռուսական գազը մեծ ծավալով Եվրոպա տեղափոխել նաև նոր խողովակաշարով, ինչը, սակայն, կթուլացնի Մոսկվայի հետ Կիևի պայքարը:

Եվրամիության պաշտոնյաները պնդում էին, որ Հարավային հոսքը չի կարող գազ հասցնել Եվրոպա, եթե դա չի համապատասխանում  եվրոպական էներգետիկ մրցակցության կանոններին, ինչը  թույլ է տալիս այլ մատակարարներին օգտագործել գազատարը: Նրանք նաև հաջողությամբ ճնշում են գործադրում Բուլղարիայի վրա, որը Եվրամիության առաջին երկիրն է, որտեղ մուտք էր գործելու Հարավային հոսքը Սև ծովով անցնելուց հետո:

Եվրոպական բանակցությունները փակուղի մտան և Վլադիմիր Պուտինը դիմեց Թուրքիային, չնայած որ պայմանագրով նախատեսված էր սկսել թանկարժեք Հարավային հոսքի աշխատանքները:

Էներգետիկ տնտեսությունն իր դերը նույնպես ունեցավ: Բնական գազի գինը Եվրոպայում նվազեց անմշակ նավթի արժեքի հետ միասին,  արդյունաբերական պահանջարկի դանդաղեցումը նշանակում է նաև դանդաղ աճ գազի եվրոպական շուկայում: Ռուսաստանի ֆինանսներն արդեն տուժել են նավթի գների անկումից: Այսպիսով , 40 միլիարդ դոլար արժողությամբ նոր խողովակաշարի կառուցումը, որը պետք է գազ մատակարեր եվրոպական այնպիսի փոքր երկրների, ինչպիսին են Հունգարիան և Սերբիան, անիմաստ էր:

Արդյունաբերության ոլորտի վերլուծաբանները հաշվարկել են, որ Թուրքական հոսքը Գազպրոմին կարժենա 10 միլիարդ դոլար: Մինչ օրս ծախսվել է մոտ  4,7 միլիարդ դոլար:

Հարավային հոսքի չեղյալ համարելը համապատասխանում է Գազպրոմի վերջին քայլերին: Ընկերությունը և գերմանական քիմիական հսկան՝ BASF-ը դեկտեմբերին վերացրել են  Գազպրոմի հետ իրենց համաձայնագիրը՝ ստանձնելով  իրենց առևտրային և բաշխման համատեղ ձեռնարկության լիակատար վերահսկողությունը: Դեռևս անցյալ տարի Գազպրոմը ազդանշան տվեց, որ անցում է կատարում դեպի ասիական շուկաներ՝ ստորագրելով երկու մեծ խողովակաշարի գործարք Չինաստանի հետ, նրանցից մեկն արժի մոտ 400 միլիարդ դոլար:

Մինչ որոշ վերլուծաբաններ կասկածում են Թուրքական հոսքի իրագործելիությունը, մյուսներն ասում են, թե Թուրքիայով ճանապարհը ռազմավարական և տնտեսական նշանակություն ունի: Ռուսաստանը ամրապնդում է իր դիրքերն այդ երկրում, որն արագ աճում է գազի շուկայում  և Գերմանիայից հետո Գազպրոմի գազի երկրորդ խոշոր հաճախորդն է եվրոպական տարածաշրջանում:

«Սա Հարավային հոսքից ավելի շատ նշանակություն ունի», – ասել է Ջոնաթան Սթերնը՝ Օքսֆորդի էներգետիկայի հետազոտությունների ինստիտուտի գազի ծրագրի նախագահը: «Ռուսաստանը պետք է ամեն գնով ամրապնդի այս շուկան, քանի որ էլ ոչինչ չի ընդլայնվում ու ուժեղանում»:

Գազամուղը Թուրքիա կարող է մասամբ նաև կրճատել Գազպրոմի կախվածությունը Ուկրաինայից որպես տարանցիկ ճանապարհի: Թուրքիան Ռուսաստանից ներկրվող գազի կեսը ստանում է Ուկրաինայից , ինչն այժմ կփոխարինվի Թուրքական հոսքով:

Գազպրոմն արդիականացնում է Ամստերդամի իր ձեռնարկությունը: Հոլանդական ընկերությունն արդեն հավաքել է հմուտ անձնակազմ և միլիարդավոր դոլարների սարքավորումներ՝ կառուցելու Հարավային հոսքի սևծովյան մասի 930 կիլոմետրը:

Նախապատրաստման աշխատանքի և պայմանագրի երկարատև բանակցությունների վրա ժամանակ վատնելուց խուսափելու համար Գազպրոմը արագ ապահովել է հոլանդական ընկերության վերահսկողությունը: Դեկտեմբերի վերջին Գազպրոմը հայտարարել է, որ գնում է իր արևմտյան գործընկերներին՝ Իտալիայի նավթի հսկան Eni-ին, ֆրանսիական Electricite de France ընկերությունը և BASF –ի նավթի և գազի դուստր ձեռնարկությունը: Ընկերությունները ասել են, որ վճարելու են իրենց դրամական ծախսերը՝ մոտ  750 միլիոն դոլար:

Բացի այդ, Գազպրոմը վճարում SAIPEM-ին՝ իտալական նավթային խոշոր ինժեներական ընկերությանը և առնվազն 200 մարդ պատրաստ է սկսել աշխատանքը Սև ծովում: Այդ նավերը պատրաստ էին գործել, երբ Պուտինն անակնկալ հայտարարեց Հարավային հոսք նախագիծը դադարեցնելու մասին: Հարավային հոսքի փոխադրումների հետ պայմանագրերով Saipem ունի 2,5 միլիարդ եվրո, կամ 2.9 միլիարդ դոլար:

Հոլանդական ընկերությունը նույնպես ձգտում է ստանալ կառավարութան աջակցությունը առաքելության փոփոխության հարցում: Ուկրաինայում Մոսկվայի գործողությունները պատժելու համար Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների պատճառով ընկերությունները այժմ պահանջում են նավթի և գազի սարքավորումները Ռուսաստան արտահանելու թույլտվություն:

Դեկտեմբերի 19-ին, Օլեգ Ակսյուտինը, որը Հարավային հոսքի փոխադրումների գլխավոր գործադիր տնօրենն է և ազգությամբ ռուս, գրել է Լիլիան Փլումենին՝ Հոլանդիայի արտաքին առևտրի և միջազգային զարգացման նախարարին: Նամակում քննարկվել է արտոնագրի հարցը, որն ընկերությունը նախկինում ձեռք է բերել Հարավային հոսքի խողովակաշարերի և տեխնիկական աջակցության նպատակով 1,5 միլիարդ եվրո տրամադրելու համար:

Քննարկումներին ներգրավված անձը The New York Times-ին հայտնել է, որ նամակում պարոն Ակսյուտինը տեղեկացրել է հոլանդական պաշտոնյային երթուղին Բուլղարիայից Թուրքիա փոխելու հավանականության մասին: Նա գրել է, որ ընկերության կարծիքով, փոփոխությունը «չի ազդի արտոնագրի հետագա վավերականության վրա», թեև պատրաստ է քննարկել այդ հարցը:

Հարավային հոսքի փոխադրումը հրաժարվեց մեկնաբանել նամակը: Հոլանդացի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարն ասել է, որ կառավարությունը «դեռ ուսումնասիրում է խնդիրը»:

Գոյություն ունի մեկ այլ խոցելի կետ՝ Թուրքիան: Երկիրը Ռուսաստանից ստանում է անհրաժեշտ գազի մոտ 60 տոկոսը, սակայն չի ցանկանում բարձրացնել կախվածությունը:

Ռուսաստանի և թուրք պաշտոնյաների միջև ճշգրիտ երթուղու և ֆինանսական պայմանների գործարքի վերաբերյալ բանակցություններն ընթանում են շատ դանդաղ: Մասամբ այն պատճառով, որ Թուրքիայի կառավարությունը, կարծես, փորձում է օգտագործել Գազպրոմի անելանելի վիճակը Հարավային հոսքին այլընտրանք փնտրելու հարցում և այն որպես լծակ է օգտագործում ռուսական գազն ավելի ցածր գներով ստանալու բանակցություններում:

Դրանց զգայունության պատճառով թուրք պաշտոնյան խոսել է  անանունության պայմանով:

Թուրք պաշտոնյաները լծակներ ունեն, քանի որ գիտեն, որ եթե Գազպրոմը արագ չսկսի թուրքական երթուղին, կշարունակի վճարել անգործ կապալառուներին, ինչը խնայողական ծախսերի մեծ կորուստ է:

Պուտինը հրապարակավ արդեն առաջարկել է 6 տոկոս կրճատում Թուրքիայի համար: Սակայն Անկարան, որը ռուսական գազի համար Գերմանիայից ավելի շատ է վճարում, պահանջում է ավելի լավ գործարք:
«Քանի դեռ չենք հասել գազի գների ցանկալի զեղչին, ոչինչ չի քննարկվում», ասել է թուրք պաշտոնյան:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment