Ռուսաստանը կարող է հայտնվել ՕՊԵԿ-ի երկրների արանքում
Հոդվածի առանցքում
- Վերլուծաբանների մեծամասնությունը կարծես թե ակնկալում են ստատուս քվոյի պահպանում ՕՊԵԿ-ի և նրա գործընկերների համար, սակայն հավանականություն կա, որ լարվածությունը միայն կբարձրանա: Նույնիսկ եթե Ռուսաստանը չմասնակցի ՕՊԵԿ-ի հանդիպմանը, Ռուսաստանը մեծ ազդեցություն կունենա քննարկումների վրա:
Ուշադրությանն արժանի
Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (OPEC) և նրա գործընկերները պետք է հանդիպեն հունիսի 25-ին՝ որոշելու, թե արդյոք քարտելը կշարունակի իր ներկայիս նավթի արտադրության քվոտաները մինչև 2019 թ. վերջ: WTI- ի համար 50 դոլարից ցածր և Brent տեսակի համար 60 դոլարից ցածր գների պարագայում համաձայնության պահպանման շարունակումը նման է ծաղրուծանակի: Բայց մինչև հանդիպումը կա դեռևս երկու շաբաթ, և Ռուսաստանը դեռ չի հաստատել, որ կմասնակցի հանդիպմանը:
Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Խալիդ ալ-Ֆալիհը հավաստիացրել է, որ յուրաքանչյուր մասնակից երկիր արդեն համաձայնել է աջակցել արտադրական քվոտաների շարունակմանը, բացառությամբ Ռուսաստանի: Դա շատ կարևոր հանգամանք է, որը անհանգստացնում է շուկան: Ռիսկն այն է, որ նույնիսկ եթե ՕՊԵԿ-ի երկրները նավթի արդյունահանման վերաբերյալ կոնսենսուսի հասնեն, ապա դա անիմաստ կլինի, եթե Ռուսաստանը հրաժարվի մասնակցությունից:
Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի նավթի նախարարները հավանաբար կհանդիպեն հունիսի 28-ին Ճապոնիայում կայանալիք G20 գագաթաժողովի շրջանակներում, և տեղեկություն կա, թե Սաուդյան արքայազն Մոհամմեդ բին Սալմանը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այնուամենայնիվ, G20- ի գագաթաաժողովը չի կայանա մինչև տեղի չունենա ՕՊԵԿ-ի հանդիպումը:
ՕՊԵԿ-ի վերջին հանդիպումը տեղի ունեցավ դեկտեմբերին, երբ խումբը չկարողացավ հասնել կոնսենսուսի, քանի դեռ Ռուսաստանը համաձայն չէր մասնակցել: Միանգամայն հնարավոր է, որ առանց Ռուսաստանի օժանդակության ներկայիս արտադրական քվոտաների շարունակության վերաբերյալ, Իրանը, Վենեսուելան և ՕՊԵԿ-ի մյուս արտադրողները հրաժարվեն աջակցել գործարքը: Այս արտադրողները դժգոհեցին Ռուսաստանի կողմից իրենց կազմակերպությունների հանդիպման ամսաթվերը տեղափոխելու փորձից, և նրանք ընդհանուր առմամբ դժգոհ են կառույցի վրա Ռուսաստանի նոր ազդեցությունից, որի անդամ չի հադիսանում Ռուսաստանը:
Վերլուծաբանների մեծամասնությունը կարծես թե ակնկալում են ստատուս քվոյի պահպանում ՕՊԵԿ-ի և նրա գործընկերների համար, սակայն հավանականություն կա, որ լարվածությունը միայն կբարձրանա: Նույնիսկ եթե Ռուսաստանը չմասնակցի ՕՊԵԿ-ի հանդիպմանը, Ռուսաստանը մեծ ազդեցություն կունենա քննարկումների վրա:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ