Պուտինի Ռուսաստանը «կայսրություն չէ», չնայած Ղրիմի բռնակցմանը

Պուտինի Ռուսաստանը «կայսրություն չէ», չնայած Ղրիմի բռնակցմանը

Հոդվածի առանցքում

  • Ռուսաստանը կայսրություն չէ: Դա պարզ է դառնում, երբ 1991 թվականից հետո Ռուսաստանը համեմատում ես  ցարական Ռուսաստանի ու Խորհրդային Միության հետ: Եթե նայեք այդ տեսանկյունից, 1991 թ. Ռուսաստանը «կորցրեց» մի շարք տարածքներ, որոնք եղել են ցարական Ռուսաստանի և Խորհրդային Միության մասը: Ահա թե ինչու իմ աչքում Ռուսաստանը հետկայսերական վիճակում է: Այն ստացել է կայսերական ժառանգություն, բայց այլևս կայսրություն չէ:

Ուշադրությանն արժանի

 

Պատմաբան Մարտին Օսթը DW- ի հետ քննարկել է Ռուսաստանի կայսերական ժառանգության և Ղրիմի բռնակցման հարցերը: Նա նաև կանխատեսումներ է ներկայացրել երկրի կյանքի մասին, եթե կամ երբ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռանա իշխանությունից:

Deutsche Welle – Պրոֆեսոր Օսթ, ձեր «Կայսրության ստվերը` Ռուսաստանը 1991 թ-ից հետո» նոր գիրքը ընդգծում է, որ եթե որևէ մեկը ցանկանում է հասկանալ Ռուսաստանին, չպետք է այն ներկայացնի որպես չարի կայսրություն: Բայց Ռուսաստանը կայսրություն է, չէ?:

Մարտին Օստ – Ոչ, Ռուսաստանը կայսրություն չէ: Դա պարզ է դառնում, երբ 1991 թվականից հետո Ռուսաստանը համեմատում ես  ցարական Ռուսաստանի ու Խորհրդային Միության հետ: Եթե նայեք այդ տեսանկյունից, 1991 թ. Ռուսաստանը «կորցրեց» մի շարք տարածքներ, որոնք եղել են ցարական Ռուսաստանի և Խորհրդային Միության մասը:

Ահա թե ինչու իմ աչքում Ռուսաստանը հետկայսերական վիճակում է: Այն ստացել է կայսերական ժառանգություն, բայց այլևս կայսրություն չէ:

Deutsche Welle – Բայց Ռուսաստանի ղեկավարությունը փորձում է վերականգնել այդ «կորցրած» տարածքները, օրինակ` Ղրիմի թերակղզին: Կան նաև վիճելի այլ տարածքներ, ինչպիսիք են Հարավային Օսիան, Աբխազիան և Մերձդնեստրը:

Մարտին Օստ – Այս շրջանները շատ տարբեր կարգավիճակ ունեն: Մոսկվան Ղրիմը ներառեց Ռուսաստանի Դաշնության կազմում: Արևմուտքում մենք ասում ենք. «Ռուսաստանը Ղրիմը բռնակցեց»: Սակայն դա շատ տարբեր է Մերձդնեստրի կամ Հարավային Օսիայի կարգավիճակից: Այս շրջանները դժվար է համեմատել: Մենք նաև չենք կարող դա ընդունել որպես կորցրած կայսրությունը վերականգնելու Մոսկվայի կառավարության ուղղություն:

Ղրիմը զգացմունքային արժեք ունի Ռուսաստանի համար, ինչը Մերձդնեստրը, Աբխազիան և Հարավային Օսիան չունեն: Եթե քննարկվի Մերձդնեստրը Ռուսաստանի Դաշնության մաս կազմելու հարցը, Ռուսաստանում այն չի առաջացնի այնպիսի հայրենասիրական ոգևորություն, ինչը եղավ Ղրիմի հարցում 2014 թվականին:

Կարծում եմ, որ ռուսական քաղաքական ղեկավարությունը գործում է պահի դրությամբ և  յուրաքանչյուր որոշակի իրադրությանը համապատասխան: Սա չի բացառում այն հնարավորությունը, որ ապագայում կարող են առաջանալ իրավիճակներ, երբ մյուս տարածաշրջաններն էլ ցանկանան նորից ավելի սերտորեն կապվել Ռուսաստանին:

Deutsche Welle – Դուք գրում եք ձեր գրքում, որ 2014 թ. Պուտինը սխալվեց իր հաշվարկներում, որ Կրեմլը չէր սպասում Արևմուտքի նման կտրուկ և միասնական արձագանքին Ղրիմի բռնակցմանն  ու  Ուկրաինայի արևելքում ընդլայնմանը:

Մարտին Օստ – Եթե հիմք ընդունենք Եվրասիական տնտեսական միության Պուտինի նախագիծը, ապա պարզ է դառնում, որ նա շատ էր ցանկանում Ուկրաինան դարձնել դրա մի մասը: Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կապը հնարավորինս սերտացնելու Ռուսաստանի այդ ուժեղ ցանկությունը երևում է  1991 -ից: Ուկրաինայի նախագահների մեծ մասը հարգել են դա` Ռուսաստանի և Եվրամիության միջև վարելով փոփոխական քաղաքականություն:

Բայց  ուկրաինական քաղաքականության այդ շրջանը որոշակիորեն ավարտվեց 2014 թ.-ին: Բաժանարար գիծը, որ  Ուկրաինան քաշել է իր և Ռուսաստանի միջև, ավելի ցայտուն է, քան երբևէ:  Փաստորեն Պուտինը ստեղծեց այն իրավիճակը, որից ռուսական կառավարության շրջանակները միշտ վախեցել են: Նա կորցրեց Ուկրաինան:

Deutsche Welle – Բայց փոխարենը նա ամրապնդեց Ռուսաստանի ներքին քաղաքականությունը:

Մարտին Օստ – Ես այդպես  չէի ասի: 2014 թվականին եղավ մեծ համախմբում, գուցե և 2015 թ. մարտին, առաջին տարեդարձի ժամանակ: Բայց այդ ժամանակից ի վեր, Ղրիմի Ռուսաստանի մաս կազմելու հարցում չեմ տեսնում ավելի մեծ հայրենասիրական ոգևորություն:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի բյուջեին, ապա քննադատները հարցեր են տալիս. Ինչ կարժենա Ղրիմը Ռուսաստանին կապելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցումը, որքան են Ղրիմի ժողովրդի համար սոցիալական նպաստները և որքան բարձր է Ռուսաստանի կողմից չընդունված, սակայն ճանաչված Արևելյան Ուկրաինայում գաղտնի պատերազմի մեջ ներգրավվածության արժեքը:

Deutsche Welle – Ձեր գրքի վերջում դուք ներկայացնում եք ապագա սցենարներ: Ինչ կարող է պատահել Պուտինից հետո:

Մարտին Օստ – Ես նկարագրել եմ երեք սցենար: Մեկը կլինի Ղրիմյան սցենարի շարունակությունը: Այսպիսով, հնարավոր է ավելի շատ շրջաններ միանան Ռուսաստանին: Երկիրը, որի մասին հաճախ են խոսում այս թեմայով քննարկումների ժամանակ, Բելառուսն է:  Այն արդեն Ռուսաստանի հետ միության մեջ է: Ամեն անգամ համատեղ զորավարժությունների անցկացման և Բելառուսում ռուսական ռազմական ներկայության առիթով  լրատվամիջոցները բարձրացնում են այն հարցը, թե արդյոք Բելառուսն է Ռուսաստանի Դաշնության անդամ դարձող  հաջորդ թեկնածուն:

Հակառակ սցենարն այն է, որ տնտեսական խնդիրները կմեծանան, քաղաքականության համար ռեսուրսները կկրճատվեն, և հնարավոր է առաջանան մասնատման նոր ձևեր: Պուտինից հետո իշխանությունը անորոշ կլինի և տարածաշրջանային կառավարումը նորից ավելի ուժեղ կարտահայտվի Ռուսաստանում: Դա կարող է վտանգել Ռուսաստանի Դաշնության տարածքային ամբողջականությունը:

Մեկ այլ սցենար, որն այս երկուսի միջև է, Ռուսաստանի Դաշնության ապագան կապում է ոչ թե տարածքային հարցերի, այլ Ռուսաստանի քաղաքական համակարգը վերափոխելու հետ: Կարծում եմ, որ Պուտինից անմիջապես հետո Ռուսաստանում, առաջին հերթին, կլինի իշխանության համար մրցակցություն, որը դժվար է գնահատել: Դժվար է պատկերացնել մի գործչի, որը Պուտինին կտրամադրի լիարժեք պաշտպանություն և անձեռնմխելիություն: Ինձ համար առեղծված է, թե ինչպես է Պուտինի իշխանության շրջանակի մոտ 100 ընտանիք գտնելու  Պուտինին փոխարինողին, որն էլ կդառնա հարցի լուծումը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment