Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան Սիրիայում կզբաղեցնեն ԱՄՆ-ի տեղը

Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան Սիրիայում կզբաղեցնեն ԱՄՆ-ի տեղը

Հոդվածի առանցքում

  • Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին Դոնալդ Թրամփի որոշումը քննադատողները կարծում են, որ նախագահը սխալվել է․ նրանք պանդում են, որ Իսլամական Պետությունը կվերամիավորվի ու որ նրանք ջախջախված չեն Սիրիայում և Իրաքում: Կարծիք կար նաև, որ ԱՄՆ դաշնակիներն իրենց լքված կզգան ԱՄՆ հեռանալուց հետո, բայց մյուսներն էլ ասում են, որ նախագահը ճիշտ արեց, որ զորքերը հետ կանչեց՝ միևնույն ժամանակ հիշեցնելով, որ Ռուսաստանին ու Իրանին էստաֆետը փոխանցելիս զգույշ պետք է գործի:

Ուշադրությանն արժանի

«Մենք ջախջախեցինք Իսլամական Պետությանը Սիրիայում», – նախագահ Դոնալդ Թրամփի թվիթն է, որին հետևեց պաշտոնյաների հավաստումը, թե ԱՄՆ զորքերն ու դիվանագետները դուրս կբերվեն Սիրիայից՝ ավարտելով առաջադրանքը, որը Իսլամական պետության դեմ պայքարող Քրդական ժոովրդավար ուժերին աջակցելն էր: ԱՄՆ քաղաքականության մեջ այս անսպասելի փոփոխությունը կասկածի տակ դրեց ԱՄՆ նվիրվածությունն իր դաշնակիցներին ու հնարավոր է՝ նոր խնդիրներ առաջացնի, քանի որ Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի ուժերը պայքարելու են ԱՄՆ հեռանալուց հետ մնացած վակուումը լցնելու համար:

Թրամփի որոշումը քննադատողները կարծում են, որ նախագահը սխալվել է, նրանք պանդում են, որ Իսլամական Պետությունը կվերամիավորվի ու որ նրանք ջախջախված չեն Սիրիայում և Իրաքում: Կարծիք կար նաև, որ ԱՄՆ դաշնակիներն իրենց լքված կզգան ԱՄՆ հեռանալուց հետո, բայց մյուսներն էլ ասում են, որ նախագահը ճիշտ արեց, որ զորքերը հետ կանչեց՝ միևնույն ժամանակ հիշեցնելով, որ Ռուսաստանին ու Իրանին էստաֆետը փոխանցելիս զգույշ պետք է գործի:

Անակնկալ հայտարարությունից հետո ԱՄՆ պաշտոնյաներն ասում են, որ զորախմբերը հնարավոր է մնան Սիրիայում իրավիճակը կայունացնելու համար: Իրանի հարցը նա քննարկել է իսրայելցի պաշտոնյաների հետ ու ասել է, որ Միացյալ նահանգներն աշխատում են ապագա քաղաքական գործընթացի վրա:

Իսլամական պետության դեմ պայքարը չի ավարտվել: Միացյալ Նահանգները Իսլամական պետության դեմ  վերջերս արշավ իրականցրեին դեկտեմբերի 9-ից դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում, որի ընթացքում գործարկվել է 208 ինքնաթիռ: Օգոստոսից սկսած օդային հարձակումների թիվն ավելացել է՝ օրական 16-ից հասնելով 30-ի:

Իսլամական պետությունը հետևում է ԶԼՄ-ների հաղորդագրություններին ու ամենայն հավանականությամբ տեղյակ է ԱՄՆ-ի հայտարարություններին, դրա ղեկավարները, հավանաբար նախքան ահաբեկչությունների մեկ այլ արշավ սկսելը որոշ ժամանակ կսպասեն: Իսլամական պետությունը բարգավաճում է Իրաք-Սիրիայի սահմանի վրա չվերահսկվող տարածքներում:

ԱՄՆ-ի հեռանալը կարող է նաև խթանել թուրքական գործողությունը Սիրիայի քրդական խմբերի դեմ: Շաբաթներ առաջ Թուրքիան սպառնում էր Սիրիայի Արևելքում նոր օպերացիայով, որը Միացյալ Նահանգների ղեկավարած կոալիցիան անընդունելի համարեց:

Անկարան քրդական խմբերին մեղադրեց մասնավորապես Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) սիրիական մասնաճյուղ լինելու մեջ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան իր սահմանին «ահաբեկչական միջանցք» չի հանդուրժի: Էրդողանը խոստացել է, որ գործողությունը սկսվելու է ամենամոտ ապագայում:

Այս պարագայում Ռուսաստանը դառնում է գործարքի գործակալ: Ռուսաստանը պաշտպանում էր Ասադին, ինչպես եղավ այն ժամանակ, երբ վատնգված էր Սիրիայի հյուսիսային Իդլիբ քաղաքը: Թուրքիան պաշտպանում է սիրիացի ապստամբներին: Հիմա Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը պետք է վերահսկողության համար պայքարեն: Սիրիայում Իրանի աճող ներկայությունն անհնանգստացնում է Իսրայելին: Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆն ասել է, թե Արևմուտքը պետք է ընդունի Սիրիայի ապագայում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի դերը: Միացյալ Նահանգների հեռանալուց հետո ԱՄՆ հակառակորդները կմտածեն թե նրանք ևս մեկ փուլ հաղթեցին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment