Ռուսաստանը ռազմական ծախսերի ցուցանիշով դուրս է մնացել առաջատար հնգյակից

Ռուսաստանը ռազմական ծախսերի ցուցանիշով դուրս է մնացել առաջատար հնգյակից

Հոդվածի առանցքում

  • Մոլորակի ամենամեծ ռազմական ծախսերը 2018թ.-ին կատարել են Միացյալ Նահանգները, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, Հնդկաստանը, Ֆրանսիան, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոլորակի ռազմական ծախսերի 60%-ը: Մինչդեռ Ռուսաստանը միայն 6-րդնէ այս ցուցակում:

Ուշադրությանն արժանի

 

2006թ.-ից ի վեր առաջին անգամ Ռուսաստանը դուրս է մնացել պաշտպանական ծախսերի ցուցանիշով համաշխարհային առաջատար երկրների հնգյակից:

Համաշխարհային Խնդիրների Ուսումնասիրության Ստոկհոլմի Միջազգային Ինստիտուտի (SIPRI)-ի հրապարակած տվյալների համաձայն՝ ռազմական ընդհանուր ծախսերն աշխարհում 2018թ.-ին աճել են 2,6%` կազմելով 1.8 տրիլիոն դոլար: Սա 1998թ.-ից ի վեր գրանցված ամենաբարձր ցուցանիշն է:

Մոլորակի ամենամեծ ռազմական ծախսերը 2018թ.-ին կատարել են Միացյալ Նահանգները, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, Հնդկաստանը, Ֆրանսիան, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոլորակի ռազմական ծախսերի 60%-ը:

ԱՄՆ ռազմական ծախսերն առաջին անգամ ավելացել են 2010թ.-ից ի վեր, իսկ Չինաստանի ծախսերն աճում են 24-րդ տարին անընդմեջ: Միացյալ Նահանգներն ավելացրել են ծախսերը 4.6%-ով՝ 2018թ.-ին դրանք հասցնելով 649 միլիարդ դոլարի: Չինաստանն իր ծախսերն ավելացրել է 5%-ով՝ հասնելով 250 միլիարդ դոլարի:

Մինչդեռ Ռուսաստանը միայն 6-րդնէ այս ցուցակում: 2017թ.-ի համեմատությամբ՝ երկրի ռազմական ծախսերն աճել են 3,5%,  բայց ընդհանուր ծախսը չի գերազանցում 61,4 միլիարդ դոլարը:

Անկախ վերլուծական կենտրոն SIPRI –ը, որը մոնիթորինգի է ենթարկում ռազմական ծախսերն ամբողջ աշխարհում և ամեն տարի հրապարակում է «սպառազինության ծախսերի մասին տվյալների բազա», – նշում է, որ ծախսերի կրճատումը տեղի է ունենում ընդլայնումից հետո:

«Ռուսաստանի խոշոր ռազմական մոդեռնիզացիայի ծրագիրը մեկնարկել է 2010թ.-ից: Այն հանգեցրել է սպառազինության էական տարեկան ծախսերի»: 2016թ.-ից Ռուսաստանի ռազմական բյուջեն նվազելու տենդենց ունի: Այդուհանդերձ, Ռուսաստանի առզմական ծախսերը 27% -ով բարձր են 2009թ.-ի համեմատությամբ:

Կենտրոնական Եվրոպայի մի շարք երկրներում ռազմական ծախսերը որոշակի նյարդայնություն են ցուցադրում հզոր ու հաճախ սադրիչ հարևան Ռուսաստանի համեմատ: Օրինակ՝ Լեհաստանի ռազմական ծախսերը 8.9% /մոտ 11,6միլիարդ դոլար/ աճել են 2018թ.-ի համեմատ: Այդ ծախսերն աճել են նաև Ուկրաինայում 21% (4.8միլիարդ դոլար):

SIPRI-ի տվյալով՝ Բուլղարիայի, Լատվիայի, Լիտվայի ու Ռումինիայի ռազմական ծախսերը նույնպես աճել են մոտավորապես 18-24%-ով՝2018թ.-ի համեմատությամբ:

«Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրներում ռազմական ծախսերի աճը պայմանավորված Է հիմնականում Ռուսաստանի կողմից հնարավոր սպառնալիքով», – ասում է Պիտեր Վեսմանը՝ SIPRI AMEX ծրագրի գլխավոր մասնագետը: «Եվ սա նույնիսկ այն դեպքում, երբ Ռուսաստանի ծախսերը սպառազինության վրա նվազել են վերջին երկու տարիներն անընդմեջ»:

Այդուհանդերձ նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարվա մարտին Ռուսաստանի կողմից փորձարկած որ զենքը ցուցադրելու առիթը բաց չթողեց: Ամենամյա իր ուղերձում նա հայտարարեց գերժամանակակից բարձր տեխնոլոգիական զենքի հաջող փորձարկման մասին: Այդ թվում՝ հակաօդային համակարգերի կողմից անորսալի գերձայնային հրթիռ ստեղծելու մասին:

SIPRI ռազմական ծախսերը վերաբերում են բոլոր պետական ծախսերին, որոնք վերաբերում են սպառազինությանը, այդ թվում՝ ընթացիկ ռազմական ծախսեր ու գործողություններ, զենքի ու սարքավորումների գնում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment