Ռուսաստանը Google-ից պահանջում է քայլեր ձեռնարկել բողոքի ակցիաներից ուղիղ հեռարձակումների դեմ
Հոդվածի առանցքում
- Ռուսաստանում լրատվամիջոցների ոլորտը կարգավորողը կառույցը Google-ին խնդրել է դադարեցնել ծանուցումներ /push notifications/ ուղարկել հակակառավարական բողոքի ակցիաների և ձերբակալությունների ուղիղ հեռարձակումների մասին:
Ուշադրությանն արժանի
Ռուսաստանում լրատվամիջոցների ոլորտը կարգավորողը կառույցը Google-ին խնդրել է դադարեցնել ծանուցումներ /push notifications/ ուղարկել հակակառավարական բողոքի ակցիաների և ձերբակալությունների ուղիղ հեռարձակումների մասին:
Ռոսկոմնադզորը հայտնել է, որ Google-ին բացատրել է անհայտ կառույցների մասին, որոնք, իբր, օգտագործելում են իր գործիքները, ինչպիսիք են ծանուցումներն են, ապօրինի զանգվածային բողոքների մասին տեղեկատվություն տարածելու, «ներառյալ ընտրությունները խափանելու համար»:
Ռոսկոմնադզորը հավելել է, որ եթե Google-ը չկարողանա պատասխանել իր խնդրանքին, ապա դա կհամարվի «միջամտություն ներքին գործերին» և «թշնամական ազդեցություն Ռուսաստանում ժողովրդավարական ընտրությունները խոչընդոտելու նպատակով»:
Այնուհետև Մոսկվան իրեն իրավունք կվերապահի «պատշաճ կերպով» արձագանքել:
Բողոքի ցույցերը բռնկվել են, երբ ընդդիմության մի քանի թեկնածուների մերժել են գրանցել քվեաթերթիկներում՝ Մոսկվայի ավագանու ընտրություններում առաջիկա քվեարկության համար:
Շաբաթ օրը տասնյակ հազարավոր ռուսներ բողոքի ցույցեր անցկացրեցին Մոսկվայում ՝ ի պաշտպանություն ազատ և արդար ընտրությունների և ոստիկանության բռնությունների դեմ:
Ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 1300 ցուցարարների, որոնք մասնակցում են ցույցերին:
Ռուսաստանում գործում են խիստ օրենքներ, որոնք համացանցի որոնողական համակարգերից պահանջում են ջնջել որոնման որոշ արդյունքներ, մեսինջերներն աշխատում են անվտանգության ծառայությունների հետ, և սոցիալական ցանցերը պահոմ են ռուս օգտատերերի անձնական տվյալները Ռուսաստանի տարածքում գործող սերվերների վրա:
Մոսկվան ռեկորդային պարբերականությամբ ճնշում է գործադրում Google-ի վրա, որը հանդիսանում է ռուսական Յանդեքսի հիմնական մրցակիցներից մեկը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ